Հեռավար-առցանց ուսուցում, մարտի 30-ից ապրիլի 3

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:

4—րդ դասարան

Փիլիպոսյան Հայկ

Մուղդուսյան Մարի

Ստյոպա Ադամյան

Էվելինա Հակոբյան

Ալեքսանդա Երնջակյան

Դավիթ Հայրապետյան

Արտաշես Հակոբյան

Առաքել Սերոբյան

Հայկ Բարսեղյան

Մարի Սարգսյան

Մանե Ջավատյան

Վազգեն Քամալյան

Արման Ղուկասյան

Մարիա Գյոզալյան

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ իմ նախնիները

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի 13

Ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողներից, տատիկ, պապիկներից հարցազրույց են վերցնում իրենց նախնիների մասին:

Հիմնական հարցեր՝

  • Որտեղի՞ց են ընտանիքի արմատները
  • Որտեղի՞ց և ե՞րբ են գաղթել Արևելյան Հայաստան
  • Ի՞նչ է եղել նախնիների տները
  • Ինչո՞վ են նախկինում զբաղվել
  • Առիթ ունեցե՞լ են վերադառնալ իրենց նախկին բնակավայր

Արդյունք՝ սովորողները ճանաչում են իրենց ապուպապերին, տեղեկություններ ստանում իրենց մասին՝ դրանք հետագայում իրենց երեխաներին փոխանցելու համար:

Աշխատանքներները ներկայացվում են ռադիոնյութերի և տեսանյութերի միջոցով:

Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:

Արդյունքներ