Առաջնորդություն

  • Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից։

    Առաջնորդությունը լինում է ընկերության մեջ, դասարանում։
  • ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

    Վստահելիություն, էմոցիոնալ, զարգացնել ուրիշների ներուժը, պատասխանատվություն, ինքնագիտակցություն:

Ինչ է իշխանությունը

  • Որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․

    Դրական կողմերն են, որ արդեն հաստատվում է կարգ ու կանոն իսկ բացասական կողմը այն է, որ արտոնությունները չարաշահվում են։
  • Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։

    Ազդում է ավելի շատ բռնականությամբ եվ ավելի շատ կանոնակարգով։
  • Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգուկանոն հաստատում և պաշտպանում։

    Կարգուկանոն է հստատում նոր կանոնակարգեր և պետական փաստաթղթեր կնքելով։

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

  • Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
    Պատասխանատու մարդ ասելով հասկանում եմ մի մարդ, ով ունի իր գործողությունների՝ գործունեության՝ արարքների մասին հաշվետու լինելու և դրանց հետևանքների ծանրությունն իր վրա կրելու պարտավորություն:
  • Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
    Դպրոցում, մեր պատասխանատվությունները դա, ժամանակին կատարել մեզ տրված առաջադրանքները, ուղարկել ուսուցիչներին, կատարել տնային աշխատանքը իսկ ուսուցիչներինը ՝ ժամանակին ստուգեն և արդար գնահատեն։
  • Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
    Այո, երբ մարդու ներկայությունը պահվածքը քեզ հաճելի չէ, բայց դու նրան չվիրավորելու համար արտաքուստ փորձում ես ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, իսկ ներքուստ չես հանդուրժում տվյալ պահվածքը։
  • Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
    Հանդուրժողականությունը շատ կարևոր է, քանի որ առանց դրա կտիրեր քաոս, պատերազմներ, առանց փոխադարձ հանդուրժողականության, յուրաքանչյուր արարք կհետևեր վատ հետևանքներով։
  • Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:
    Հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակությունում կարևոր է, քանի որ, համ կառավարությունը, համ ժողովուրթը պետք է լինեն հանդուրժով իրար հանդեպ, այլապես կսկսվի քաղաքացիական պատերազմ:

Հավասարություն

  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
    Հավասարությունը դա մարդկանց միջև հավասարական վիճակն է։ Այսինքն մարդիկ գտնվում են հավասարության մեջ, եթե ունեն նույն իրավունքները, պահանջները, ազատ խոսքի արտահայտումը։ Մարդիկ կարող են լինել հավասար ըստ օրենքի, բայց ֆիզիկապես չեն կարող լինել հավասար, դա բացառվում է։ Մարդկային հավասարությունը այն է, որ մարդն ունի լիազոր արժեքներ, ինչ մյուսը, և դա կախված չէ ռասսայական, մշակութային կամ էլ ազգային արմատներով։ Եթե միջին վիճակագրական մարդը ունի հավասար լիազորություններ, ինչ պաշտոնյան (իհարկե, այդպես շատ քիչ տեղերում է), ապա կարելի է ասել, որ նրանք հավասար են։ Ֆիզիկապես ոչ, բայց մարդկային իրավունքներով հավասար են։ Հավասարության աստիճանով եմ գնահատվում որոշ ազգերի, կուսակցությունների, նաև երկրների վիճակները։
  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
    Իրավահասությունը դա նույն իրավունքների հավասարությունն է, սկսած ամենափոքրից և վերջացրած ամենամեծից։ Այն ամենափոքր իրավունքը, որը մարդ կարող է ունենալ դա սովորական ինչ-որ գործողությունն է, բայց ինչ վերաբերվում է մեծ իրավունքների, դա արդեն նշանակում է, որ մարդ ունի նույն իրավունքները, ինչ պաշտոնյան, կամ էլ օրենսդիրը։ Իրավահասության շնորհիվ կարելի է կանխել բռնություններ, թալաններ, գողություններ, քանի որ հաճախ “վերևները” արհամարհում են մարդկանց պահանջները, ոտնահարելով նրանց իրավունքները, որը իմ կարծիքով նվաստացնող քայլ է։ Իրավահասության անհավասարության պատճառով այդպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք որոշ տեղերում անտեսվել են։ 
  • Ի՞նչ է սոցիալական հավասարություն
    Սոցիալական հավասարությունը՝ սոցիալական հասարակարգի հասկացություն է, գաղափար է, որն իր մեջ ներառում է քաղաքացիական անձանց հավասարությունները և՛ սոցիալական և՛ սեփականության և՛ ազատ խոսքի ու արտահայտության և՛ դժգոհության ոլորտներում։ Իմ կարծիքով սոցիալական հավասարություն ոչ շատ երկրները ունեն, դա նկատվում է մեծամասամբ Եվրոպական երկրներում։ 
  • Բերեք օրինակներ:
    Օրինակ գնահատականները, կամ դասից փախչելը ինչ, որ սխալ գործելը, այդ ժամանակ լինում է, որ ասում են, լավ տղաները հասկացանք բա դուք աղջիկներ չեք ամաչում։ Դա անարդար է և ոչ մի հավասարության մասին խոսք չի կարող գնալ եթե մարդիկ շարունակեն համեմատել, տղաներին և աղջիկներին։

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունը միշտ էլ եղել է և կմնա քրիստոնեության հիմքը և ազնվագույն մարդկանց ամենակարևոր հատկանիշը: Այն յուրօրինակ աշխարհընկալում է, որի հիմքում մարդկային զորեղ կամքի ուժը, ոգու զորությունն է, անկախ մտածելակերպն ու ազատության ճշմարիտ ձգտումը:

Այս ամենից զատ՝ արդար լինելու ամենակարևոր նախապայմանը քաջությունն է, քանզի բոլոր ժամանակներում արդարության փոխարեն աշխարհում տիրող է անարդարությունն ու սուտը, իսկ նման աշխարհում հանուն արդարության պայքարելու համար պահանջվում է քաջություն:

Այս պայքարն է, որ բացահայտում է մեր միջի լույսը, առաքինություններն ու ոգեղեն արժեքները: Միանշանակ, արդարությունն անմիջականորեն կապված է ճշմարտության հետ, քանզի նա, ով ճշմարիտ է, նա նաև արդար է:

Արդարությունը, քրիստոնեական պատկերացմամբ, յուրաքանչյուրի մեջ տեսնում է անձի առանձնահատկությունը, գնահատում այն ճշմարտորեն և վերաբերվում ազնվորեն: Այն մեխանիզմ կամ օրենք չէ, այլ` կենսաձև:

Քրիստոնեական արդարությունը դրսևորվեց մարդ և Աստված հարաբերության մեջ, երբ Աստված ինչ ուներ, ամեն բան տվեց՝ մարդկանց փրկության համար: Սա Աստծո արդարությունն է: Իսկ մեր արդարությունն Աստծո օրինակին հետևելն է և Աստծո արդարությամբ ձեռք բերված  մեր փրկությունը պահպանելը: Թույլ պիտի չտանք, որ մեր արդարության իրավունքը չարը մեզանից խլի: Իսկ այդ իրավունքը մարդկանց հավասարության մեջ չէ, այլ՝ յուրաքանչյուրիս անհատականության և առաքինության:

Հետևաբար, պետք է քաջ գիտակցել, որ հանուն արդարության մարդու մղած ճշմարիտ պայքարն անմիջականորեն կապված է Աստծո, ինչպես նաև մարդ և Աստված փոխհարաբերության հետ:

Արդարությունն աշխարհում ամենաշատ գովաբանված առաքինություներից մեկն է և յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գիտակցի, որ այն իրական արժեք է դառնում, երբ ոչ թե պահանջում ենք արդարություն, այլ՝ ապրում արդարությամբ:

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
    Արժեք ասելով հասկանում եմ այն բաները, որոնք ես իմ կյանքում կարևորում և աժեքավորում։
  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
    Վստահությունը, ազնվությունը, մեծահոգությունը, բարությունը, ուժեղ լինելը։
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսաորձ:
    Իմ կարծիքով մարդ, եթե ունենում է հա՛մ գիտելիք հա՛մ կենսափորձ նա կսկսում է ամեն ինչ ավելի գնահատել, կարևորել և արժեքավորել։ Կենսափորձ և գիտելիք ունենալու համար մարդ պետք է ունենա նպատակ և ցանկություն։ Պատկերացրեք, եթե մենք չունենայինք նպատակ մենք չէինք սկսի սովորել և դրա արդյունքում չէինք ունենա նաև կենսափորձ։ Իսկ, եթե ունենում ես կենսափորձ ուրեմն արդեն սկսում ես արժեքավորել այն ինչ ունես և սկսում ես գնահատել այդ արժեքները։
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
    Իմ կարծիքով ոչ մի արժեք իր նշանակությունը չի կորցնի, որովհետև այս աշխարհում կա 7,8մլդ մարդ և ամեն մեկը մի բնավորություն ունի և ամեն մեկը մի բան է կարևորում այս աշխարհում։

Ընտանիք, ազգ, մշակույթ

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։

    Ընատիքը հասարակության հիմքն է, նրա սկզբնական օղակը։ Ընտանիքը հաճախ անվանում են՝ հասարակության բջիջ, նրա հիմնաքարը։
  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց։

    Սեր, հարգանք, բարեկեցույունը, աշխատանքը, տուն ունենալը և այլն։
  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները

    Մեծ ընտանիքներում դժվար է երեխաների և այլ ընտանիքի անդամների ու ֆինանսական տեսակետից ամեն ինչով ապահովելը։
  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

    Նյութական արժեքներն են՝ գումարը, տունը, մեքենան, կենցաղային տեխնիկան։

    Հոգևոր արժեքներն են՝ սերը, հոգատարությունը, ընտանեկան աջակցությունը, ընկերությունը և այլն։

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Խմբեր, շերտեր, համայնքներ

Խմբեր
Խումբը երկու և ավելի անձանց միավորում է, որն ունենում է միասնական նպատակ։ Օրինակ՝ մարդկանց խումբ, որը հավաքվում է մի վայրում՝ իշխանությանը քննադատելու նպատակով։ Այդ խմբի մարդիկ ունենում են հիմնականում նույն ձևի մտածելակերպ կառավարման հարցերի շուրջ։ Գոյություն ունեն փոքր և մեծ խմբեր։ Օրինակ՝ 5 հոգանոց խումբը կարելի է համարել փոքր խումբ, իսկ 50 և ավելի մարդուց բաղկացած խումբը կարելի է համարել մեծ խումբ։ Խմբերը կարող են լինել կարճաժամկետ և երկարաժամկետ։ Խմբերը իրենց նպատակին ծառայելուց հետո դադարում են գոյություն ունենալ։

Շերտեր
Շերտը հաարակության որոշակի զանգված է, որը իրեն բնորոշ որոշակի հատկություններով տարբերվում է հասրակության մյուս անդամներից։ Օրինակ հասարկության շերտեր են հանդիսանում գործարարները, ուսուցիչները, գյուղացիները, արեստավորները, արվեստագետները և այլն։ Հասարակության շերտերը ունեն իրենց կյանքի ռիթմը, վարքը, շերտի միջի մարդիկ ծավալում են նույնատեսակ գործունեություն։ Օրինակ՝ գրողների գործունեությունը ուղղված է ստեղծագործելուն։

Համայնքներ
Համայնքը մարդկանց միավորումն է, որի նպատակը համայնքի անդամների բարօրությունն է, միասնականությունը որոշակի նպատակների հասնելու համար։ Համայնքն նաև պետության վարչատարածքային միավոր է։ Օրինակ՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են՝ մարզերը և համայնքները։ Ես բնակվում եմ Աջափնյակ համայնքում։ Արտասահմանում հայերով բնակեցված երկրներում, քաղաքներում, ստեղծվում են հայկական համայնքներ, որի նպատակն է այնտեղ բնակվող հայերին միավորելը տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելու եղանակով։

Մարդը և շրջակա աշխարհը

  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից

    Մարդը ի տարբերություն կենդանու ունի բանականութոյւն և մտածելու ունակություն բացառությամբ որոշ կենդանիների։ Մարդը տարբերվում է կենդանական աշխարհից նրանով որ մարդը բանական էակ է իսկ կենդանանից ամենինչ անում է ինստինքտով:Մարդուն բնորոշ է հատուկ վարվելակերպ իսկ կենդանուն ոչ: Մարդը կենդանական աշխարհի այն միակ ներկայացուցիչներից է, ով օժտված է խոսելու ունակությամբ։ Կենդանիների շարքում մարդն ունի ամենազարգացած ուղեղը։ Շատ կենդանիների համեմատությամբ նրա ուղեղի զանգվածը մարմնի զանգվածում ավելի մեծ է, իսկ ուղեղի բացարձակ զանգվածը ավելի մեծ է միայն փղերի մոտ։
  • Ինչն է բնորոշ միայն մարդուն

    Այն որ մարդիկ ապրում են վայելելով։

Հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին

1. Վրացիներն իրենց պետությունն անվանում են Սաքարթվելո:

2. Այս երկիրն ունի շատ հին մշակույթ:

3. Հնում Վրաստանը կոչվում էր Իբերիա:

4. Վրաստանը քրիստոնեությունն ընդունած երրորդ պետությունն է:

5. Վրացիները սովոր են ուտել ձեռքերով:

6. Խաղողի առնվազն 500 տեսակ աճում է այս նահանգում:

7. Վրաստանի Ուշգուլի գյուղը, ծովի մակարդակից 2,3 կմ բարձրության վրա, Եվրոպայի ամենաբարձր բնակավայրն է:

8. Վրաստանի տարածքում հոսում է ավելի քան 25,000 գետ:

9. Վրացերենում շեշտադրումներ կամ մեծատառեր չկան: Ավելին, բաժանում չկա կանացի և առնական:

10. Վրաստանի ժողովրդական պարերն ու երգերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

10 փաստ Թուրքիաի մասին

1. Թուրքիան զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկրներից մեկն է:

2. Այս երկիրը համարվում է ընկույզի և պնդուկի հիմնական արտահանողը աշխարհում:

3. Թուրքերը շատ են սիրում թեյը, ուստի նրանք օրական խմում են մոտ 10 բաժակ:

4. 1509 թվականին Թուրքիան տուժեց ամենաերկար երկրաշարժից, որը տևեց 45 օր:

5. Մեր ժամանակների թուրքերենում կան շատ փոխառված բառեր:

6. 2 մետր 45 սանտիմետր հասակ ունեցող թուրքը աշխարհի ամենաբարձրահասակն է:

7. Թուրքիայում չկա պաշտոնական կրոն:

8. Թուրքիայում 17-րդ դարում սուրճ խմելն արգելված էր: Այս օրենքը խախտողները մահապատժի են ենթարկվել:

 9. Այս երկրում շատ ծաղիկներ կան: Դրանցից կա մոտ 9000 տեսակ:

10. Թուրքիայում կան տարբեր գույնի աչքերով կատուներ:

Հետաքրքիր փաստեր Իրանի մասին

1.Հին ժամանակներում Իրանը կոչվել է Պարսկաստան:

2.Եթե տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն ամուսնանում, ապա կոչվում են նա-մարդ, որը թարգմանաբար նշանակում է <<չտղամարդ>>:

3.Իրանի բնակիչները չեն սիրում իրենց տներում ունենալ աթոռներ և սեղաններ: Նրանք ուտելու ժամանակ նստում են գետնին, բարձիկների վրա:

4.Իրանի բնակիչներին արգելված է կրել վզնոցներ: 

5.Կանանց արգելված է դիտել սպորտային խաղեր:

6.Իրանը այն քիչ թվով երկրներից է, որը քամին օգտագործում է որպես էներգիա ստանալու միջոց:

7.Իրանի կատուները համարվում են աշխարհի ամենահին կատվազգիներից: 

8. Դպրոցներում աղջիկների ու տղաների դասասենյակները տարբեր են, իսկ համալսարաններում՝ոչ

9.Ալկոհոլի և խոզի մսի վաճառքը խստիվ արգելվում է (նաև քրիստոնյաներին)

10.Հեջաբը պարտադիր է բոլոր կանանց համար


Իրանի մասին

1. դպրոցներում աղջիկների ու տղաների դասասենյակները տարբեր են, իսկ համալսարաններում՝ոչ:
2. ալկոհոլի և խոզի մսի վաճառքը խստիվ արգելվում է (նաև քրիստոնյաներին):
3. Հեջաբը պարտադիր է բոլոր կանանց համար:
4. տղամարդիկ իրավունք չունեն կրել ոսկե իրեր:
5. ցանկացած տեսակի միս, որ օգտագործվում է իրանական ուտեստների մեջ, անպայման պիտի լինի հալալ, այսինքն կենդանին պիտի մորթվի մուսուլմանական հատուկ կանոններով :
6. Եթե տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն ամուսնանում, ապա կոչվում են նա-մարդ, որը թարգմանաբար նշանակում է <<չտղամարդ>>:
7. Իրանի բնակիչները չեն սիրում իրենց տներում ունենալ աթոռներ և սեղաններ: Նրանք ուտելու ժամանակ նստում են գետնին, բարձիկների վրա:
8. Կանանց արգելված է դիտել սպորտային խաղեր:
9. Իրանի կատուները համարվում են աշխարհի ամենահին կատվազգիներից: 
10. Իրանի բնակիչներին արգելված է կրել վզնոցներ: 

Հայաստանը շրջապատող երկրների մասին

Վրաստան

Վրաստանը երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։ Վրաստանի խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը: Մայրաքաղաքն է Թբիլիսին։

Հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին | Ռոզա Խաչատրյանի բլոգ


Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Թորքիա

Թուրքիայի Հանրապետություն երկիր է Եվրասիայում, պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին`   Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև ծով, Միջերկրական ծով, Էգեյան և Մարմարա ծովեր։

Թուրքիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան