Անհատական նախագիծ, ստեղծագործական աշխատանքներ

Կկարողանամ
« Գեղեցիկը կփրկի աշխարհը » 
Ինչպես նորոգել աշխարհը
Նամակ ուսուցչին
 «Իմ ընթերցանության ոճը»
Ինչպես դարձա սեբաստացի
Ամանորյա հրաշք
Բան ունեմ ասելու
Հրաշալի առավոտ
Մարդու տխրություն
Թշնամություն
Ինչու են մարդիկ բղավում
Դաստիարակություն
Ամփոփելով 2023-ը
Ինչ է երջանկությունը

Խնդիրներ, պարագաներ

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ
Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը:
Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին:
Մայրը սիրում է որդուն:
Երեխան բացեց դուռը:
Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականի

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան:
Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման, վերաբերության:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։
Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով  Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։
Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։ 
Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։
Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։
Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։ 
Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։
Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։ 
Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։
Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

Կապական կառույցներով խնդիրներ.

  • մասին՝ վերաբերության խնդիր
  • կողմից(անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
  • միջոցով՝ միջոցի խնդիր

Պարագաները, բայական անդամի լրացումներ են, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող այլևայլ հանգամանքներ (տեղ, ժամանակ, պատճառ, պայման, նպատակ և այլն) ու գործողության հատկանիշներ

ՊարագաՀարց(եր)Օրինակ
Տեղիու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վԱնտառում վազվզում էր փոքրիկ նապաստակը … (Մանվել Աթոյան)
Ժամանակիե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբՀետո այդ ցեմենտն էլ սուրբ կդառնա… (Վարդգես Պետրոսյան)
Պատճառիինչու՞, ինչի՞ց, ի՞նչ պատճառովՈւսանողն ուրախությունից ցնծում էր։
Նպատակիինչու՞, ինչի՞ համար, ի՞նչ նպատակովՆրանք ամեն ինչ արեցին հանուն հաղթանակի։
Պայմանիի՞նչ (ո՞ր) դեպքում, ի՞նչ (ո՞ր) պարագայում, ի՞նչ պայմանովԱյդ դեպքում բոլորը կհամաձայնեն։
Զիջմանչնայած ինչի՞ն, չնայելով ինչի՞ն, հակառակ ինչի՞նՀակառակ հոր խնդրանքիննա մեկնեց։
Չափի (չափ ու քանակի)ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափով, ինչքա՞ն ժամանակովԲազմիցս փորձել է օգնել ընկերոջը։
Ձևիինչպե՞սԱնծանոթը բարեկամաբար ժպտաց։
Հիմունքիի՞նչ հիմունքովԸստ վերջին տվյալներինա մեկնել է ընկերոջ հետ։
Միասնությանինչո՞վ, ու՞մ հետԸնտանիքով տեղափոխվեց քաղաք։

Ինչ է երջանկությունը

Երջանկությունը ամեն մարդ հասկանում է իր ձևով: Շատերի համար երջանկությունը դա շքեղ մեքենաներ, մեծ տներ, հյուրանոցներ են: Իսկ մյուսների  համար երջանկությունը դա լավ ընտանիքն է ընկերները: Երջանկությունը դա այն պահերն են որոնցում դու երջանիկ ես, լավ ես քեզ զգում։ Ես երջանիկ եմ, որովհետև սովորում եմ այնպիսի դպրոցում որտեղ ստանում եմ լիարժեք ուսում, երջանիկ եմ որովհետև ունեմ լավ ընտանիք, որտեղ ինձ դաստիրակում են, խորհուրդներ են տալիս, ունեմ լավ ընկերներ, որոնց հետ կիսվում եմ գաղտնիքներով իմանալով, որ ոչ ոքի չեն ասի։ Երջանիկ եմ, որ ունեմ սիրելու կարողություն, որ կարող եմ տեսնել, կարող եմ մտածել, որ երջանիկ եմ: Ես շատ խնդիրներ ունեմ իմ կյանքում, բայց միշտ լռում եմ, ցույց տալով, որ երջանիկ եմ, ուրախ  եմ: Մարդ չի կարող միշտ երջանիկ լինել, կան պահեր, կան դեպքեր, որոնք ստիպում են տխրել, բայց ամեն դեպքում մարդիկ  ցույց ես տալիս, որ ուրախ են  ու երջանիկ:

:

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն-վերլուծություն

Այս ստեղծագործությունը մի գերազանցիկ տղայի մասին է որի հայրիկը նրան անդադար ասում էր, որ նա պիտի լավ սովորի։ Տղան մի օր ուզում է հայրիկին օգնել բայց հայրիկը մերժում է դա, այդ պատճառով տղան որոշում է թաքուն օգնել նրան բացակայելով դասերից և դասերին քնելով վատ աշխատելով։ Մի օր հայրիկը գնում է դպրոց և իմանում, որ նրա տղան ծույլիկ է և անընդհատ քնում է դասերին։ Երբ նա վերադառնում է տուն ջղայնանում է Ջուլիոնի վրա բայց երբ տղան արդարանում է և ասում է, որ նա դա արել է նրան օգնելու համար, հայրը տղային ասում է, որ նա իսկական տղամարդ է։

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Ոչ հայրը պիտի սիրի որդուն ոչ միայն սովորելու համար որովհետև երեխան միայն կրթվելու համար չի։

2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:
10/10

3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Ես նրանց օգնում եմ անցկացնում եմ իրանց հետ ժամանակ։

5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:
Որ երեխան վատ էր արել բացակայել էր դասերից բայց նա դա արել էր հայրիկին օգնելու համար։

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մենք այս ամսվա ընթացքում շատ հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել ինձ ամենաշատը դուր է եկել Համո Սահյանի մասին, Ջոնաթան Լիվինգսթոն ճայը և Գործնական քերականություն։ Համոզված եմ մյուս ամիս կլինի նույնպես։ Սա իմ այս ամբողջ ամսվա կատարած առաջադրանքներ են <<Չարենցյան ընթերցում, Գործնական քերականություն, Ղազարոս Աղայան, «Երկու խոշոր չարիք» , Գործնական քերականություն, Ջոնաթան Լիվինգսթոն ճայը, Համո Սահյանի մասին, Գործնական քերականություն, Տեքստային աշխատանք։

Սա էլ իմ անհատական նախագիծը Անհատական նախագիծ։

Տեքստային աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։
Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։
Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։
Որոշել էինք շրջագայել հավա-ել ուշադրության արժանի հինավուր- ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պար-ևող պատմական հուշար-անները ճարտարապետական կոթողները։


Շրջում էինք ձիերով հա-ղթահարում լեռնաշ-ղթաների-սեռական  հոգնություն պատճառող-ենթակայական բնական  խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով-գործիական։ Ձիրեին ազատ ար-ձակելով նստում էինք բար-ձունքների վրա ակնապի-ճ նայում հազիվհազ նշմարվող-ենթակայական օ-ձագալար արահետներին-տրական դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կ-խտարներն էին խայտում արջերն-տրական էին մ-ռթմ-ռթում գնում իրենց որ-ջերը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն-ցուցական դերանուն։ Պատահում էր երբ գիշերը-ուղղական վրա էր հասնում ճանապար-հը վստահում էինք ձիերին-տրական։ Սմբակերի թափից-բացառական պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասա-րսու-ր արձագանքներով։

Գործնական քերականություն

Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:


Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Սևանից՝հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում, միայն Հրազդանը


Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Արքայադստերը՝չարաճճի գեղեցկուհուն, մոտեցավ տղան


Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Նինվեն՝երկրի մայրաքաղաքը,պաշարում է զորքը ու սպասում նոր հրամանի։


Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Կինը հարևաններին բողոքում էր Նազարից՝իր ոչ ու փուչ մարդուց։
Սաքոն՝Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում


Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի՝իր հայրենիքի թշվառ վիճակից։
՝Ծերունին հաճախ էր հպարտանում Կարոյով՝իր թոռնիկով։

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ-ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց-Արամի մայրիկից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի-մարմնի՞ երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց-Արամից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ-Սասունցի Դավթին:
Հրազդանը` ի՞նչը-գետը, Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

Իմ ընկերը հայտնի է նրանով որ լավ է երգում։
Մերին որպես ընկեր շատ բարի է։
Քանի որ իմ ընկերը լավ է երգում նա երեկ շատ լավ ելույթ ունեցավ։
իմ ուսուցիչը ընկեր Արևիկը փայլում էր իր գիտելիքներով։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

1. Էլիասը՝ որպես ուղեկցորդ, ինձ բացատրում էր ճանապարհը:
2. Անտառը՝ որպես խիտ ու անանցանելի տարածք, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
3. Թռչունի առաջին ճիչը՝ որպես ձայն, չափազանց զարմացրեց մեզ:
4. Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր՝ իբրև միայնակ ծառ:
5. Պահակը՝ իբրև լավ ընկեր, որոշեց ինձ մենակ չթողնել:
6. Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր նավաստին՝ որպես մեղավոր:
7. Հարցերին պատասխանող պարոնը՝ իբրև հարգված մարդ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ………………-ես գնամ երկրից , այնուամենայնիվ………..-զանգիր ինձ ես կպատասխանեմ:
Թեպետ………………նա չունի արտաքին գեղեցկությու, սակայն…………………. գեղեցիկ նրա հոգին:
Չնայած որ…………..-ես սիրում եմ սինաբոն, բայց………………………այսօր կուտեմ Նապոլեոնը:
Թեև…………………. ես սոված եմ, բայց և այնպես…………… չեմ անհանգստացնի իմ ծնողներին:


6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե………………….., ապա……………:
Քանի որ…………….., հետևաբար…….:
Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Մաս առաջին

Առավոտ էր, ծագող արեւը ոսկեշողում էր հանդարտ ծովի մեղմ ծփանքում։ Ափից մի մղոն հեռավորության վրա ինչ֊որ ձկնորսանավ ակոսեց ջուրը, եւ Նախաճաշող Երամի ճիչը ակնթարթորեն ծակեց օդը, մինչ հազարավոր ճայերի ամբոխը կխռնվեր այնտեղ՝ ճարպկորեն իրար խաբս տալու ու գզվռտվելու կերակրի կտորտանքի համար։ Սկսվում էր եւս մի հոգսաշատ օր։

Հեռվում, ձկնորսանավից ու ափից անդին, միայնակ ու ինքնամոռաց մարզվում էր Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը։ Հարյուր ոտնաչափ բարձրության վրա նա իջեցրեց թաղանթավոր թաթերը, բարձրացրեց կտուցը եւ լարվեց՝ թեւերը ոլորուն կորագծի դժվարին, ցավեցնող դիրքում պահելու համար։ Այդ կլոր դիրքը նշանակում էր, որ թռչելու էր դանդաղ, եւ հիմա նա դանդաղեցնում էր այնքան, մինչեւ որ քամին շոյում էր դեմքը, մինչեւ օվկիանոսը հանդարտվում էր ցածում։ Ուժեղ կենտրոնացումից նա աչքերը կկոցեց, շունչը պահեց, ճիգ գործադրեց՝ մեկ… Էլի մի անգամ… քիչ էլ… մի մատնաչափ եւ… նորից… կորագիծ… Նրա փետուրները ցնցվեցին, նա կանգ առավ եւ ընկավ։

Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում եւ երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։

Բայց Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թեւերը՝ պահելով դրանք կորագծի դժվարին, դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում եւ նորից կանգ առնում․ նա սովորական թռչուն չէր։

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

Նա գտնում էր, որ այս մտածելակերն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթանն ամբողջ օրեր է կորցնում մենության մեջ՝ փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերեվույթի վրայով։

Նա չգիտեր ինչու է այդպես, բայց ծովի մակերեւույթից իր թեւաբացվածքի կեսից ավելի փոքր բարձրությամբ թռչելիս ինքը կարողանում էր ավելի քիչ լարվելով առավել երկար մնալ օդում։ Նրա ճախրանքներն ավարտվում էին ոչ թե սովորական ճողփյունով, այլ երկար ձգվող հետքով, որ իրենց ետեւից գծում էին նրա ոտքերը՝ ծովի մակերեսին շփվելով։ Սկսելով սահասավառնել ու ոտքերն իրեն քաշած վայրէջքի գալով ափում՝ նա շարունակում էր ընթացքը՝ սահքի երկար հետագիծը թողնելով ավազի մեջ։ Նրա ծնողներն իսկապես խիստ ահաբեկված էին։

— Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ,— հարցնում էր մայրը,— ինչո՞ւ է բոլորի նման լինելն այդքան դժվար։ Ինչո՞ւ չես կարողանում ապրել ցածր թռչելը ձկնկուլներին ու ալբատրոսներին թողնելով։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում, փետուր ու ոսկոր ես մնացել, որդիս։

— Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։

— Լսիր, Ջոնաթան,— ասում էր հայրը ոչ անբարյացակամորեն,— ձմեռն այնքան էլ հեռու չէ, ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերեւույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը եւ ինչպես պիտի այն հայթհայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց, ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը՝ թռչում ես, որ ուտես։

Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման, նա իսկապես փորձում էր, բարձր ճչում էր եւ կառանացցերի ու ձկնորսանավերի շուրջը պտտվելով՝ կռվում երամի մյուս ճայերի հետ, ձկան ու հացի փշրանքների համար ջուրը սուզվում, բայց ոչինչ չէր ստացվում։

Որքան անմիտ է այս ամենը, մտածեց նա, այնքան դժվարությամբ որսացած անձրուկը իրեն հետապնդող քաղված ծեր ճային շպրտելով։ Այս ամբողջ ժամանակը ես կարող էի ծախսել թռչել սովորելու վրա, դեռ այնքան բան կա սովորելու։


Կարճ ժամանակ անց Ջոնաթան Ճայը կրկին մենակ էր ծովի հեռուներում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։

Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը եւ մարզումների մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին ավելին իմացավ, քան ամենաարագընթաց ճայն աշխարհում։

Հազար ոտնաչափ բարձրությունից հնարավորին չափ ուժգին թափահարելով թեւերը՝ նա նետվեց խիստ կտրում խոյաթռիչքի՝ սլանալով դեպի ծովը, եւ հասկացավ, թե ինչու ճայերն այդպիսի հզոր խոյաթռիչքներ չեն գործում։ Վեց վայրկյանի չափ նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, որից թեւերն անհետացել էին շարժման թրթռոցի մեջ։

Ծայրահեղ թրտնաջան աշխատանքով հասնելով իր հնարավորությունների վերջին սահմանին՝ ավելի բարձր արագությամբ թռչելիս նա կորցնում էր կառավարումը։

Նա բարձրանում էր հազար ոտնաչափ, ավելի ուժգին թափ առնում եւ, թափահարելով թեւերը, նետվում ուղղահայաց խոյաթռիչքի։ Վեր թափահարելիս ձախ թեւն ամեն անգամ արգելակվում էր ու նա կտրուկ թավալվում էր դեպի ձախ, ապա, հավասարակշռելով, արգելակվում էր աջը, եւ նա, ասես տենդի մեջ ցնցվելով, խելահեղորեն թավալգլոր տալով պտույտէջք էր գործում դեպի աջ։

Չնայած իր բոլոր ջանքերին, դեպի վեր թեւաթափահարումը չէր ստացվում։ Նա տաս անգամ փորձեց եւ ամեն անգամ, երբ անցնում էր ժամում յոթանասուն մղոն արագությունից, վերածվում էր չկառավարվող փետրագնդի եւ գահավիժում ջրի մեջ։

Ողջ գաղտնիքն այն է, ամբողջովին թրջվելուց հետո վերջապես հասկացավ նա, որ բարձր արագությունների դեպքում հարկավոր է թեւերն անշարժ պահել՝ հասցնել ժամում հիսուն մղոնի, ապա պահել անշարժ։

Երկու հազար ոտնաչափ բարձրության վրա նա նորից փորձեց․ կտուցը ցած պարզած, թեւերն անշարժ տարածած նետվելով խոյաթռիչքի՝ մի րոպե անց նա արդեն գերազանցեց ժամում հիսուն մղոն արագությունը։ Դա հսկայական լարում պահանջեց, բայց նրան հաջողվեց այդ անել։ Սուրալով ժամում իննսուն մղոն արագությամբ՝ տաս վայրկյանի չափ նա գրեթե անտեսանելի էր։ Ջոնաթանը ճայերի թռիչքային արագության համաշխարհային ռեկորդ սահմանեց։

Բայց հաղթանակը կարճ տեւեց։ Հենց որ նա փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոխեց թեւերի դիրքը, վայրկենապես հայտնվեց անկառավարելիության նույն աղետալի վիճակի մեջ եւ, ժամում իննսուն մղոն արագությամբ թռչելիս մի կողմ շպրտվեց ուժանակի պես։ Ջոնաթան Ճայը չդիմացավ, թավալվեց օդում ու գահավիժեց քարից կոշտ ջրի մեջ։

Արդեն խոր գիշեր էր, երբ նա ուշքի եկավ ու լուսնի լույսով սկսեց լողալ օվկիանոսի մակերեւույթով։ Թեւերը կապարի պես ծանրացած էին, բայց անհաջողության բեռն ավելի ծանր էր նրա թիկունքին։ Հուսահատված, նա ուզում էր, որ այդ բեռն ի զորու լիներ իրեն ծովի հատակը տանելու, եւ այնժամ ամեն ինչ կվերջանար։

Որքան էլ խորն էր սուզվում ջրի մեջ, միեւնույն է, ներսում անընդհատ մի տարօրինակ խուլ ձայն էր հնչում․ «Ելք չկա։ Ես ճայ եմ, իմ կարողությունները սահմանափակ են։ Եթե ես ստեղծված լինեի թռչելու մասին շատ բան իմանալու համար, ապա ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա կունենայի։ Եթե ծնված լինեի արագ թռչելու համար, բազեի կարճ թեւեր կունենայի եւ ձկների փոխարեն մկներով կսնվեի։ Հայրս իրավացի էր։ Ես պետք է մոռանամ այս խենթությունը, պետք է թռչեմ տուն՝ Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, ավելիին անընդունակ ճայ»։

Ձայնը մարեց, եւ Ջոնաթանը հնազանդվեց նրան։ Գիշերով ճայի տեղը ափն է, ու նա երդվեց այսուհետեւ սովորական ճայ լինել։ Այդպես բոլորի համար էլ ավելի լավ կլինի։

Նա հոգնած պոկվեց գիշերային ծովի մթամած ջրերից եւ ուղղվեց դեպի ափ, գոհ, որ սովորել էր ուժերը խնայող ցածր թռիչքներ գործել։

Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծվաթ եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։

Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթեւացած զգաց։ Այլեւս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի եւ պարտություն։ Պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։

— Խավար,— տագնապալի հնչեց խուլ, բեկբեկուն ձայնը,— ճայերը երբեք չեն թռչում խավարում։

Ջոնաթանն ուշադրություն չդարձրեց։ Ինչ հաճելի է, մտածեց նա։ Լուսինն ու աստղերը առկայծում էին ջրում, փոքրիկ փարոսող ցոլքեր սփռելով գիշերվա մեջ, ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ…

— Իջիր, ճայերը երբեք չեն թռչում խավարում։ Եթե դու ծնված լինեիր խավարում թռչելու համար, բվի աչքեր կունենայիր, հաշվիչ մեքենա՝ ուղեղի փոխարեն ու բազեի կարճ թեւեր։

Գիշերային մթնում, հարյուր ոտնաչափ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի միտքն հանկարծ առկայծեց։ Նրա ընկճվածությունը, նրա բոլոր վճիռները վայրկենապես չքացան։

Կարճ թեւեր, բազեի կարճ թեւեր։

Ահա լուծումը։ Ինչ հիմարն եմ եղել ես․ ողջ պահանջվածը փոքրիկ, շատ փոքրիկ թեւն է, ողջ պահանջվածը թեւերը ծալելն է ու միայն դրանց ծայրերով թռչելը։ Կարճ թեւեր։

Նա երկու հազար ոտնաչափ բարձրացավ գիշերային ծովից եւ, անհաջողության կամ մահվան մասին վայրկյան իսկ չմտածելով, թեւերի լայն մասն ամուր ծալելով կպցրեց մարմնին, միայն թեւածայրերի սուր ու կեռ դաշույնները պարզեց քամուն ու նետվեց ուղղահայաց խոյաթռիչքի։

Քամին հրեշային շաչյունով ոռնում էր նրա շուրջը։ Ժամում յոթանասուն մղոն, իննսուն, հարյուր քսան, ավելի արագ։ Այժմ, երբ նա թռչում էր ժամում հարյուր քառասուն մղոն արագությամբ, թեւերի լարումն ավելի փոքր էր քան նախկին յոթանասունի դեպքում, ու հիմա թեւածայրերի նվազագույն լարումով նա հանգիստ դուրս եկավ խոյաթռիչքից ու լուսնի լույսի տակ գորշ արկի պես սլացավ ալիքների վրայով։

Նա փակեց աչքերը քամուն ընդդեմ եւ խենթացավ ուրախությունից․ ժամում հարյուր քառասուն մղոն եւ՝ առանց կառավարումը կորցնելու։ Եթե երկու հազարի փոխարեն հինգ հազար ոտնաչափ բարձրությունից նետվեմ խոյաթռիչքի, հետաքրքիր է՝ ինչ արագությամբ…

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները։ Հինգ հազար ոտնաչափ բարձրությունից ծովի կապույտ հարթության մեջ ձկնորսանավերը նրան տաշեղներ էին թվում, Նախաճաշող Երամը՝ պտտվող փոշեհատիկների թեթեւ ամպ։

Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Հազար ոտնաչափ բարձրությունից թփթփացնելով թեւածայրերն ու լուծվելով ահռելի քամու մեջ, նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից։ Ուղիղ իր դիմաց, արագորեն կրճատվող տարածության մեջ, պտտվում ու մեծանում էին նավն ու ճայամբոխը։

Նա չկարողացավ կանգ առնել, նա չգիտեր անգամ, թե ինչպես կարելի է շրվել նման արագության դեպքում։

Բախումը վայրկենական մահ էր։

Նա փակեց աչքերը։

Դա պատահեց առավոտյան, արեւածագից անմիջապես հետո։ Սուրալով ժամում երկու հարյուր տասներկու մղոն արագությամբ, աչքերը փակ, քամու ու փետուրների խլացուցիչ վժժոցով Ջոնաթան Լիվինգսթոնը Ճայը շեշտակի մխրճվեց Նախաճաշող Երամի մեջ։ Այս անգամ Բախտի Ճայը ժպտաց նրան, եւ ոչ ոք չզոհվեց։

Խոյաթռիչքից դուրս գալու ժամանակ, կտուցը պարզած դեպի երկինք, նա դեռեւս սլանում էր ժամում հարյուր վասթուն մղոն արագությամբ։ Երբ նա ընթացքը դանդաղեցրեց֊հասցրեց ժամում քսան մղոնի եւ վերջապես նորից տարածեց թեւերը, չորս հազար ոտնաչափ բարձրությունից նավը մի փոքրիկ կետ էր թվում ծովում։

Նրա կարծիքով դա հաղթանակ էր՝ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն, առավելագույն արագություն ճայի համար։ Դա իսկական հեղաշրջում էր՝ մեծագույն, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ եւ մի նոր սկիզբ Ջոնաթանի կյանքում։ Նա միայնակ թռչում֊գնում էր մարզումների եւ, ութ հազար ոտնաչափ բարձրությունից ծալելով թեւերն ու նետվելով խոյաթռիչքների, միանգամից ձեռնամուխ եղավ շրջադարձներ անել սովորելուն։

Նա գիտեր, որ նման ահռելի արագության դեպքում թեւածայրի մեն֊մի փետուրի աննշան շարժումով իսկ կարելի է ողորկ ու կոր աղեղ ստանալ։ Նա վաղուց գիտեր դա, բայց եւ հասկանում էր, որ նման արագության դեպքում մի ավելորդ փետուրի շարժումն իսկ հրացանի գնդակի պես կպտտեցներ իրեն… եւ, այնուամենայնիվ, Ջոնաթանն առաջին ճայն էր աշխարհում, որ ձեւավոր թռիչքներ էր կատարում։

Ժամանակ չկորցնելով մյուս ճայերի հետ շաղակրատելու վրա, այդ օրը մայրամուտից հետո էլ դեռ նա թռչում էր։ Այդ նա էր, որ հայտնագործեց ճայերի մահվան օղակը, դանդաղեցված եւ բազմապտույտ գալարաթռիչքները, հակառակ հրումը, պտույտընթացքն ու հակառակ պտույտնէջքը։

Խոր գիշեր էր, երբ Ջոնաթան Ճայը մոտեցավ ափում ծվարած Երամին։ Նա սարսափելի հոգնած էր եւ գլխապտույտ էր զգում։ Եվ, չնայած դրան, վայրէջքի գալով՝ ոգեւորության մեջ նա մահվան օղակ կատարեց, վայրկենական պտույտ գործելով ափ հասնելուց անմիջապես առաջ։ Երբ նրանք իմանան կատարված հեղաշրջման մասին, մտածեց նա, կխենթանան երջանկությունից։ Այժմ որքան ավելին է ապրե՛լը։ Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։

Գալիքը բժժում էր խոստումնալից ու պայծառ֊պայծառ շողշողում։

Երբ նա ափ իջավ, ճայերը հավաքվել էին Խորհրդի Ափում եւ, ակնհայտորեն, վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք իրեն էին սպասում։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն, կանգնիր կենտրոնում։— Տոհմապետի խոսքերը հնչեցին ծայրահեղ հանդիսավորությամբ։ Կենտրոնում կանգնելը կամ գերագույն անարգանքի, կամ գերագույն պատվո նշան էր։ Վերջինս միջոց էր, որով ճայերը պատվում էին իրենց մեծագույն առաջնորդներին։ Դե իհարկե, մտածեց նա, Նախաճաշող Երամն առավոտյան վկա եղավ կատարվածին, նրանք տեսան Հեղաշրջումը։ Բայց ինձ պատիվներ պետք չեն, ես ցանկություն չունեմ առաջնորդ դառնալու, ես միայն ուզում եմ կիսել նրանց հետ իմ իմացածը․ ցույց տալ նրանց մեր առջեւ բացվող հորիզոնները։ Նա քայլ արեց դերի առաջ։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն,— ասաց Տոհմապետը,— կանգնիր կենտրոնում ցեղակիրներիդ կողմից անարգվելու համար։

Ասես տախտակով տհարվածեին նրան։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան,աղմուկ էր ականջներում։ Կենտրոն գալ անարգվե՛լո՞ւ համար։ Անկարելի է։ Իսկ Հեղաշրջումը նրանք չեն հասկացել։ Նրանք իրավացի չեն, իրավացի չեն։

— … իր թեթեւամիտ անպատասխանատվության համար— հանդիսավորությամբ ծորում էր ձայնը,— Ճայերի Տոհմը արժանապատվությունն ու սովորույթները ոտնահարելու համար…

Անարգանքի կենտրոնում լինելը նշանակում էր, որ նա վտարվելու էր ճայերի երամից եւ աքսորվելու մենակության Հեռավոր Ժայռերը։

— … օրերից մի օր, Ջոնաթան Լիվինգսթոն Ճայ, դու կհասկանաս, որ անպատասխանատվությունը չի վարձատրվում։ Կյանքի իմաստն ամիմանալի է եւ անհասանելի, բացառությամբ նրա, որ մենք աշխարհ ենք եկել ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։

Ճայը երբեք չի հակաճառում Երամի Խորհրդին, բայց ահա հնչեց Ջոնաթանի ձայնը։

— Անպատասխանատվությո՞ւն։ Եղբայրներ,— բացականչեց նա,— ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։ Թույլ տվեք ինձ, գեթ մեկ հնարավորություն տվեք ցույց տալ ձեզ իմ սովորածը։

Երամն ասես քար էր կտրել։

— Եղբայրությունը քանդված է,— միաձայն շեշտեցին ճայերը եւ միահամուռ կերպով հանդիսավորությամբ փակեցին ականջներն ու թիկունքները դարձրին նրան։

Իր մնացյալ օրերը Ջոնաթանն անց էր կացնում մենության մեջ։ Նա թռչում֊գնում էր Հեռավոր Ժայռերից շատ ու շատ անդին։ Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել։

Նա օրը նոր բան էր սովորում։ Սովորեց, օրինակ, շեշտակի շրջահոսուն խոյաթռիչքների միջոցով ծովում տաս ոտնաչափ խորությունից համեղ ու հազվագյուտ ձկներ որսալ եւ այլեւս ձկնորսանավերի ու չոր փշրանքների կարիքը չուներ։ Նա սովորեց օդում քնել․ գիշերով ուղղություն վերցնել ափից փչող քամուն հակառակ՝ հարյուրավոր մղոններ հաղթահարելով արեւամուտից մինչեւ արեւածագ։ Նույն ինքնատիրապետմամբ նա թռչում էր թանձր ծովամշուշի միջով ու նրանից բարձրանալով հասնում շլացուցիչ պայծառ երկնքին նույն այն ժամանակ, երբ մնացած ճայերը սեղմում էին գետնին՝ չիմանալով, թե ինչ կա մշուշից ու անձրեւվից անդին։ Նա սովորեց քամուն համընթաց թռչել ցամաքի խորքը՝ համեղ միջատներով ճաշելու։

Մի ժամանակ հույսեր կապելով Երամի հետ՝ նա միայն մենություն վաստակեց, բայց սովորեց թռչել եւ չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար։ Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց։


Նրանք եկան երեկոյան եւ գտան Ջոնաթանին իր սիրած երկնքում մեն֊մենակ հանգիստ ճախրելիս։ Այդ երկու ճայերը, որ հայտնվեցին նրա թեւերի մոտ, աստղերի պես շողշողում էին եւ փափուկ ու հաճելի լույսով ցոլարձակում գիշերային բարձր երկնակամարում։ Ամենից հրաշալին, սակայն, թռչելու նրանց հմտությունն էր․ նրանք շարունակ շարժվում էին հստակ ու անփոփոխ պահելով իրենց ու Ջոնաթանի թեւածայրերի միջեւ եղած մի մատնաչափ տարածությունը։

Առանց մի խոսքի Ջոնաթանը նրանց փորձության տարավ, փորձություն, որին ոչ մի ճայ երբեք չէր դիմանա։ Նա թեքեց թեւերի դիրքը եւ այնքան դանդաղեցրեց ընթացքը, որ դրանից փոքր֊ինչ ավելի դանդաղն անգամ անկման էր հավասար։ Շողարձակող երկու թռչունները նույնպես դանդաղեցրին, ապա սահուն կերպով տեղում կասեցրին ընթացքը։ Նրանք գիտեին դանդաղ թռչել։

Նա ծալեց թեւերը, ճոճվեց եւ ժամում հարյուր իննսուն մղոն արագությամբ ցած նետվեց խոյաթռիչքի։ Նրանք էլ իր հետ սուրացին՝ վայրընթաց անթերի աստիճանաձեւ շարք կազմած։

Վերջապես նա շրջվեց եւ նույն արագությամբ ուղիղ նետվեց երկարատեւ ուղղահայաց դանդաղեցված գալարաթռիչքի։ Նրանք ժպտալով գալարվեցին իր հետ։

Նա նորից անցավ հորիզոնական թռիչքի։ Որոշ ժամանակ նա լուռ էր, հետո խոսեց։

— Հիանալի է, — ասաց նա,— ո՞վ եք դուք։

— Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք։

— Այդ խոսքերը հնչեցին մեղմ ու վստահ։ Մենք եկել ենք քեզ վերեւ տանելու, տանելու տուն։

— Ես տուն չունեմ, ես Երամ չունեմ, ես Աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ Լեռան գագաթը, այնինչ ես չեմ կարող այս ծեր մարմինը մի քանի հարյուր ոտնաչափից ավելի բարձրացնել։

— Կարող ես, Ջոնաթան, չէ՞ որ դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, ժամանակն է մի ուրիշն սկսելու։

Իր ողջ կյանքում դա ցոլցլացել էր նրա խորքերում, եւ հիմա Ջոնաթան Ճայի միտքը հանկարծ լուսավորվեց։ Նրանք ճիշտ էին։ Ինքը կարող էր էլ ավելի բարձր թռչել, եւ, բացի այդ, տուն գնալու ժամանակն էր։

Նա մի վերջին երկար հայացք գցեց երկնքին, ապա կարոտով նայեց հիասքանչ, արծաթյա երկրին, ուր այնքան բան էր սովորել։

Եվ ահա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը վեր բարձրացավ երկու առկայծող թռչունների հետ ու անհետացավ երկնքի անթափանց խավարում։

Մաս երկրորդ

Ուրեմն սա՞ է երկինքը, մտածեց նա ինքն իրեն ժպտալով։ Թերեւս այնքան էլ հարգալից չէ դատել երկնքի մասին, երբ դեռ նոր ես հասել այնտեղ։

Այժմ, թողնելով Երկիրը եւ երկու ադամանդափայլ ճայերի հետ թեւ֊թեւի բարձրանալով ամպերից էլ վեր, նա տեսավ, որ իր սեփական մարմինը եւս փոխվում֊դառնում է նրանց պես շողշողուն։ Դա, իհարկե, իր ոսկեգույն աչքերի առջեւ ապրած նույն երիտասարդ Ջոնաթանն էր, միայն թե փոխված արտաքին ձեւերի մեջ։

Մարմինն էլի ճայի էր, բայց հիմա արդեն նա թռչում էր շատ ավելի լավ, քան թռել էր երբեւէ։ Այդ ինչո՞ւ, մտածեց նա, կիսով չափ քիչ լարվելով՝ ես հիմա թռչում եմ կրկնակի շատ ու կրկնակի արագ, քան լավագույն օրերիս երկրի վրա։

Նրա փետուրներն այժմ շողշողում էին ադամանդի սպիտակ փայլով, իսկ թեւերը ողորկ էին, արծաթյա փայլերցած թիթեղների պես անթերի։ Նա հիացած սկսեց ուսումնասիրել դրանք, ուժը փորձել նոր թեւերին։

Ժամում երկու հարյուր հիսուն մղոն թռչելիս նա զգաց, որ մոտեցել է հորիզոնական թռիչքի իր համար առավելագույն արագությանը։ Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոն անցնելիս մտածեց, որ թռչում է այնքան արագ, որքան միայն կարող է ու մի քիչ հիասթափվեց։ Ուրեմն նոր մարմնի կարողությունները նույնպես սահմանափակ էին, ու թեեւ դրանք շատ ու շատ անգամ գերազանցում էին իր իսկ ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ կար եւ մեծ լարում կպահանջվեր այն հաղթահարելու համար։ Երկնքում, մտածում էր նա, սահմանները չպետք է լինեն։

Ամպերը մնացին հեռվում։ Նրա ուղեկիցները բացականչեցին․

Երջանիկ վայրէջք, Ջոնաթան,— եւ անհետացան անոսր երկնի խորքերում։

Ծովի վրայով նա թռչում էր դեպի կտրտված ափեզրը։ Ժայռերի մոտ մի քանի մարզվող ճայեր էին ուրվագծվում։ Հեռու հյուսիսում, հորիզոնին մոտ ճախրում էին եւս մի քանիսը։ Նոր պատկերներ, նոր մտքեր, նոր հարցեր․ ինչո՞ւ են ճայերն այսքան քիչ, երկինքը պիտի որ լի լիներ ճայերի երամներով։ Եվ ինչո՞ւ հանկարծ ինքն այսպե հոգնեց, չէ՞ որ ճայերը, ինչպես ընդունված է համարել, երբեք չեն հոգնում եւ չեն քնում երկնքում։

Որտե՞ղ էր նա այդ լսել։ Իր երկրային կյանքի հիշողություններն աստիճանաբար հեռանում էին։ Նա, իհարկե, Երկրում շատ բան էր սովորել, բայց մանրամասներն այժմ աղոտացել էին․ ինչ֊որ բան էր հիշում հանուն սննդի թռչելու մասին, Աքսորյալ լինելու մասին։

Ափեզրի մոտ մի խումբ ճայեր առանց բառ իսկ արտասանելու ընդառաջ եկան նրան։ Նա զգաց միայն, որ սա տուն է եւ որ ինքը ցանկալի է այստեղ։ Դա նրա համար մեծ օր էր, օր, որի արեւածագը նա վաղուց արդեն չէր հիշում։

Ափում վայրէջք կատարելու համար նա շրջվեց, մի մատնաչափ բարձրության վրա թեւերը թափահարելով՝ կանգ առավ, ապա թեթեւորեն իջավ ավազին։ Մյուս ճայերը նույնպես իջան՝ եւ առանց փետուր իսկ շարժելու։ Լուսաճերմակ թեւերը տարածած՝ նրանք համաչափորեն ճոճվեցին օդում, ապա սկսեցին իրենց փետուրների կորությունն ինչ֊որ կերպ փոփոխել այնքան, մինչեւ որ լրիվ կանգ առան։ Նույն վայրկյանին էլ նրանց թաթերը դիպան գետնին։ Դա հրաշալի ինքնակառավարում էր, բայց Ջոնաթանը շատ հոգնած էր այն կրկին փորձելու համար։ Ափ հասնելուն պես, դեռ բառ իսկ չարտասանած, նա քնեց։

Արդեն հաջորդ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ թռիչքի համար այստեղ նույնքան շատ բան կար սովորելու, որքան ինքը սովորել էր իր ողջ անցած կյանքի ընթացքում։ Տարբերությունն այն էր, որ ճայերն այստեղ իր նման էին մտածում։ Նրանցից յուրաքանչյուրի համար ամենաէականը կյանքում կատարելության հասնելու ձգտումն էր, աշխարհում ամեն ինչից շատ նրանք թռչել էին սիրում։ Նրանք բոլորն էլ զարմանալի թռչուններ էին, որ ամեն օր, ամեն ժամ մարզումներ էին անում, փորձում նորանոր թռիչքաձեւեր։

Վաղուց արդեն Ջոնաթանը մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր ինքը, այն աշխարհի, ուր Երամն ապրում էր աչքերն ամուր փակած թռիչքի երջանկության դեմ՝ թեւերն օգտագործելով միայն կեր գտնելու եւ այն իրարից փախցնելու համար։ Բայց ժամանակ առ ժամանակ այդ հիշողությունները մի պահ նորից արթնանում էին։

Մի առավոտ, երբ ծալված թեւերով ակնթարթային պտույտներ գործելու պարապմունքից հետո ուսուցչի հետ հանգստանում էին ափին, նա դարձյալ հիշեց այդ ամենը։

— Իսկ ո՞ւր են մյուսները, Սալիվան,— հարցրեց նա առանց խոսքի՝ մի հրաշալի հեռազգացությամբ, որով լուռ հաղորդակցվում էին այստեղի ճայերը փոխանակ ճչալու եւ աղմկելու։

— Ինչո՞ւ մենք քիչ ենք այստեղ։ Այնտեղ, որտեղից ես եկել եմ, ապրում էին…

— …հարյուրավոր ու հազարավոր ճայեր, գիտեմ,— գլխով արեց Սալիվանը։— Ես մի պատասխան կարող եմ տալ, Ճոնաթան, դա այն է, որ դու մեն֊միակն ես միլիոնավոր թռչունների մեջ։ Մեր մեծամասնությունը միշտ էլ դանդաղ է շարժվել առաջ։ Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, եւ, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար։ Պատկերացնո՞ւմ ես, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչեւ կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը։ Հազարավոր կյանքեր, Ջոն, տաս հազարավոր, եւ էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչեւ սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչեւ այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։ Նույն կանոնն, անշուշտ, գործում է նաեւ մեզ համար։ Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է, ինչ եւ այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։

Նա տարածեց թեւերը եւ շրջվեց՝ դեմքը դարձնելով քամուն։

— Բայց դու, Ջոն,— ասաց նա,— կարճ ժամանակում այնքան շատ բան ես սովորել, որ հազարավոր կյանքերի կարիքը չունեցար այստեղ հասնելու համար։

Մի վայրկյանում նրանք կրկին հայտնվեցին օդում մարզումներ անեու։ Համատեղ գալարաթռիչքները դժվարությամբ էին հաջողվում։ Կիսով չափ շրջված ընթանալով՝ Ջոնաթանը ստիպված էր մնածել գլխիվայր կախված՝ ուսուցչի հետ ներդաշնակորեն հակառակ շրջելով թեւի աղեղը։

Եկ դա նորից փորձենք,— էլի ու էլի կրկնում էր Սալիվանը, եկ դա նորից փորձենք։— Ապա վերջապես․— լավ է։— Եվ նրանք դարձյալ սկսեցին մահվան օղակների եռանդագին մարզումները։


Մի երեկո գիշերային թռիչքի չգնացած ճայերը մտքի մեջ սուզված կանգնած էին ավազին։ Իր ողջ քաջությունը հավաքելով Ջոնաթանը դիմեց Ավագ Ճային, որն, ասում էին, շուտով հեռանալու էր այս աշխարհիծ։

— Չիանգ,— ասաց նա փոքր֊ինչ հուզված։

Ծեր ճայը բարությամբ նայեց նրան։ — Այո, որդիս։— Տարիների հետ թուլանալու փոխարեն տոհմապետն ավելի ուժեղ էր դարձել, նա կարող էր գերազանցել Երամի ցանկացած ճային եւ գիտեր այնպիսի հմտություններ, որ մյուսները նոր էին միայն յուրացնում։


Ջիանգ, այս աշխարհը ամենեւին էլ երկինքը չէ, ճի՞շտ է։

Տոհմամետը ժպտաց՝ ողողված լուսնի լույսով։— Դու դարձյալ սովորում ես, Ջոնաթան Ճայ,— ասաց նա։


Լավ, իսկ ի՞նչ է լինելու սրանից հետո, ո՞ւր ենք մենք գնում։ Իրականում կա՞ այնպիսի մի տեղ, որ երկինք է կոչվում։


Ոչ, Ջոնաթան, այդպիսի տեղ չկա։ Երկինքը ոչ տարաթություն է եւ ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։— Նա մի պահ լուռ էր։— Դու շատ արագ թռչող ես, այնպես չէ՞։


Ես… ես հաճույք եմ զգում արագությունից,— ասաց Ջոնաթանը շփոթված, բայց եւ հպարտ, որ Տոհմապետը նկատել էր իրեն։


Երկնքին սկսում ես հասնել այն ժամանակ, Ջոնաթան, երբ հասնում ես բացարձակ արագության։ Դա ժամում հազար կամ միլիոն մղոն անցնելը չէ եւ ոչ իսկ լույսի արագությամբ թռչելը, քանզի յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագությունը, որդիս, այնտեղ հայտնվելն է։

Չիանգը հանկարծ չքացավ եւ մի ակնթարթում հայտնվեց ջրի եզրին՝ հիսուն ոտնաչափ հեռու։ Ապա կրկին չքացավ եւ մեկ հազարերորդական վայրկյան անց կանգնեց Ջոնաթանի կողքին։

Սա միայն կատակ էր,— ասաց նա։

Ջոնաթանն ապշել էր։ Նա մոռացավ երկնքի մասին հարցնելը։

Ինչպե՞ս ես այդ անում։ Ի՞նչ ես զգում այդ պահին։ Որքա՞ն տարածություն կարող ես անցնել։


Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս,— ասաց Տոհմապետը։— Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։— Նա հայացքը հառեց ծովին։— Տարօրինակ է, այն ճայերը, որոնք կատարելությանը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վայրկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որեւէ իմաստից։ Երկինքը…

— Կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել,— հարցրեց Ջոնաթան Ճայը՝ մի նոր անհայտի նվաճման մտքից դողահար։

— Իհարկե, եթե ուզում ես սովորել։

— Ուզում եմ։ Ե՞րբ կարող ենք սկսել։

— Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե համաձայն ես։

— Ես ուզում եմ սովորել քեզ նման թռչել,— ասաց Ջոնաթանը, եւ աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։— Ասաց ինձ, թե ի՞նչ եմ անելու։

Չիանգը խոսում էր դանդաղ՝ հետեւելով միշտ ջանասեր այդ պատանի ճային։— Մտքի արագությամբ թռչել՝ նշանակում է լինել ցանկացած տեղում,— ասաց նա,— դու առաջին հերթին պետք է սկսես սովորել հասկանալ, որ արդեն հասել ես։

Չիանգի ասելով բանի էությունն այն էր, որ Ջոնաթանը պիտի դադարեր դիտել իրեն որպես քառասուներկու մանտաչափ տեւերի բացվածք եւ նախապես տրված հնարավորություններ ունեցող սահմանափակ կարողություններով օժտված մարմնի գերի։ Էությունն այն բանի գիտակցումն էր, որ իր իսկական ես֊ը այնպես բացարձակորեն, ինչպես անվերջ թիվը, միաժամանակ ապրում է տարածության ու ժամանակի ցանկացած կետում։

Ջոնաթանը շարունակում էր մարզվել, մարզվել համառորեն, ամեն օր, արեւածագից մինչեւ կեսգիշեր, եւ, չնայած բոլոր ջանքերին, մի փետրաչափ իսկ առաջ չէր շարժվում տեղից։

— Մոռացիր հավատի մասին,— նորից ու նորից կրկնում էր Չիանգը,— թռչել սովորելիս հավատը քեզ պետք չեկավ, դու պետք է թռիչքը հասկանաս։ Դա հենց այն է, ինչ պետք է։ Այժմ նորից փորձիր։

Մի օր, երբ Ջոնաթանը փակ աչքերով ափին կանգնած կենտրոնանում էր, մտքի հանկարծակի մի փայլատակումով հասկացավ, թե ինչ էր ասում Չիանգը․ «Իհարկե, դա ճշմարիտ է, իմ հնարավորություններն անսահման են, ես կատարյալ ճայ եմ»։ Երջանկության հզոր ալիքը ցնցեց նրան։

— Լավ է,— ասաց Չիանգը հաղթականորեն։

Ջոնաթանը բացեց աչքերը։ Ինքն ու Տոհմապետը միայնակ կանգնած էին միանգամայն անծանոթ մի ափում՝ ծովեզրին խոնարհված ծառերով ու կրկնակի դեղին արեւներով՝ հայտնված իրենց գլխավերեւում։

— Վերջապես պատկերացրիր,— ասաց Չիանգը,— բայց կառավարումդ փոքր֊ինչ մշակման կարիք ունի։

Ջոնաթանն ապշել էր։— Այս որտե՞ղ ենք մենք։

— Կանաչ երկնքով ու արեւի տեղ կրկնակ աստղերով ինչ֊որ մոլորակի վրա,— տարօրինակ շրջապատի հանդեպ կատարչալ անտարբերությամբ, իմիջայլոց պատասխանեց Տոհմապետը։

Ջոնաթանը հիացմունքի ճիչ արձակեց, առաջին հնչյունը՝ Երկիրը թողնելուց հետո։— ՍՏԱՑՎՈՒՄ է։

— Այո, իհարկե ստացվում է, Ջոն,— ասաց Չիանգը,— միշտ էլ ստացվում է, երբ գիտես, թե ինչ ես անում։ Իսկ այժմ կառավարման մասին…

Արդեն մութ էր, երբ նրանք վերադարձան։ Ճայերը Ջոնաթանին հառեցին իրենց ակնածալից ոսկեգույն աչքերը․ նրանք տեսել էին անշարժ դիրքից նրա անհետանալը։

Մի քանի վայրկյան ականջ դնելով իիրեն ուղղված շնորհավորանքներին՝ նա ասաց․ — Ես այստեղ նորեկ եմ, դեռ բոլորովին սկսնակ, եւ այդ ամենը ձեզանից պիտի սովորեմ։


Զարմանում եմ, Ջոն, — նրա կողքին կանգնելով ասաց Սալիվանը։ — Տաս հազար տարում իմ տեսած բոլոր ճայերից դու ամենահամարձակն ես սովորելու մեջ։ — Երամը լռեց, Ջոնաթանը հուզվեց շփոթմունքից։


Եթե ուզում ես, կարող ենք սկսել աշխատել ժամանակի վրա, — ասաց Չիանգը,— մինչեւ կսովորես թռչել դեպի անցյալը եւ դեպի ապագան։ Այնժամ դու պատրաստ կլինես ամենադժվարը, ամենահզորն ու անենագրավիչը սկսելուն։ Դու պատրաստ կլինես սկսել վերընթաց թռչել եւ կհասկանաս, թե ինչ են բարին ու սերը։

Մոտ մի ամիս Ջոնաթանը խելահեղ արագությամբ յուրացնում էր ամեն ինչ։ Փորձը ցույց էր տվել, որ նա միշտ էլ արագ էր սովորում, իսկ այժմ հենց իրեն՝ Տոհմապետին աշակերտելով՝ այնպես էր ընդունում նոր գաղափարները, ասես փետրավոր հաշվիչ մեքենա լիներ։

Ահա եւ եկավ այն օրը, երբ Չիանգն անհետացավ։ Նա հանդարտ զրուցում էր բոլորի հետ՝ հորդորելով, որ նրանք երբեք չթողնեն եւ սովորելն եւ մարզվելը, որ մշտապես ջանան ավելի ու ավելի խորն ըմբռնել կյանքի իսկական, աներեւույթ, անտեսանելի էությունը։ Խոսելու ընթացքում նրա փետուրները հետզհետե ավելի ու ավելի պայծառ էին շողում, իսկ վերճին պահին այնպես փայլատակեցին, որ ոչ մի ճայ չկարողացավ նրան նայել։


Ջոնաթան,— ասաց նա, եւ դրանք նրա արտասանած վերջին բառերն էին․ — աշխատիր ըմբռնել, թե ինչ է սերը։

Երբ նրանք վերստացան տեսնելու կարողությունը, Չիանգն այլեւս չկար։ Որքան օրերն անցնում էին, այնքան ավելի հաճախ էր Ջոնաթանն իրեն գտնում նորից ու նորից Երկրի մասին մտածելիս, այն Երկրի, որտեղից եկել էր։ Եթե ինքն այնտեղ գիտենար այն ամենի մեկ տասներորդ, թեկուզ մեկ հարյուրերորդ մասը միայն, ինչ իմացավ այստեղ, որքան ավելի ամաստալից կլիներ կյանքը։ Ավազին կանգնած նա հետաքրքրությամբ մտածում էր, թե գուցե այնտեղ եղել է մի ճայ, որը կարող էր խորտակել իրեն կաշկանդող սահմաններն ու դուրս գալ դրանցից, որ կարող էր թիանավից հացի փշրանքներն փախցնելուց անդին տեսնել թռիչքի իմաստը։ Հավանաբար նա նույնիսկ կարող է հասցրած լինել Աքսորյալ դառնալ իր ճշմարտությունը ԵՐմաի երեսին ասելու համար։ Եվ որքան ավելի էր Ջոնաթանը մարրզվում բարության դասերը յուրացնելու համար, այդքան ավելի էր աշխատնում ըմբռնել սիրո բնույթը, այնքան ավելի էր ցանկանում վերադառնալ Երկիր։ Չնայած իր միայնակ անցյալին, Ջոնաթան Ճայը ծնվել էր ուսուցիչ լինելու համար․ սիրո արտահայտման նրա եղանակը իր հայտնաբեած ճշմարտությունը նվիրելն էր յուրաքանչյուր ճայի որն ուզում է գտնել այն։

Սալիվանը, որն այժմ մտքի արագությամբ թռիչքների գիտակ էր եւ օգնում էր մյուսներին յուրացնել դա, հավանություն չէր տալիս դրան։

— Ջոն, դու մի անգամ արդեն Աքսորյալ ես եղել։ Ինչո՞ւ ես կարծում, որ նույն այդ ճայերից ոմանք այժմ կցանկանան լսել քեզ, այն էլ քո այս տարիքում։ Դու գիտես ասածը եւ այն ճիշտ է․ «Որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում»։ Այն ճայերը, որոնցից դու հեռացել ես, կպած են գետնին, նրանք ճչում են ու կռվում իրար հետ։ Նրանք հազարավոր մղոններ հեռու են երկնքից, իսկ դու ուզում ես այնտեղից ցույց տալ նրանց երկինքը։ Ախր նրանք իրենց սեփական թեւերի ծայրերն անգամ չեն կարողանում տեսնել, Ջոն։ Մնա այստեղ, օգնիր այստեղի նորեկներին, նրանց, որոնք բավականաափ բարձր են թռել հասկանալու համար այն, ինչ ունես նրանց ասելու։ — Նա մի պահ լռեց, ապա ասաց։— Ի՞նչ կլիներ, եթե Չիանգը վերադառնար իր նախկին աշխարհը։ Որտե՞ղ կլինեիր այսօր դու։

Վերջին փաստարկը համոզիչ էր հնչում, Սալիվանն իրավացի էր․ որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։ Ջոնաթանը մնաց եւ պարապում էր նորեկ թռչունների հետ, որոնք բոլորն էլ շատ ընդունակ էին եւ արագ յուրացնում էին ամեն ինչ։ Բայց նախկին զգացումը նորից արթնացավ, եւ նա չէր կարողանում չմտածել, որ Երկրի վրա հավանաբար կլինեն մեկ֊երկու ճայ, որոնք նույնպես կարող էին սովորել։ Ինչքան շատ բան նա կիմանար այժմ, եթե Չիանգն իր կողքին լիներ այն օրերին, երբ ինքն Աքսորյալ էր։

— Ես պետք է վերադառնամ, Սալլի,— ի վերջո ասաց նա։— Քո աշակերտները հիանալի առաջադիմում են։ Նրանք կարոէ են օգնել քեզ նորեկներին ուսուցանելու։

Սալիվանը հոգոց հանեց, բայց չառարկեց։— Կարծում եմ կկարոտեմ քեզ, Ջոնաթան, — միայն ասաց նա։

— Ամոթ է, Սալլի,— հանդիմանեց նրան Ջոնաթանը, — այդքան խենթ մի լինիր։ Հապա ինչով ենք մենք զբաղվում ամեն օր։ Եթե մեր բարեկամությունը դեռեւս կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածությունն ու ժամանակը, ապա, վերջնականապես հաղթահարելով դրանք՝ մենք խորտակած կլինենք մեր երամակցական կապերը։ Հաղթահարելով ժամանակը՝ կունենանք Այժմ։ Չե՞ս կարծում, որ կարող ենք մեկ֊երկու անգամ հանդիպել Այստեղի եւ Այժմվա միջեւ մի ինչ֊որ կետում։

Սալիվանն ակամա ծիծաղեց։ — Դու խենթ ես, — համակրանքով ասաց նա։ — Եթե կա մեկը, որ կարող է գետնին կպած որեւէ էակի ցույծ տալ, թե ինչպես կարելի է հազարավոր մղոնների չափ հեռուն տեսնել, ապա դա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայն է։ — Նա հայացքը հառեց ավազին։ — Մնաս բարով, Ջոն, բարեկամս։

— Ցտեսություն, Սալլի, մենք էլի կհանդիպենք։ — Այս ասելով Ջոնաթանը մտաբերեց ճայերի մեծ երամների պատկերը մի այլ ժամանակի մեջ եւ սովորական թեթեւությամբ զգաց, որ փետուր ու ոսկոր չէ ինքը, այլ ազատության ու թռիչքի բացարձակ գաղափարը, որ ոչնչով չի սահմանափակվում։

Ֆլեթչեր Լինդ Ճայը դեռ բոլորովին ջահել էր, բայց արդեն գիտեր, որ երբեւէ չէր եղել մի այլ թռչուն, որի հետ որեւէ Երամ այդքան անգթորեն վարված լիներ կամ այդքան անարդարացի։

«Ինձ համար միեւնույն է, թե ինչ կասեն նրանք,— զայրացած մտածեց նա եւ աչքերը մշուշվեցին, երբ թռչում էր դեպի Հեռավոր Ժայռերը։ — Թռչելը շա՜տ ավելին է, քան տեղից֊տեղ փոխադրվելու համար թեւերը թափահարելը, դե դա… դա ախր… դա մոծակն էլ կանի։ Ընդամենը մի փոքրիկ գալարաթռիչք Տոհմապետի շուրջը, հենց այնպես, կատակի համար միայն, եւ ահա ես Աքսորյալ եմ։ Նրանք կո՞ւյր են, իչն է, մի՞թե չեն տեսնում, մի՞թե չեն պատկերացնում այն փառահեղ կյանքը, որ կունենանք մենք, երբ իսկապես սովորենք թռչել։

Ինձ համար միեւնուն է, թե ինչ կմտածեն նրանք։ Ես նրանց ցույց կտամ, թե ինչ է թռիչքը։ Ես իսկական օրինախախտ կլինեմ, եթե նրանք այդպես են ցանկանում։ Բայց նրանք դեռ շատ կզղջան սրա համար»։

Ձայնը եկավ հենց իր ներսից ու թեեւ այն չափազանց նուրբ էր, այնուամենայնիվ, այնքան վախեցրեց, որ նա երերաց ու կարկամեց օդում։

— Մի չարանա նրանց վրա, Ճայ Ֆլեթչեր։ Քեզ վտացելով՝ մյուս ճայերը միայն իրենց են վնասել, մի օր նրանք կհասկանան դա, մի օր կտեսնեն այն, ինչ դու ես տեսնում։ Ներիր նրանց եւ փորձիր հասկանալ։

Նրա աջ կողմում մի ադամանդափայլ ճայ էր թռչում, աշխարհի ամենաճերմակ ճայը։ Նա սահում էր առանց որեւէ ջանքի, փետուր իսկ չշարժելով, եւ դա այն դեպքում, երբ ինքը՝ Ֆլեթչերը թռչում էր գրեթե առավելագույն արագությամբ։

Պատանի ճայի հոգում մի պահ ամեն ինչ իրար խառնվեց։

«Այս ի՞նչ է կատարվում։ Ես խելագարվե՞լ եմ, ես մեռե՞լ եմ։ Ի՞նչ է սա»․ զարմանում էր երիտասարդ ճայը։ Ցածր ու հանգիստ, ձայնը թափանցեց նրա հոգու խորքերը՝ պատասխան պահանջելով․ — Ֆլեթչեր Լինդ Ճայ, դու ուզո՞ւմ ես թռչել։


ԱՅՈ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԹՌՉԵԼ։


Ֆլետթեր Լինդ Ճայ, դու արդյո՞ք այնքան շատ ես ուզում թռչել, որ կներես Երամին, կսովորես ու մի օր այնտեղ կվերադառնես եւ կաշխատես օգնել նրանց իմանալու քո սովորածը։

Չնայած հպարտությանն ու կրած վիրավորանքին, Ֆլեթչերն անկարող էր ստել այդ հիասքանչ, հմուտ արարածին։

— Այո, — մեղմորեն ասաց նա։

— Այդ դեպքում, Ֆլեթչ, — ասաց այդ լուսացող արարածը, եւ այդ ձայնի մեջ այնքան բարություն կար, — եկ սկսենք Հորիզոնական թռիչքից։

Մաս երրորդ

Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա՝ դիտելով դրանք։ Այդ անտաշ, ջահել Ֆլեթչերը գրեթե կատարյալ աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, թեթեւ արագաշարժ, բայց, որ ամենակարեւորն էր, նա լի էր թռչել սովորելու կրքոտ ցանկությամբ։

Հենց որ նա հայտնվեց այստեղ, նրա աղոտ, գորշ կերպարանքը աղմուկով դուրս եկավ խոյաթռիչքից եւ ուսուչցի մոտով սահեց սուրանլով ժամում հարյուր հիսուն մղոն արագությամբ։ Նա կտրուկ պոկվեց եւ փորձեց տասնվեց պտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչք թատարել՝ բարձրաձայն հաշվելով պտույտները։

— … ութ… ինը… տաս… տես, Ջոնաթան, ես պտտվում եմ հնարավոր առավելագույն արագությամբ… տասնմեկ… Ջոնաթան, ես ուզում եմ այնպես գեղեցիկ ու հստակ կանգ առնել, ինչպես դու… տասներեք… այս վերջին երեք պտույտները… առանց… տասնչորս… ա՛աաախ։

Անհաջողության հարուցած զայրույթն ու կատաղությունը բոլորովին փչացրին գործը, եւ Ֆլեթչերը խելահեղորեն թավալվեց ցած։ Նա ընկավ մեջքի վրա, թավալգլոր տալով՝ անշնորհք կերպով գալարվեց հակառակ պտույտէջքի մեջ եւ, երբ ծանր շնչելով վերջապես ուղղվեց՝ թռչում էր ուսուցչից հարյուր ոտնաչափ ներքեւ։

— Դու ժամանակդ իզուր վատնում ես ինձ վրա, Ջոնաթան։ Ես հիմար եմ ու անհասկացող։ Անընդհատ փորձում եմ ու փորձում, բայց ինձ մոտ դա երբեք էլ չի ստացվի։

Ջոնաթանը ներքեւ նայեց ու գլխով արեց։ — Իհարկե, չի ստացվի, չի ստացվի այնքան ժամանակ, քանի դեռ դու այդքան կտրուկ ես կանգ առնում։ Սկզբում, Ֆլեթչեր, դու ժամում քառասուն մղոն կորցրիր։ Դու պիտի այդ անես կտրուկ, բայց սահուն, կհիշե՞ս։

Նա իջավ ու հավասարվեց ջահել ճային։ — Եկ այժմ միասին փորձենք։ Ուշադրություն դարձրու գալարաթռիչքից դուրս գալուն։ Հանգիստ սկսիր, եւ այն սահուն կլինի։

Երրորդ ամսվա վերջում Ջոնաթանն ուներ եւս վեց աշակերտ, բոլորն էլ Աքսորյալներ՝ հրապուրված իրենց նոր, տարօրինակ գաղափարով՝ թռչել հանուն թռիչքի երջանկության։

Նրանց համար դեռեւս ավելի հեշտ էր վարժությունների հստակ կատարման մեջ հմտանալը, քան դրանց ներքին իմաստը հասկանալը։

— Մեզանից յուրաքանչյուրն իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն է, ազատության համապարփակ գաղափարի մարմնացումը, — երեկոները սովորաբար կրկնում էր Ջոնաթանն ափում, — վարպետորեն թռչելը միայն մի քայլ է դեպի մեր իսկական էության արտահայտումը։ Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչ սահմանափակում է մեզ։ Ահա թե ինչի համար են եւ բարձր արագության, եւ ցածր արագության, եւ ձեւավոր թռիչքների բոլոր այս մարզումները…

Իսկ ցերեկային թռիչքներից հոգնած նրա աշակերտները սովորաբար քնած էին լինում։ Նրանք գործնական վարժություններ էին սիրում, որովհետեւ դրանց արագությունը խենթացնում էր, դրանք հագեցնում էին սովորելու նրանց ծարավը, որ յուրաքանչյուր պարապմունքի հետ ավելի էր սաստկանում։ Բայց նրանցիծ եւ ոչ մեկը, նույնիսկ Ֆլեթչեր Լինդը, չէին կարողանում պատկերացնել, որ գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։

Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։ — Բայց որքան էլ նա խոսում էր, միեւնույն է, այդ ամենը հնչում էր որպես հաճելի պատրանք, իսկ նրանք ավելի շատ քնել էին ուզում։

Ընդամենը մի ամիս էր անցել, երբ Ջոնաթանն ասաց, որ ժամանակն է Երամի մոտ վերադառնալու։

Մենք պատրաստ չենք, — ասաց Հենրի Կալվինը։ — Մենք ատելի ենք նրանց համար, մենք Աքսորյալ ենք։ Մենք անկարող ենք ստիպել մեզ գնալու այնտեղ, ուր մեր երեսն իսկ չեն ուզում տեսնել, դե մի՞թե կարող ենք։

— Մենք ազատ ենք գնալու ուր ուզենք եւ լինելու այնպիսին, ինչպիսին կանք, — պատասխանեց Ջոնաթանը եւ գետնից բարձրանալով ուղղվեց արեւելք՝ դեպի հայրենի ափերը, դեպի Երամը։

Աշակերտները որոշ ժամանակ շփոթված էին, որովհետեւ Երամի օրենքն ասում է, որ Աքսորյալը երբեք չի վերադառնում, եւ այդ օրենքը տաս հազար տարվա ընթացքում երբեք չէր խախտվել։ Օրենքն ասում էր՝ մնացեք, Ջոնաթանը՝ եկեք, իսկ այդ պահին նա արդեն մի մղոն ճանապարհ էր անցել։ Եթե իրենք մի քիչ էլ հապաղեին, նա մեն֊մենակ կհանդիպեր թշնամական Երամին։

— Լավ, մենք ինչո՞ւ պիտի ենթարկվենք, եթե Երամի անդամը չենք, փոքր ինչ վախվորած խոսեց Ֆլեթչերը։ — Եվ, բացի այդ, եթե կռիվ լինի, մենք այնտեղ ավելի օգտակար կլինենք, քան այստեղ։

Եվ այնպես, արեւմուտքից նրանք թռան֊եկան այդ առավոտ, բոլոր ութը, զույգ ռմբաձեւ շարքով՝ թեւածայրերով մասամբ իրար ծածկելով։ Նրանք եկան Երամի Խորհրդի Ափով՝ ժամում հարյուր երեսունհինգ մղոն արագությամբ։ Ջոնաթանը գնում էր առջեւից, նրա աջ թեւում սահունորեն թռչում էր Ֆլեթչերը, ձախում՝ տոկունորեն ջանում էր Հենրի Կալվինը։ Ողջ շարքը մեկի մեպ դանդաղորեն թեքվեց դեպի աջ… հավասարվեց… մոտեցավ… շրջվեց… ավելի մոտեցավ… հավասարվեց… քամին մտրակում էր նրանց։

Երամի ծակող ճիչերի առօրյա աղմուկը ասես հսկայական դաշույնի հարվածով՝ միանգամից կտրվեց ճայաշարի հայտնվելով, եւ ութ հազար աչքեր անթարթ հառվեցին նրանց վրա։ Ութ թռչունները մեկը մյուսի ետեւից կտրուկ բարձրացան վեր՝ մահվան օղակ կատարելու, ապա, ողջ ճանապարհին դանդաղեցնելով ընթացքը, բացարձակորեն անշարժացան՝ իջնելով ավազին։ Հետո, ասես արտասովոր ոչինչ չէր պատահել, Ջոնաթանն սկսեց քննարկել թռիչքի թերությունները։

— Նախ եւ առաջ, — ասաց նա ծուռ ժպտալով, — դուք բոլորդ էլ մի փոքր հապաղեցիք շարք մտնել…

Երամով մեկ կայծակի արագությամբ մի միտք անցավ․ այս թռչունները Աքսորյալներ են, եւ նրանք վերադարձել են։ Բայց չէ որ դա… դա չի կարող պատահել։ Երամի շփոթվածության շնորհիվ կռվի մասին Ֆլեթչերի նախագուշակությունները չիրականացան։

— Դե լավ, ասենք, թե նրանք Աքսորյալներ են, — ասաց երիտասարդ ճայերից մեկը, — բայց ինչ կա որ, այնուամենայնիվ հետաքրքիր է, չէ՞, թե որտե՞ղ են նրանք սովորել այդպես թռչել։

Գրեթե մի ժամ պահանջվեց, մինչեւ որ Երամով մեկ կանցներ Տոհմապետի հրամանը․ արհամարել նրանց։ Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ է դառնում Աքսորյալ։ Աքսորյալնին նայողը խախտում է Երամի օրենքը։ Այդ պահից ճայերն իրենց գորշափետուր թիկունքներն էին դարձնում Ջոնաթանին, բայց նա կարծես ոչինչ չէր նկատում։ Նա գործնական պարապմունքներն անցկացնում էր հենց Խորհրդի Ափին եւ առաջին անգամ սկսեց քամել իր աշակերտներին մինչեւ նրանց հնարավորությունների վերջին սահմանը։

— Մարտին, — կանչում էր նա երկնքից, — դու ասում ես, թե գիտես ցածր արագությամբ թռչել։ Դու ոչինչ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա, ԹՌԻՐ։

Այդ այնքան փոքրիկ, սուսիկ֊փուսիկ Մարտին Ուիլյամ Ճայը համառորեն ջանում ու ջանում էր՝ վախենալով ուսուցչի զայրույթից, եւ ինքն էլ հանկարծակիի եկավ, երբ հրաշքներ գործեց ցածր արագության թռիչքների մեջ։ Առանց մի թեւաբախման նա կարողացավ փետուրները կորացնելով վեր բարձրանալ ավազից ու նորից ցած իջնել։

Իսկ Չարլզ֊Ռոլանդը բարձրացավ Հողմերի Մեծ Լեռան կատարը՝ քսանչորս հազար ոտնաչափ եւ ցուրտ, նոսր օդից կապտած իջավ ապշահար ու երջանիկ, վաղն եւեթ ավելի բարձր թռչելու վճռականությամբ լի։

Ֆլեթչեր Ճայը, որն ամենից ավելի ձեւավոր թռիչքներ էր սիրում, դժվարությամբ հաղթահարեց իր տասնվեցպտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչքը, իսկ հաջորդ օրը կրկնեց այն թեւի վրայով դարձնող եռակի պտույտով։ Արեւի ճերմակ շողերի մեջ նրա փետուրները կայծկլտում էին՝ ցոլքեր սփռելով ափին, որտեղից բազմաթիվ աչքեր հետեւում էին նրան։

Ջոնաթանը միշտ հասցնում էր լինել իր աշակերտներից յուրաքանչյուրի կողքին, ցույց տալ, խորհուրդ տալ, ազդել նրանց վրա, ուղղություն տալ։ Նա աշակերտների հետ թռչում էր եւ գիշերը, եւ ամպոտ եղանակին, եւ փոթորկի ժամանակ, թռչում էր հենց միայն թռչելու համար, իսկ նույն այդ ժամանակ Երամը տխուր կուչ էր գալիս ու սեղմվում գետնին։

Թռչել֊վերջացնելուց հետո աշակերտները հանգստանում էին ավազին, ժամանակի հետ նրանք ավելի ու ավելի ուշադիր էին լսում Ջոնաթանին։ Նա ինչ֊որ խենթ գաղափարներ ուներ, որ իրենք չէին կարողանում հասկանալ, բայց կային նաեւ ինչ֊որ լավ բաներ, որ հասկանալի էին։

Գիշերները աշակերտների խմբի շուրջը աստիճանաբար մի ուրիշ շրջան էր գոյանում, հետաքրքրասեր ճայերի շրջանը, որոնք ժամեր շարունակ ականջ էն դնում խավարում եւ, չցանկանալով նկատել մյուսներին ու նկատվել որեւէ մեկի կողմից՝ անհետանում էին լուսաբացից առաջ։

Նրանց վերադարձից մի ամիս անց միայն Երամի առաջին ճայը խախտեց֊անցավ սահմանը եւ հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է սովորել թռչել։ Այդ հարցնելով Թերրենս Լոուել Ճայը դարձավ Աքսորյալ եւ Ջոնաթանի ութերորդ աշակերտը։

Հաջորդ գիշեր Երամից անջատվեց Քիրք Մեյնըրդ Ճայը․ ավազի վրա կողքից֊կողք օրորվելով ու ձախ թեւը քարշ տալով՝ եկավ ու փլվեց Ջոնաթանի ոտքերի մոտ։ — Օգնիր ինձ, — ասաց նա այնքան կամացուկ, ասես մեռնում էր, — աշխարհում ամենից ավելի ես թռչել եմ ուզում։

— Դե ինչ, առաջ արի, — ասաց Ջոնաթանը, — ինձ հետ միասին բարձրացիր գետնից եւ սկսենք։

— Դու ինձ չհասկացար։ Թեւս, ես չեմ կարողանում թեւս շարժել։

— Մեյնըրդ Ճայ, դու ազատե ս այստեղ եւ այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես֊ն է, քո իսկական ես֊ը, եւ ոչինչ չի կարող խանգարել քեզ։ Դա Մեծ Ճայի օրենքն է, եւ օրենքն այդպիսին է։

— Դու ասում ես, որ ես կարո՞ղ եմ թռչել։

— Ես ասում եմ, որ դու ազատ ես։

Այնպես պարզ ւկ արագ, ինչպես ասվել էր, Քիրք Մեյնըրդն առանց մի ճիգի տարածեց թեւերը եւ բարձրացավ դեպի գիշերային խավար երկինքը։ Երամն արթնացավ նրա ձայնից․ հինգ հարյուր ոտնաչափ բարձրությունից նա ողջ ուժով ճչում էր․ — ես կարող եմ թռչել, լսո՞ւմ եք։ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԹՌՉԵԼ։

Արեւածագին շուրջ հազար ճայեր շրջապատել էին աշակերտների խմբին եւ հետաքրքրությամբ նայում էին Մեյնըրդին։ Նրանց հոգն էլ չէր՝ տեսնում են իրենց, թե ոչ, նրանք լսում էին Ջոնաթանիի եւ փորձում հասկանալ նրա ասածները։

Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ ազատությունը նրա բուն իսկ էության մեջ է, որ պետք է թոթափել ազատությանը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։

— Թոթափե՞լ — լսվեց բազմության միջից, — եթե նույնիսկ դա Երամի օրե՞նքը լինի։

— Միակ ճշմարիտ օրենքն այն է, որ տանում է դեպի ազատություն, — ասաց Ջոնաթանը, — ուրիշ օրենք չկա։

— Իսկ մենք դեռ ինչքա՞ն պիտի սպասենք, մինչեւ կարողանանք քեզ պես թռչել, — լսվեց մի ուրիշ ձայն։ — Ախր դու յուրահատուկ ես, տաղանդավոր, աստվածային, դու վեր ես մյուսներից։

— Նայեք Ֆլեթչերին, Լուոելին, Չարլզ֊Ռոլանդին, Ջուդի Լիին, նրանք նույնպես յուրահատուկ են, տաղանդավոր, աստվածվյին։ Ոչ ավելի, քան դուք, ոչ ավելի, քան ես։ Միակ, մեն ու միակ տարբերությունն այն է, որ նրանք սկսել են հասկանալ, թե ով են իրենք իրականում եւ սկսել են այդպես ապրել։

Նրա աշակերտները, բացառությամբ Ֆլեթչերի, դժվարանում էին գլուխ հանել այդ ամենից։ Նրանց մտքով իսկ չէր անցել, որ դա հենց այն էր, ինչ իրենք անում էին։

Ամբոխն օրեցօր մեծանում էր․ գալիս էին հարցնելու, մեծարելու, ծաղրելու։

— Երամում խոսում են, որ եթե դու Մեծ Ճայի Որդին չես, — մի առավոտ, Բարձր Արագության Վարժանքից հետո, պատմում էր Ֆլեթչերը Ջոնաթանին, — ապա հազար տարով առաջ ես անցել քո ժամանակից։

Ջոնաթանը հոգոց հանեց․ «Ահա տգիտության պտուղները, — մտածեց նա։ — Քեզ սատանա են անվանում կամ աստված»։

— Ի՞նչ ես կարծում, Ֆլեթչ, մենք առա՞ջ ենք անցել մեր ժամանակից։

Երկա՜ր լռություն տիրեց։

— Իմ կարծիքով թռիչք ասվածը միշտ էլ գոյություն է ունեցել յուրաքանչյուրի համար, ով ցանկացել է այն գտնել։ Դա ոչ մի կապ չունի ժամանակի հետ։ Թերեւս մենք առաջ ենք անցել ընդունվացից, առաջ ենք անցել այն ճանապարհին, որը տանում է դեպի բոլոր ճայերի թռիչքը։

— Ահա թե ինչ — ասաց Ջոնաթանը՝ ճոճվելով թռիչքի գնալիս եւ ապա մի պահ շրջվելով, — եւ հետո, դա ամենեւին էլ վատ չէ, ինչպես նաեւ քո ժամանակից առաջ ընկնելը։

Դա պատահեց ուղիղ մի շաբաթ անց, Ֆլեթչերը մի խումբ նոր աշակերտների ցուցադրում էր բարձր արագության թռիչքի տարրերը։ Յոթ հազար ոտնաչափ բարձրության վրա նա դեռ նոր էր դուրս եկել խոյաթռիչքից եւ երկար ու գորշ մի հետագիծ թողնելով դեռ սլանում էր ափից մի քանի մատնաչափի վրա, երբ իր առաջին թռիչքն անող մի ջահել ճայ մորը կանչելիս ուղիղ հայտնվեց նրա ճանապարհին։ Գոնե մեկ֊տասներորդական վայրկյանով պատանուց խույս տալու համար Ֆլեթչեր Լինդ Ճայը կտրուկ կերպով մեծ դժվարությամբ նետվեց դեպի ձախ եւ ժամում երկու հարյուր մղոնից ավելի արագությամբ խոյացավ դեպի գրանիտե կարծր ժայռը։

Ժայռը նրան մի այլ աշխարհ տանող հսկայական, ծանր դուռ թվաց։ Այրող սարսափ, հարված ու խավար, իսկ հետո չգիտես ինչպես ինքը հայտնվել էր մի տարօրինակ երկնքում, մոռանում էր, հիշում, նորից մոռանում, սարսափելի էր, տխուր ու ցավալի, անասելիորեն ցավալի։

Ձայնը նրան հասավ ինչպես այն առաջին օրը, երբ ինքը հանդիպեց Ջոնաթան Լիվինգսթոնին։

— Բանն այն է, Ֆլեթչեր, որ մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները։ Մենք դեռեւս չենք սովորել ժայռերի միջով թռչել, դրան պիտի հասնենք քիչ ավելի ուշ։

— Ջոնաթան։

— Անվանյալ նաեւ Մեծ Ճայի Որդի, — խստորեն ասաց ուսուցիչը։

— Դու այստեղ ի՞նչ ես անում։ Ժայռը։ Ես արդեն… Մի՞թե ես… մի՞թե չեմ մեռել։

— Ախ, Ֆլեթչ, ուշքի եկ։ Մտածիր։ Եթե դու այժմ խոսում ես ինձ հետ, ուրեմն պարզ է, որ չես մեռել, այնպես չէ՞։ Քեզ հետ կատարվածն այլ բան չէ, քան այն, որ քո գիտակցության մակարդակը պարզապես կտրուկ կերպով փոխվել է։ Հիմա ինքդ ընտրիր։ Ուղին այս է՝ դու կարող ես մնալ այստեղ եւ սովորել այս մակարդակում որն իրոք ավելի բարձր է, քան այն, որում դու ապրել ես, կարող ես նաեւ վերադառնալ եւ շարունակել աշխատանքդ Երամի հետ։ Ավագներն, իհարկե, հույս ունեին, որ մի ինչ֊որ աղետ կկատարվի եւ, չնայած դրան, ցնցվեցին սարսափից, բայց եւ գոհ, որ այդպիսի առիթ տվիր իրենց։

— Ես, իհարկե, ուզում եմ վերադառնալ Երամի մոտ։ Ես հենց նոր եմ սկսել պարապել նորեկների մի խմբի հետ։

Ֆլեթչերը ցնցեց գլուխը, տարածեց թեւերն ու բացեց աչքերը եւ գտավ իրեն ժայռի ստորոտում՝ իր շուրջը խմբված Երմաի կենտրոնում։ Հենց որ նա շարժվեց, ճայամբոխից ճիչ ու աղաղակների սարսափելի աղմուկ բարձրացավ։

— Նա կենդանի է։ Մեռած էր եւ հիմա կենդանի է։

— Մեծ Ճայի Որդին դիպավ ու կյանքի կոչեց նրան։

— Ոչ, նա հերքում է դա։ Նա դեւ է, ՍԱՏԱՆԱ։ Նա եկել է կործանելու Երամը։

Կատարվածը սարսափելի էր ազդել չորս հազար ճայերի ամբոխին, եւ օվկիանոսային փոթորկի նման թռչում էր նրանց ճիչը՝ ՍԱՏԱՆԱ։ Ապակեփայլ աչքերով, կտուցներն ամուր սեղմած, նրանք ավելի ու ավելի էին մոտենում՝ պատրաստ հոշոտելու։

— Դու քեզ ավելի լավ չէ՞իր զգա, եթե մենք հեռանայինք, Ֆլեթչեր, — հարցրեց Ջոնաթանը։

— Ես, իհարկե, բոլորովին դեմ չէին լինի, որ մենք…

Մի ակնթարթում նրանք հայտնվեցին այդտեղից կես մղոն հեռավորության վրա, եւ ճայամբոխի պարզած կտուցները մխրճվեցին դատարկության մեջ։

— Ինչո՞ւ է այսպես, — տարակուսում էր Ջոնաթանը, — աշխարհում ամենադժվար բանը թռչունին համոզելն է, որ ինքն ազատ է, եւ որ ինքն իրեն կարող է ապացուցել դա, եթե մի քիչ մարզվի։ Ախր ինչո՞ւ է դա այդքան դժվար։

Ֆլեթչերը դեռ աչքերն էր թարթում՝ տեսարանի փոփոխությունից ապշած։ — Դու այս ի՞նչ արեցիր։ Ինչպե՞ս մենք հայտնվեցինք այստեղ։

— Դու ինքդ ասացիր, որ կուզեիր հեռու լինել ամբոխից, ճի՞շտ է։

— Այո, բայց ինյպե՞ս ես…

— Ինչպես ցանկացած այլ բան, Ֆլեթչեր՝ վարժանք։


Առավոտյան Երամն արդեն մոռացել էր իր երեկավ խելացնորությունը, բայց Ֆլեթչերը հիշում էր այն։ — Ջոնաթան, հիշո՞ւմ ես, թե ինչ էիր ասում այն ժամանակ Երամի հանդեպ ունենալիք այնպիսի սիրո մասին, որը կստիպի վերադառնալ նրանց մոտ եւ օգնել նրանց սովորելու։

— Այո, իհարկե։

— Չեմ հասկանում։ Ինչպե՞ս դու կարող ես սիրել թռչունների այդ ամբոխը, որն ուղղակի փորձում էր սպանել քեզ։

— Օհ, Ֆլեթչ, դու չէ՞ որ սիրում ես։ Դու, իհարկե, ատելությունն ու չարությունը չես սիրում։ Դու պարտավոր ես վարժվել եւ նրանցից ամեն մեկի մեջ բարին տեսնել, տեսնել ճշմարիտ ճային եւ օգնել նրանց իրենց մեջ հայտնաբերելու այն։ Ահա սիրո իմ ըմբռնումը։ Ուղղակի երջանկություն է, եթե հասել ես այդ անելու հմտությանը։

— Ես հիշում եմ մի տաքարյուն, երիտասարդ ճայի, ի դեպ, Ֆլեթչեր Լինդ է նրա անունը։ Հենց նոր Աքսորյալ դարձած, Երամի հետ կենաց ու մահու կռիվ տալու պատրաստ, նա իր սեփական դժոխքն էր պատրաստվում ստեղծել Հեռավոր Ժայռերի վրա։ Իսկ այսօր ահա նա իր սեփական երկինքն է ստեղծում դրա փոխարեն եւ ողջ Երամն առաջնորդում դեպի այստեղ։

Ֆլեթչերը շրջվեց ուսուցչի կողմը, նրա աչքերում մի պահ սարսափ հայտնվեց։ — Ես առաջնորդո՞ւմ եմ։ Դու ի՞նչ նկատի ունես ասելով, թե ես եմ առաջնորդում։ Այստեղ ուսուցիչը դու ես։ Դու չես կարող լքել մեզ, դա անկարելի է։

— Անկարելի՞ ասում ես։ Իսկ քո մտքով չի՞ անցնում, որ կարող են գոյություն ունենալ ուրիշ երամներ եւ ուրիշ Ֆլեթչերներ, որոնք ավելի շատ են ուսուցչի կարիք զգում, քան այս մեկը, որն արդեն կանգնած է դեպի լույս տանող ճանապարհին։

— … Մեծ Ճայի միակ Որդին, այնպես չէ՞, — հառաչեց Ջոնաթանը հայացքը ծովին հառելով։ Դու իմ կարիքն այլեւս չունես։ Դու անընդհատ ինքդ քեզ գտնելու կարիք ունես միայն, ամեն օր մի փոքր ավելին իմանալու իսկական, ոչնչով չսահմանափակված Ֆլեթչեր Լինգ Ճայի մասին։ Նա է քո ուսուցիչը։ Քեզ անհրաժեշտ է ճանաչել նրան եւ կյանքի կոչել։

Մի պահ անց Ջոնաթանի մարմինը կայծկլտալով տարուբերվեց ու սկսեց աստիճանաբար լուծվել օդում։ — Թույլ մի տուր նրանց հիմարություններ տարածել իմ մասին կամ աստվածացնել ինձ, լա՞վ, Ֆլեթչ։ Ես ճայ եմ, ես սիրում եմ թռչել, գուցե…

— ՋՈՆԱԹԱՆ։

— Խեղճ Ֆլեթչ։ Աչքերինդ մի հավատա, նրանք ամեն ինչ չէ, որ տեսնում են։ Դու մտքով նայիր, ի մի բեր ու խորն ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես եւ կտեսնես թռիչքի տանող ճանապարհը։

Շողարձակումը դադարեց։ Ջոնաթանն անհետացել էր երկնքի անհունում։

Որոշ ժամանակ անց Ֆլեթչերը, հազիվ պահելով իրեն երկնքում, ներկայացավ իրենց առաջին դասին սպասող աշակերտների նոր խմբին։

— Առաջին հերթին, — ծանրորեն ասաց նա, — դուք պետք է հասկանաք, որ ճայը ազատության համապարփակ գաղափարի մարմնացումն է, Մեծ Ճայի կերպարը, եւ ձեր ողջ մարմինը, մի թեւածայրից մինչեւ մյուսը, այլ բան չէ, քան ձեր միտքը։

Ջահել ճայերը տարակուսանքով էին նայում նրան։ «Հեյ, բարեկամ, — մտածում էին նրանք, — դա ամենեւին էլ օղակ կատարելու կանոն չէ»։

Ֆլեթչըրը հոգոց հանեց ու նորից սկսեց։ — Հըմ։ Ահ… Շատ լավ, — ասաց նա՝ քննդատաբար զննելով նրանց։ — Եկեք սկսենք Հորիզոնական թռիչքից։ — Եվ այդ ասելիս նա միանգամից հասկացավ, որ իր բարեկամն իրականում աստվածային էր ոչ ավելի, քան ինքը՝ Ֆլեթչը։

«Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան, — մտածեց նա։ — Դե ինչ֊ այդ դեպքում հեռու չէ այն ժամը, երբ ամպերի միջից կհայտնվեմ քո ափին ու քեզ մեկ֊երկու թռիչքաձեւեր ցույց կտամ»։

Ու թեեւ Ֆլեթչերը փորձում էր աշակերտներին նայել պահանջված խստությամբ, բայց եւ այնպես նա հանկարծ բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին նրանք կային իրականում։ Դա մի պահ տեւեց միայն, բայց այդ ընթացքում նա ոչ միայն հավանեց, այլեւ սիրեց այն, ինչ տեսավ։ «Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան», մտածեց նա եւ ժպտաց։ Սովորելու իր երթն սկսված էր։

Մաս չորրորդ

Այն բանից հետո, երբ Ջոնաթան Ճայն անհետացավ Երամի ափերից, մի քանի տարի դա թռչունների ամենատարօրինակ բազմությունն էր, որ երբևէ ապրել էր երկրի վրա: Նրանցից շատերն իսկապես սկսել էին հասկանալ նրա ուղերձը, և մեջքի վրա թռչող ու օղակների վարժանքներ անող երիտասարդ ճայի հանդիպելը նույնքան սովորական էր, որքան աչքերը թռիչքի հրաշքի դեմ բացել չցանկացող մի ծեր ճայի տեսնելը, որն իր հավերժական-միապաղաղ գծով հավասարվում էր ձկնորսանավերին` թրջված հացով ընթրելու հույսով:

Ֆլեթչեր Լինդ Ճայն ու Ջոնաթանի մյուս աշակերտները միսիոներական երկար ուղևորություններով իրենց ուսուցչի` ազատության ու թռիչքի մասին ուսմունքը տարածում էին Ափեզրի բոլոր երամների մեջ:

Զարմանալի իրադարձություններ էին տեղի ունենում այդ օրերին: Ֆլեթչերի աշակերտները և այդ աշակերտների աշակերտները անթերի էին թռչում ու այնպիսի հրճվանքով, որի նմանը երբևէ չէր եղել նախկինում: Պատահում էին թռչուններ, որոնք մարզվելիս ավելի լավ էին ձևավոր թռիչքներ կատարում, քան Ֆլեթչերը, երբեմն նույնիսկ ավելի լավ, քան ինքը Ջոնաթանն էր դրանք կատարել: Խիստ նպատակասլաց ճայերի առաջադիմության կորն արագորեն անցնում էր ցանկացած գրաֆիկից: Երբեմն պատահում էին աշակերտներ, որոնք այնպես էին հաղթահարում ցանկացած սահմանափակում, որ, ինչպես Ջոնաթանը, անհետանում էին Երկրից, որն արդեն սահմանափակ էր իրենց ընդգրկելու համար:

Որոշ ժամանակ դա ոսկեդար էր: Ճայերի բազմությունները խռնվում էին Ֆլեթչերի շուրջ` դիպչելու համար նրան, ով դիպել էր Ջոնաթան Ճային` մեկին, ում նրանք այժմ աստվածային էին համարում: Իզուր էր Ֆլեթչերը պնդում, թե Ջոնաթանը իրենց բոլորի պես մի ճայ էր, ով սովորել էր, ինչպես իրենք բոլորը կարող էին սովորել: Նրանք ամենուր հետևում էին Ֆլեթչերին` լսելու համար Ջոնաթանի ճշգրիտ բառերը, տեսնելու նրա ճշգրիտ ժեստերը, բացահայտելու փոքրագույն մանրամասները նրա մասին: Որքան ավելի էին նրանք մանրուքներ մուրում, այնքան ավելի շատ Ֆլեթչերն իր տեղը չէր գտնում: Թեև մի ժամանակ նրանք ձգտում էին ուղերձն իրագործել… մարզվել ու թռչել երկնքում` արագընթաց, ազատ ու հիասքանչ… այժմ սկսել էին խուսափել դժվար աշխատանքից ու մի տեսակ խելացնոր հայացքով կլանում էին Ջոնաթանի շուրջ հյուսված լեգենդները, ասես նա ֆան-ակումբի կուռք լիներ:

— Ճա՛յ Ֆլեթչեր,- հարցնում էին նրանք,- Մեծն Ջոնաթանն ի՞նչ է ասել` «Մենք իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…», թե՞ «Մենք փաստորեն Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…»:

— Խնդրեմ, ինձ Ֆլեթչեր անվանեք: Պարզապես Ֆլեթչեր Ճայ,- պատասխանում էր նա` սարսափած, որ նրանք կսկսեն մեծարանքի բառերով դիմել իրեն:- Եվ ի՞նչ տարբերություն, թե ինչ բառ է նա գործածել: Երկուսն էլ ճիշտ են` մենք Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…

Նա գիտեր, սակայն, որ ճայերը բավարարված չէին ու մտածում էին, թե ինքը խուսափում է պատասխանից:

— Ճա՛յ Ֆլեթչեր, Աստվածային Ճայ Ջոնաթանը թռիչքի գնալիս մի՞ քայլ էր առնում քամուն հակառակ… թե՞ երկու:

Մինչ նա կհասցներ մի հարցը ճշգրտել, մյուսը վրա էր բերում:

— Ճա՛յ Ֆլեթչեր, Սուրբ Ճայ Ջոնաթանի աչքերը մոխրագու՞յն էին, թե՞ ոսկեգույն:

Հարց տվողը՝ մոխրագույն աչքերով մի թռչուն, անձկությամբ մի պատասխան էր միայն ակնկալում:

— Չգիտեմ: Մոռացի՛ր նրա աչքերի մասին: Նրա աչքերը… ծիրանագույն էին: Դա ի՞նչ նշանակություն ունի: Այն, ինչ նա եկավ ասելու մեզ, այն էր, որ կարող ենք թռչել, եթե միայն արթնանանք ու դադարենք շուրջանակի կանգնած մնալ ափին՝ խոսելով ինչ-որ մեկի աչքերի գույնի մասին: Իսկ հիմա նայե՛ք, ես ձեզ ցույց կտամ Պտտանը…

Ճայերից շատերը, սակայն, հոգնեցուցիչ համարելով այնպիսի դժվար մի թռիչքաձևի վարժանքը, ինչպիսին Պտտանն է, թռան տուն՝ մտորելով. «Ուրեմն՝ Մեծը ծիրանագույն աչքեր է ունեցել, ոչ այնպիսին, ինչպիսին իմն են, ոչ այնպիսին, ինչպիսին ունեցել է երբևէ ապրած որևէ ճայ»:


Տարիների հետ պարապմունքներն էլ էին փոխվել` թռիչքի լայնաճախր բանաստեղծությունից մինչև Ջոնաթանի մասին կամացուկ խոսակցությունները վարժանքներից առաջ և հետո, մինչև Աստվածայինի մասին երկար-պաճուճազարդ ճամարտակությունները` ավազին կպած, առանց այլևս որևէ մեկի կողմից թռիչքներ գործելու:

Ֆլեթչերն ու Ջոնաթանի մյուս աշակերտները մտահոգ էին, վիճակը շտկելու վճռականությամբ լի, նաև խստապահանջ էին ու վրդովմունքով լի այդ փոփոխությունների դեմ, բայց անկարող էին կանգնեցնել այդ ընթացքը: Նրանց պատվում էին, ավելի վատ` խոնարհվում էին նրանց առաջ, բայց նրանց այլևս չէին լսում: Իսկ թռչել սովորող ճայերը պակասում ու պակասում էին:

Առաջին Աշակերտները մեկը մյուսի հետևից հեռանում էին` սառած դիեր թողնելով իրենցից հետո: Երամը, ճանկելով մարմինները, սգո մեծ արարողություններ էր կատարում` թաղելով նրանց գլաքարե հսկայական բուրգերի տակ. սպանիչ հանդիսավոր կեցվածքով թռչուններից ամեն մեկը սգո երկար ճառից հետո մի գլաքար էր դնում: Քարե բուրգերը սրբավայրեր էին դարձել, և ամեն ճայի համար, ով Միասնության էր ձգտում, բուրգի վրա մի գլաքար դնելն ու վշտի խոսք ասելը անհրաժեշտ ծես էր: Ոչ ոք չգիտեր` ինչ է Միասնությունը, բայց այն այնքան խոր մի բան էր, որ ճայը երբեք չէր կարող հարցնել այդ մասին առանց հիմար երևալու: Չէ՞ որ բոլորը գիտեն` ինչ է Միասնությունը, և որքան ավելի գեղեցիկ լինի Ճայ Մարտինի շիրմին դրածդ գլաքարը, այնքան ավելի մեծ կլինի այն գտնելու քո հնարավորությունը:

Ֆլեթչերն ամենավերջինը հեռացավ: Դա պատահեց երկար ու միայնակ մի թռիչքի մեջ, անթերի ու ամենագեղեցիկ թռիչքի, որ նա երբևէ կատարել էր կյանքում: Նրա մարմինն անհետացավ ուղղահայաց դանդաղ երկար գալարաթռիչքի կեսին, մի թռիչքաձև, որի վրա աշխատել էր Ջոնաթան Ճային հանդիպելուց ի վեր: Անհետանալիս էլ գլաքար դնելով չէր զբաղված կամ խոկանքի տրված «Միասնություն» բառով: Նա պարզապես լուծվեց իր իսկ թռիչքի կատարելության մեջ:

Երբ հաջորդ շաբաթ Ֆլեթչերը չերևաց ափում, երբ անհետացավ առանց մի նշան թողնելու, Երամը կարճատև վախի ու խուճապի մատնվեց:

Բայց հետո նրանք հավաքվեցին, մտածեցին ու որոշեցին, թե ինչ պետք է տեղի ունեցած լիներ: Հայտարարվեց, որ Ճայ Ֆլեթչերին տեսել են Յոթ Առաջին Աշակերտներով շրջապատված կանգնած այն վայրում, որն այսուհետ Միասնության Ժայռ է կոչվելու, այնուհետև ամպերը բացվել են, և Մեծ Ճայ Ջոնաթան Լիվինգսթոնն ինքը, արքայական փետուրներով ու ոսկե խեցիներով հանդերձված, գլխին` թանկարժեք գլաքարերից թագը` այդպիսով երկինքն ու ծովը, քամին ու հողը խորհրդանշելով, վեր` դեպի Միասնության Ափ է կանչել նրան, և Ֆլեթչերը հրաշքով երկինք է բարձրացել` սուրբ լույսերի մեջ, ապա ամպերը կրկին ծածկել են տեսարանը վեհասքանչ երգչախմբի ճայաձայն երգեցողության հնչյունների ներքո:

Միասնության Ժայռի վրա Ճայ Ֆլեթչերի սուրբ հիշատակի բուրգը ամենամեծ քարակույտը դարձավ աշխարհի որևէ ափում եղածների մեջ: Ամենուր բարձրացվեցին նաև այլ քարակույտեր` դրա ծիսական կրկնօրինակները: Ամեն երեքշաբթի ճաշից հետո Երամը հավաքվում էր քարակույտի շուրջ` Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի ու նրա Աստվածային Շնորհալի Աշակերտների գործած հրաշքների մասին լսելու: Թռչելու մեջ ոչ ոք այլևս ավելին չէր անում, քան բացարձակ անհրաժեշտությունն էր, իսկ երբ անհրաժեշտ էր լինում այդ անել, նրանք դրա հետ կապված տարօրինակ սովորույթներ էին հորինում: Որպես իրենց դիրքի որոշակի խորհրդանշան` ավելի հարուստ թռչուններն սկսեցին ճյուղեր կրել իրենց կտուցներում: Որքան ավելի մեծ ու ծանր ճյուղ էր ճայը կրում, այնքան ավելի մեծ կշիռ էր ձեռք բերում Երամում: Որքան մեծ էր ճյուղը, այնքան ավելի լավ թռչող էր նա համարվում:

Ճայերի հասարակության մեջ քչերն էին նկատում, որ ծանր ճյուղերի բեռը իրենց հետ կրելով` առավել ավանդապահ ճայերը տագնապեցնող թռչողների էին վերածվում:

Ողորկ գլաքարը դարձավ Ջոնաթանի ուսմունքի խորհրդանիշը: Ավելի ուշ դա կարող էր լինել ամեն մի մաշված քար: Հնարավոր ամենավատ խորհրդանիշը այն թռչնի համար, ով եկել էր թռիչքի ուրախությունը սովորեցնելու, բայց դա կարծես թե ոչ ոք չէր նկատում, ամեն դեպքում ոչ մեկը, ով կարևորություն ունենար Երամում:

Երեքշաբթի օրերը բոլոր թռիչքները դադարեցվում էին, և անհամար ճայերի ամբոխը հավաքվում էր` կանգնելու ու լսելու Երամի Պաշտոնապես Երաշխավորյալ Աշակերտի արտասանությունը: Ընդամենը մի քանի տարում այդ արտասանությունը, բազմաբարդվելով ու քարանալով, գրանիտե դոգմայի էր վերածվել. «Սբ-Ճակ-Ջոնաթակ-Մեծ-Ճակ-Միասնակ-ողորմ-մեզ-որ-չնչին-քան-ավազների-լուն…»: Եվ այսպես ժամեր շարունակ, ամեն երեքշաբթի: Երաշխավորյալի բարձրագույն վարպետության նշան էր համարվում այն շուտասելուկի պես արտասանել կարողանալը, այնպես, որ բառերն արդեն չէին էլ ընկալվում: Որոշ հանդուգն թռչուններ շշնջում էին, որ ամեն դեպքում այդ հնչյունաշարը ոչինչ չէր նշանակում, եթե անգամ ինչ-որ մեկին ի վերջո հաջողվում էր դրանում մեկ-երկու բառ առանձնացնել:

Ջոնաթանի` ավազաքարի վրա կտցահարվածներով փորագրված պատկերները` ծիրանագույն խեցուց մեծ ու տխուր աչքերով, հառնում էին ափի ողջ երկայնքով` դամբանական թե ծիսական յուրաքանչյուր բուրգի մոտ` պաշտամունքի կենտրոններ, որոնցում արարողություններն ավելի ծանր էին, քան նույնիսկ ժայռերը կարող էին խորհրդանշել:

Երկու հարյուր տարուց էլ քիչ ժամանակում Ջոնաթանի ուսմունքի գրեթե բոլոր տարրերը ամենօրյա վարժանքներից հանվեցին մի պարզ հայտարարությամբ, թե դրանք Սուրբ են և հասանելի չեն սովորական ճայերին` չնչին-քան-ավազների-լուն: Ջոնաթան Ճայի անվան շուրջ հյուսվող ծեսերն ու արարողությունները ժամանակի հետ ավելի ու ավելի մոլեռանդ էին դառնում: Ամեն մի մտածող ճայ օդում փոխում էր թռիչքի ուղղությունը` ծեսերի ու սնոտիապաշտության բուրգերի մոտակայքում իսկ չհայտնվելու համար, բուրգեր` բարձրացված այն ճայերի կողմից, որոնք անհաջողության համար արդարացումները նախընտրում էին ծանր աշխատանքից ու թռիչքի վեհությունից: Մտածող ճայերը, որքան էլ հակասական թվա, լսելուն պես փակում էին իրենց միտքը որոշ բառերի նկատմամբ`«Թռիչք», «Բուրգ», «Մեծ Ճայ», «Ջոնաթան»: Ցանկացած այլ նյութի դեպքում նրանք մինչև իսկ Ջոնաթանից ոչ պակաս պայծառ մտքի տեր, ազնիվ ու ուղղամիտ թռչուններ էին, բայց նրա անվան կամ Երաշխավորյալ Աշակերտների կողմից այնքան ծեծված մեկ այլ բառի հիշատակման դիմաց նրանց միտքը լյուկի դռնակի կտրուկ շրխկոցով փակվում էր:

Հետաքրքրասեր լինելով` նրանք սկսեցին թռիչքներ փորձարկել, թեև երբեք չէին գործածում այդ բառը: «Դա թռիչք չէ,- նորից ու նորից համոզում էին նրանք իրենց,- դա պարզապես միջոց է ճշմարտությունը գտնելու»: «Աշակերտներին» մերժելով` նրանք, այսպիսով, իրենք էին դառնում աշակերտներ: Ջոնաթան Ճայի անունը մերժելով` իրագործում էին Երամին բերած նրա ուղերձը:

Դա աղմկոտ հեղափոխություն չէր. ո՛չ ճիչեր, ո՛չ ցուցապաստառների ճոճում: Բայց որոշ անհատներ, ինչպես օրինակ` հասունության փետուրը դեռ լրիվ չհագած Էնթոնի Ճայը, սկսել էին հարցեր տալ:

— Տեսե՛ք,- ասաց նա Երաշխավորյալ Աշակերտին,- այն թռչունները, որոնք ամեն երեքշաբթի գալիս են Ձեզ լսելու, երեք պատճառով են գալիս, այդպես չէ՞. քանի որ կարծում են, թե ինչ-որ բան են սովորում, քանի որ կարծում են, թե Բուրգի վրա ևս մի գլաքար դնելը իրենց սուրբ կդարձնի, կամ քանի որ բոլորը սպասում են, որ իրենք այնտեղ պիտի լինեն: Ճի՞շտ է:

— Իսկ դու ոչինչ չունե՞ս սովորելու, թռչնա՛կս:

— Ո՛չ, սովորելու բան կա, բայց չգիտեմ, թե ինչ: Միլիոնավոր գլաքարերն անգամ չեն կարող ինձ սուրբ դարձնել, եթե ես արժանի չեմ դրան, և ինձ համար մեկ է, թե մյուս ճայերն իմ մասին ինչ կմտածեն:

— Եվ ո՞րն է քո պատասխանը, թռչնա՛կս,- հարցրեց Երաշխավորյալը` փոքր-ինչ ցնցված այդ հերետիկոսությունից:- Դու ինքդ ինչպե՞ս կանվանես կյանքի հրաշքը: Մեծ-Ճայ-Ջոնաթանը-Սուրբ-Եղիցի-Անուն-Նորա ասել է, որ թռիչքը…

— Կյանքը հրաշք չէ, Երաշխավորյա՛լ, այն ձանձրույթ է: Ձեր Մեծ Ճայ Ջոնաթանն էլ ընդամենը առասպել է` ինչ-որ մեկի կողմից հնում հորինված, հեքիաթ, որին հավատում են թույլերը, քանի որ անկարող են ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: Պատկերացնել միայն` ճայ, որը կարողանում էր թռչել ժամում երկու հարյուր մղոն արագությամբ: Փորձել եմ, և ամենաարագը, որ կարողանում եմ, հիսունն է վարընթաց խոյաթռիչքում, և այն էլ մեծ մասամբ կառավարումս կորցրած եմ լինում: Թռիչքի օրենքներ կան, որոնք հնարավոր չէ խախտել, իսկ եթե համաձայն չես, գնա ու փորձիր: Դուք անկեղծորեն հավատում եք, որ ձեր Մեծ Ջոնաթան Ճայը թռել է ժամում երկու հարյուր մղոն արագությա՞մբ:

— Եվ ավելի արագ,- ասաց Երաշխավորյալը կատարելապես կույր հավատով:- Եվ սովորեցնում էր մյուսներին:

— Դա ձեր հեքիաթն է: Երբ ինքներդ կարողանաք ցույց տալ ինձ, որ կարող եք այդքան արագ թռչել, այդ ժամանակ կլսեմ Ձեր ասածները, Երաշխավորյա՛լ:

Ահա բանալին: Էնթոնի Ճայը դա հասկացավ հենց այդ բառերը ասելու պահին: Նա պատասխաններ չուներ, բայց գիտեր, որ ուրախությամբ ու երախտագիտությամբ կհետևեր ցանկացած թռչնի, ով կկարողանար ցուցադրել այն, ինչի մասին խոսում էր, ցույց կտար այն մի քանի պատասխանները, որոնք կգործեին, որոնք ուրախություն ու կատարելություն կբերեին ամենօրյա կյանքի մեջ: Իսկ քանի դեռ ինքը չի գտել այդ թռչնին, կյանքը կմնա գորշ ու մռայլ, տրամաբանությունից զուրկ ու աննպատակ, իսկ ամեն ճայ` արյան ու փետուրների` դեպի մոռացում ընթացող պատահական մի հավաքածու:

Էնթոնի Ճայը գնաց իր ճանապարհով, ինչպես անում էին ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդ թռչուններ` մերժելով ծեսերն ու արարողությունները, որոնցով դրվագվում էր Ջոնաթան Ճայի անունը, կյանքի անիմաստությունից տխուր, բայց գոնե իրենք իրենց հետ ազնիվ ու բավականաչափ խիզախ` ընդունելու համար, որ կյանքն անմիտ էր:

Մի օր էլ կեսօրից հետո Էնթոնին թևերը թափահարելով թռչում էր ծովի վրայով` անտարբեր մտորելով, որ կյանքն աննպատակ է, իսկ քանի որ «աննպատակը», ըստ սահմանման, «անիմաստն» է, միակ ճիշտ քայլը, ուրեմն, սուզվելն ու օվկիանոսում խեղդվելն է: Ավելի լավ է ընդհանրապես գոյություն չունենալ, քան գոյություն ունենալ առանց իմաստի ու ուրախության, ինչպես մի ջրիմուռ:

Դա իմաստ ուներ, դա հստակ տրամաբանություն էր, իսկ Էնթոնի Ճայն իր ողջ կյանքում փորձում էր ազնիվ լինել ու գործել տրամաբանված: Մեկ է, վաղ թե ուշ ինքը մեռնելու էր, ուրեմն ինչու՞ երկարաձգել ապրելու այս տանջալից ձանձրույթը:

Ու երկու հազար ոտնաչափ բարձրությունից նա խոյաթռիչքի նետվեց` ուղիղ դեպի ջուրը սլանալով ժամում մոտ հիսուն մղոն արագությամբ: Տարօրինակ թեթև ու ուրախ էր, որ վերջապես որոշում էր կայացրել: Ինքը գտել էր մի պատասխան, որն ամեն դեպքում ինչ-որ իմաստ ուներ:

Մահվան այդ խոյաթռիչքի մոտավորապես կես ճանապարհին, երբ ծովը ցածում սկսեց պտտվել ու ահագնանալով գալ իր վրա, ինչ-որ հզոր, սուլող շաչյուն կար ճիշտ իր աջ թևի հետևում, ապա ինչ-որ ճայ իրենից առաջ անցավ… այնպես, ասես ինքը կանգնած լիներ ափում: Ցած սուրացող ճերմակ լույսի շիթ էր մյուս թռչունը, տիեզեքից եկած, արագությունից անհստակ եզերվող երկնաքար: Էնթոնին ապշահար լարեց թևերը խոյաթռիչքն արգելակող դիրքում ու անօգնական զարմանքով հայացքը հառեց տեսարանին:

Կետը սահունորեն փոքրանում էր` դեպի ալիքների կատարը սուրալով, ապա շրջվեց ու կտրուկ վերելքի գնաց` կտուցն արդեն դեպի երկինք պարզած, ու պտտվեց: Պտտվեց երկար ուղղահայաց դանդաղ գալարաթռիչքի մեջ` հետո էլ մի անհնարին օղակ գծելով օդում:

Տեսածին սևեռված` Էնթոնին կորցրեց հավասարակշռությունն ու սկսեց ընկնել: Հետո էլի մոռացավ` որտեղ է, ու էլի անկման մատնվեց:

— Երդվում եմ,- ասաց նա բարձրաձայն,- երդվում եմ, որ ճայ էր:

Նա միանգամից շրջվեց դեպի մյուս թռչունը, որը կարծես թե իրեն չէր էլ նկատել:

— ՀԵ՜Յ,- որքան ուժ ուներ, կանչեց նա,- ՀԵ՜Յ, ՍՊԱՍԻ՜Ր:

Ճայն անմիջապես թեքվեց մի թևի վրա և ահռելի արագության տակ կտրուկ շրջադարձ կատարեց դեպի նա: Էնթոնին հորիզոնական թռիչքից դժվարությամբ անցավ ուղղահայաց կողաթեքման և կտրուկ կանգ առավ օդում, ինչպես դահուկորդն է կանգ առնում զառիթափ սահուղու ստորոտում:

— Հե՜յ,- շնչակտուր էր լինում Էնթոնին,- ի՞նչ… այդ ի՞նչ ես անում…

Հիմար հարց էր, բայց նա չգիտեր` ուրիշ ինչ ասի:

— Ների՛ր, եթե վախեցրի,- ասաց անծանոթը մի ձայնով, որ ջինջ ու բարեկամական էր, ինչպես քամին:- Ամբողջ ժամանակ ես քեզ իմ տեսադաշտում եմ պահել: Ուղղակի մի քիչ խաղով տարվեցի… Ես քեզ չէի վնասի:

— Ո՛չ, ո՛չ, դա չէ խնդիրը:- Էնթոնին կյանքում առաջին անգամ արթուն էր ու կենսալից, նա ոգեշնչված էր:- Ի՞նչ էր դա:

— Օ՜, մի փոքր թռիչք` հաճույքի համար: Վարընթաց խոյաթռիչք ու վերելք, անցում դանդաղ գալարաթռիչքի, վերջում էլ պտույտով օղակ: Միայն թե այդ ամենը միասին: Եթե իրոք ուզում ես ամեն ինչ լավ անել, դա փոքր-ինչ աշխատանք է պահանջում, բայց աչքին հաճելի տեսարան է, չե՞ս կարծում:

— Դա, դա… սքանչելի է, ահա թե ինչ է դա: Քեզ երբեք Երամի մոտերքում չեմ տեսել: Ո՞վ ես դու վերջապես:

— Կարող ես ինձ Ջոն անվանել:

Երկու խոսք

Վերջին գլուխը զարմանալի մի պատմություն չէ, թեև թվում է այդպիսին:

Ինչպե՞ս են դեպքերն անսպասելիորեն հայտնվում մարդու մտքում: Գրողները, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, ասում են, որ գաղտնիքը գրելու մոգության մասն է: Բացատրություն չկա:

Երևակայությունը հին հոգի է: Ոգեղեն մեկն ահա շշնջում է, կամացուկ պատմում է մի հրաշալի աշխարհի ու այնտեղի արարածների մասին` իրենց ուրախություններով ու տխրություններով, հուսահատություններով ու հաղթանակներով: Պատմությունն ավարտված է ու գեղեցիկ, միայն բառերը չկան: Գրողները պտտեցնում են պատկերները իրենց տեսած գործողությանը համապատասխան, վերհիշում են երկխոսությունները սկզբից մինչև վերջ: Մնում է միայն տառերը շարել, կետեր ու ստորակետեր դնել, և գիրքը պատրաստ է արագ սահքով մինչև գրավաճառների ձեռքը հասնելու:

Պատմությունները հանձնաժողովներով ու քերականությամբ չեն գրվում, դրանք մեր իսկ լռին երևակայությանը հպվող գաղտնիքի ծնունդն են: Հարցերը տարիներ շարունակ մտատանջում են մեզ, ու մի օր հանկարծ անհայտից տեղում է պատասխանների տարափը նետերի պես, որոնց աղեղը մենք երբեք չենք տեսնում:

Այդպես էր նաև այս դեպքում: Ես գրեցի-վերջացրի չորրոդ մասը, և Ջոնաթան Ճայի պատմությունը պատմվեց:

Այն ժամանակ ես նորից ու նորից կարդում էի չորրորդ մասը: Դա երբեք չէր կարող ճիշտ լինել: Մի՞թե ճայերը, որոնք հետևել էին Ջոնաթանի խոսքին, ծեսով կսպանեին թռիչքի հոգին:

Այդ գլուխն ասում էր` հնարավոր է: Ես դրան չէի հավատում: Երեք մասերը պատմել էին ամեն ինչ, մտածում էի, որ չորրորդ մասի անհրաժեշտությունը չկա, դատարկված երկինք, փոշոտ բառեր` խինդը գրեթե խեղդող: Հարկ չկա սա տպել:

Ուրեմն, ինչու՞ ես այն չայրեցի:

Չգիտեմ: Ես մի կողմ դրեցի այն. գրքի վերջին մասը հավատում էր ինքն իրեն, երբ ես չէի հավատում: Գիտեր այն, ինչը ես հրաժարվում էի ընդունել. որ կառավարողների բռնությունն ու ծեսը դանդաղորեն կսպանեն մեր ազատությունը` ապրելու ըստ մեր ընտրության:

Ժամանակ անցավ, կես դար, մոռացվեց:

Սաբրինան վերջերս էր գտել այն` պատռտված ու խունացած, գործնական անպետք թղթերի տակ ճմլված:

— Հիշու՞մ ես սա:

— Ի՞նչը,- հարցրի ես:- Ո՛չ:

Ես մի քանի պարբերություն կարդացի:

— Ա՛խ, այո՜, նման մի բան հիշում եմ: Սա այն…

— Կարդա՛,- ժպտալով ասաց նա, իր գտած հին ձեռագիրը նրան շատ էր հուզել:

Գրամեքենայի տառերը ջնջվել էին: Լեզուն իմ լեզվի արձագանքն էր բերում, այն օրերինը` զգալ տալով ինձ, թե ինչպիսին էի եղել այն ժամանակ: Դա իմ գրածը չէր, դա նրա գրածն էր, այդ երիտասարդինը` այն ժամանակից:

Ձեռագիրն ավարտվեց` համակելով ինձ նրա նախազգուշացումներով ու հույսերով:

— Ես գիտեի, չէ՞, թե ինչ եմ անում,- ասաց նա:- Ձեր այդ քսանմեկերորդ դարում ամենուր հեղինակությունների ու ծեսերի իշխանություն է, և հիմա այն անվերջ ձգում ու սեղմում է օղակը ազատությունը խեղդելու համար: Մի՞թե չես տեսնում: Այն ծրագրում է ձեր աշխարհը դարձնել ապահով, այլ ոչ` ազատ:

Նա ապրում էր իր պատմությունը, իր վերջին հնարավորությունը:

— Իմ ժամանակն անցել է,- ասաց,- քոնը` ոչ:

Վերջին գլուխը. ես նորից ու նորից մտածում էի այդ ձայնի մասին: Մի՞թե մենք իրոք ճայեր ենք` մեր աշխարհում ազատության վախճանին ականատես:

Չորրորդ մասը, վերջապես գրքում տեղ գտած, ասում է` գուցե թե ոչ: Այն գրվել է այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր գալիքը: Հիմա գիտենք:

Գործնական քերականություն

Հատկացուցչը գոյական անդամի լրացումներից է։

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Իմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
Միշտ հիշում է նրա խոսքը:

Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
Աղբյուրի ջուրը բարձրացել էր ձնհալից:

Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
Ծառի արմատները շատ խորն էին թափանցել։

Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ

2․ Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

  • Արևի Լույսի պատճառով շատ խորն էին իջել:
  • Սիրով կարդում էր Թումանյանի բանաստեղծությունները:
  • Գյուղի Երեկոն շատ խաղաղ էր:
  • Քաղաքի Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
  • Գեներալի Հրամանները շատ արագ էին կատարվում:

3․ Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

  • Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  • Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
  • Հողի՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
  • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
  • Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  1. Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածից դո՛ւրս գրել 4-5 նախադասություն, որտեղ հատկացուցիչ-հատկացյալներ կան և ընդգծել դրանք։

Գործնական քերականություն


1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:


Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել-Հորդորվեցին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնողչհարգեցին մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում-մահանում: Հիմա արդեն գլխի ենք ընկել-իմացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս-առաջանում էրթունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից-մեր թվարկությունից առաջ ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի-վախենալու օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություննիրգործնարելէր-???: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական), միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր)ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Պարզ բառեր – գազան, ուժ, զոհ, նավ, ճամփա
Բարդ բառեր – մայրացամաք, նախաճաշ, արտասահման, նավահանգիստ, մայրաքաղաք, վերադարձ
Ածանցավոր – գոյություն, գետին, ցնցում, նավակ, հայրենիք
Բարդ ածանցավոր – ողբերգություն, օտարամոլություն։

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայ – Հայաստան, հայուհի, հայություն
Դպիր – դպրոց,
Այգի – այգաստան
Հնոց – հնություն
Բույր – բուրաստան
Ծառ – ծառաստան
Բժիշկ – բժշկուհի, բժշկություն
Պարսիկ – Պարսկաստան, պարսկուհի

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ(ենթական) է հայտնագործել(ստորոգյալ) պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները(ենթակա) տասնմեկերորդ դարում(որոշիչ) մի հետաքրքիր(որոշիչ) ուտելիք էին պատրաստում(ստորոգյալ). թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին(ստորոգյալ), դատարկ (որոշիչ) կճեպի մեջ համեմված (որոշիչ)ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին (որոշիչ) հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն (որոշիչ)աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին (որոշիչ)չինացիներին է պատկանում: Նրանք (ենթակա)հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն (որոշիչ)անուշեղեն, գործածել են (ստորոգյալ) ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել (ստորոգյալ), դա (ենթակա) շատ համով է (ստորոգյալ):

Չարենցյան ընթերցում

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր
։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

***

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

***

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ծիածան

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հո
գեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Չարենցյան ընթերցում


Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր
։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

***

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

***

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ծիածան

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հո
գեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Գոյական անդամի լրացումներ․Որոշիչ

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Առաջադրանքներ

Կարդա՛ Թումանյանի «Ձևն ու հոգին» հոդվածը՝ ընդգծելով որոշիչները։

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևըէ՝ անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք, հայոց թատրոնը մեռնում է․․․ Այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ Նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչև այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհքին տվել է հանճարներ»։ («Սուրհանդակ», № 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիկական ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիկական ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ

«Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը» վերլուծություն

Այս հոդվածում Թումանյանը ուզում էր ասել, որ հայերը իրենց բոլոր ձախողումներում մեղադրում են, մեր հարևաններին: Տարiներ շարունակ մենք ապրել ենք վախի մեջ, որ մեր հարևանները մեզ կարող են ամեն վայրկյան վնասել, և Թումանյանը հենց այդ պատճառով գրել է, որ մեր հարևանները մեզ ստիպել են ապրել զգույշ, քանի որ չենք իմացել, թե ինչ կարող է լինել հաջորդ վայրկյանին:

Իմ համար կարևոր էինք այս տողերը։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։

Գործնական քերականություն

1․ Նախադասությունների կողքը գրի՛ր տեսակները։

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։
Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում…
Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։
Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու…
րՕ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

2. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք: Փորձենք կատարել այս առաջադրանքը։
            Աղջիկները կպատմեն: Աղջիկները կպատմեն այդ դեպքի մասին։
            Մեծերը կլսեն: Մեծերը կլսեն քեզ եթե չբղավես։
            Կընտրեք: Կընտրեք նրան, ով ամենալավը կարտասանի։
            Ճամփորդը վերադարձավ: Ճամփորդը վերադարձավ երկար ճամփորդությունից։

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում


Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաթեթում գավազան էր,հասակ և թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)


Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)

Մեզնից կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)


Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)

Բեռնատարները մեկուկես ժամ շուտ եկան:


Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Lիանայի մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)


Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)

Որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին:


Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Հավաքեցինք և ճամփա ընկանք:

4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար: պարզ ընդարձակ


Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

Այդ օրվանից մինչև այսօր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
            
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
            
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

Ընդծգված բոլոր բառերը ցույս են տալիս ենթական:

6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:

7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Դասարան, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Տղա՛ս, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել,Աղջի՛կս …:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Երեխանե՛ր:
            Գիտե՞ս, եղբա՛յրս, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, Տղա՛ս հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
            
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

Մարտի 1
Դասարանում

Հ․ Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը:

Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները

Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։

․․․Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառավարության և ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։ Ո՛չ, էդպես ասողները կամ սխալվում են, կամ ստում։ Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։ Նրանք պետք է մեզ ստիպեին, որ լինեինք ավելի զգույշ, զգաստ, շրջահայաց ու իմաստուն, ոչ թե հակառակը վարվեինք և դառնայինք իրենց ակամա դաշնակիցը։ Գոնե հիշեին, թե դեռ իրենց նախորդ մտավորականները էդ հեռու ճանապարհներով շատ են ուխտի գնացել էդ հեռու բարեկամների դռները, որոնք միշտ ամենատագնապալի մոմենտներին մի պատասխան են տվել, թե չենք կարող ձեզ օգնել։ Հին ժամանակ էս պատասխանն է ստացել հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, հին ժամանակներից սկսած մինչև Կարաբեքիրի հարձակման առիթով անցյալ ամսին տված դաշնակից պետությունների պատասխանը, թե չենք կարող ձեզ օգնել։

Միակ մեծ օգնությունը, որ տեսել է հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, դա ամերիկյան ժողովրդի օգնությունն էր, որը հացով ու շորով արավ էս ծանր տարիները հայ ժողովրդին։

Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։
Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։

Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝  հեռուների։ Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողովրդական իմաստությունն ասում է.

-Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

Անծանոթ բառեր

Տարաբախտաբար — դժբախտաբար։

Դյուրագրգիռ — հուզվող։

Աղբյուր՝  Թումանյան, 1920 թվ․

Սկզբնաղբյուր՝  Թումանյանի ԵԼԺ, հատոր 7, էջ 509

Կարող եք ծանոթանալ նաև  «Թումանյան» կայքէջին

Լուսանկարը՝  ֆեյսբուքից

Անկեղծ չենք Հովհաննես Թ․ վերլուծություն

Այս հոդվածում Վահան Տերյանը պատմում է մեր կյանքի անարդարությունների մասին։ Թումանյանը քննադատում էր մեր քաղաքական գործիչներին: Նաև մեկը իրեն ներկայացնում էր դատավոր, բարեգործ բայց, Հովհանես Թումանյանը այդ ամենը դեր էր համարում։ Իմ կարծիքով, կեղծ լինելը վատ բանն է։ Հիմա էլ բոլորս հանդիպում ենք այս երևույթներին՝ կեղծ խոսքեր, կեղծ խոստումներ, խաբեություն ու անհամատեղելի համեմատություններ։ Ես հասկացա, որ Թումանյանն իր հոդվածում ուզում էր ասել, որ դերասանությունը գնահատելի է բեմի վրա, բայց ոչ իրական կյանքում։

Փետրվար ամսվա ամփոփում

Ես այս ամսվա ընթացքում շատ հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել ինձ ամենաշատը դուր է եկել Ստեղծագործական աշխատանքը, Տերյանի բանաստեղծությունները և Նվարդ Թումանյանի հուշերը։ Ես շատ հավանեցի այս ամիսը։ Համոզված եմ մյուս ամիս կլինի նույնպես։
Գործնական քերականություն
Վահան Տերյանը 🖊️
Վահան Տերյան
Թարգմանչական աշխատանք
Գործնական քերականություն
Գործնական քերականություն
«Երկիր Նաիրի»
Տեքստայի աշխատանք
Նվարդ Թ․ հուշեր Հովհաննես Թ․ մասին
Գործնական քերականություն
Փետրվարի 21
Կարծես թե դարձել եմ ես տուն
Անկեղծ չենք
Անկեղծ չենք Հովհաննես Թ․ վերլուծություն

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,

Փետրվարի 21

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։

  • 2․ Ի՞նչ ընդհանրություն կա այս բանաստեղծությունների մեջ։
    Այս 3 բանաստեղծությունը գրված են հեղինակի մասին։
  • 3․ Գրավո՛ր վերլուծիր բանաստեղծությունները։

    Այստեղ է լացել իմ մայրը
    Մորմոքն իր և իր օրորը,
    Այստեղ այնպես անծայր է
    Կարոտն ու այնպես խոր է։
    Մեր տունը համր ու դատարկ է,
    Մեր տունը որբ ու ավեր է.
    Բարակ զանգակի զարկը
    Լալիս է երկրիս ցավերը…
  • 4․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, անգիր սովորի՛ր։
    Կարծես թե դարձել եմ ես տուն,
    Բոլորն առաջվանն է կրկին.
    Նորից դու հին տեղը նստում,
    Շաբժում ես իլիկը մեր հին.
    Մանում ու հեքիաթ ես ասում,
    Մանում ես անվերջ ու արագ.
    Սիրում եմ պարզկա քո լեզուն,
    Ձեռներըդ մաշված ու բարակ։
    Նայում եմ, մինչև որ անզոր
    Գլուխըս ծնկիդ է թեքվում.
    Նորից ես մանուկ եմ այսօր,
    Դրախտ է նորից իմ հոգում։
    Արևը հանգչում է հեռվում,
    Գետից բարձրանում է մշուշ,
    Հեքիաթըդ անվերջ օրորում,
    Իլիկըդ խոսում է անուշ…
  • 5․ Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր բանաստեղծություններից մեկը։

    https://soundcloud.com/natali-avagyan/pufsfmccw816?si=4c2035b22b784898b3ecb7745ca856e3&utm_source=clipboard&utm_medium=text&utm_campaign=social_sharing


Գործնական քերականություն

1․ Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:

Օրիանկ՝ Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

Գնացքն անցավ—Ի՞նչը ի՞նչ արեց
Եկեղեցու զանգերը ղողանջում են—Որտեղի՞ց ի՞նչը ի՞նչ էին անում
Մարդը դաշտում բահով փորում էր—Ո՞վ որտեղ ի՞նչով ի՞նչ արեց
Մարդու ոտքը քարին կպավ—Ու՝մ ի՞նչը ի՞նչին ի՞նչ արեց
Լուսացավ։Ի՞նչ եղավ
Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր։Ի՞նչը որտեղ ի՞նչպես ի՞նչ արեց
Աղջիկները ձորն իջան ջրի։Ովքեր որտեղ ի՞նչ արեցին ի՞նչի
Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով։Ի՞նչը ի՞նչ արեց ի՞նչպիսի որտեղի՞ց որտեղով

2․Նախադասությունից հանի՛ր ընդգծված բառը (ենթական): Ո՞ր բառերն ու բառակապակցությունները նրա հետ դուրս եկան:

Քամու ուժը երբեմն ապշեցնում է: Թունավոր շունչը կործանում է կենդանի ամեն բան: Կատաղի պտուտահողմը ճանապարհին ամեն ինչ կործանում է: Մրրիկի սյունը կարծես երկնային վիշապ լինի: Կործանարար մրրիկը մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից (մի գավաթ անգամ չէր ջարդվել):

Քամու ուժը
Թունավոր շունչը
Կատաղի պտուտահողմը
Կործանարար մրրիկը
Մի գավաթ

3․ . Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Օրինակ՝ Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց:

Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ փոքրիկ տնակը
Սիրտը քար է դարձել
Հայրն ընկեր է
Երկիրը պտտվում է արևի շուրջ

4․ Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթ-ութ բառանի:

Երկիրը պտտվում է արեգակնային համակարգում արևի շուրջ։
Հասկանում ենք, որ ես անմեղ եմ։
Ընկերները հեռանում են այս երկրից որպեսզի աշխատանք գտնեն ուրիշ երկրում:
Մոռացել ես 3 օրից իմ տարեդարձն է անպայման կգաս:
Գտա այն գիրքը որը գրադարանից էի վերցրել։

Նվարդ Թ․ հուշեր Հովհաննես Թ․ մասին

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Տեքստայի աշխատանք

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.

— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։

— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։

— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։

— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

Առաջադրանքներ

1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։
Մի օր Վահան Տերյանի հայրը ձմերուկ է առնում բերում, այդ ժամանակ Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել ու անսպասելիորեն հայրը նրան ապտակում է, իսկ երբ բացատրում էր ինչու է ապտակել ասում է, որ շատ չծիծաղելուց կարող է սիրտը պատռվել։ Մի օր էլ նա հայրիկի գիրկը նստած էր երբ հայրիկին զվարճալի պատմություն էին պատմում, այդ ժամանակ հայրիկը սկսում է ծիծաղել, իսկ Տերյանը ապտակում և ասում է շատ մի ծիծաղի սիրտդ կպատռի։

2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։
Հատվածի ասելիքը այն է, որ ինչ էլ դու անես, դա քեզ հետ է գալու, նաև երեխաները ամեն ինչ սովորում են իրենց ծնողներից։

3․ Ընդգծի՛ր տեքստի ենթականերն ու ստորոգյալները։

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնումՏերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է,

Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելովնստեցնւմ է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.

— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։

— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։

Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Մի օր էլ գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսինՀայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։

Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։
կուշտ-ուրախությունից-շատ-քահ,քահ-փառավոր։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը։

Մրգեր-հոգնակի-Ուղղական
Ձմերուկ-եզակի-Ուղղական
Սայլ-եզակի-Ուղղական
Սիրտ-եզակի-Ուղղական
Երես-եզակի-Ուղղական

«Երկիր Նաիրի»

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

Բովանդակություն[խմբագրել]

Գործնական քերականություն

Ենթակա և ստորոգյալ

Նախադասությունն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են:

Նախադասության այն անդամը, որը մի բան է անում, լինում կամ դառնում, կոչվում է ենթակա:

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Ենթական արտահայտվում է՝

  • գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն, օրինակ՝
    • Ուսուցիչը օգնեց նրան:
    • Գիրքը անմիջապես գրավեց իր յուրահատուկ ոճով:
  • այն բոլոր դերանուններով, որոնք ցույց են տալիս անձ կամ իր, օրինակ՝
    • Մենք դա լավ էինք հասկանում:
    • Ամեն ոք գիտեր ճշմարտությունը:
  • փոխանուն ածականով, որը հոդ է ստանում և գործածվում գոյականաբար, օրինակ՝
    • Գեղեցիկը միշտ աչք է շոյում:
    • Սևը նրան դուր չեկավ:
  • փոխանուն թվականով, օրինակ՝
    • Երեքն իմ սիրելի թիվն է:
  • Բայի անդեմ ձևերով՝ անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներով, օրինակ՝
    • Երգելը նրա սիրելի զբաղմունքն էր:
    • Օջախդ պահող կա:
    • Երջանկացածը պտտվում էր բոլորի շուրջ:
  • Բառակապակցությամբ, օրինակ՝
    • Երդումը դրժելը մեծագույն հանցանք էր:
    • Նրան օգնեց մարդկանց բուժելը:

Նախադասության այն անդամը, որ արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով և լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

Եթե ստորոգյալն արտահայտված է բաղադրյալ ժամանակաձևով, օրինակ՝ երգում են, ապա հատկանիշն արտահայտում է ձևաբայը (կախյալ դերբայը), իսկ վերագրումը կատարում է օժանդակ բայը: Երգելու հատկանիշն արտահայտում է դերբայը, իսկ վերագրումը կատարվում է են օժանդակ բայով: Իսկ եթե ստորոգյալը պարզ ժամանակաձև է, ապա հատկանիշն արտահայտվում է բայահիմքով՝ երգեց-, իսկ վերագրումը՝ վերջաորությամբ՝ -ին:

Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝

  • բայի բոլոր եղանակների բոլոր ժամանակաձևերով,
  • բայի կրկնությամբ, օրինակ՝
    • Գնում է, գնում, հասնում մի երկիր:
    • Լինում է, չի լինում, մի թագավորություն է լինում:
  • հարադրավոր բայերով, օրինակ՝
    • Լող է տալիս ջրերում:
    • Պար է գալիս խնդագին:

Բաղադրյալ ստորոգյալը կազմված է երկու մասից՝ ստորոգելիից և հանգույցից:

Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, օրինակ՝ կարմիր, իսկ հանգույցը կատարում է դրա վերագրումը, օրինակ՝ էր:

Նրա հագուստը կարմիր էր:

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

  • Այցելուն բժիշկ էր:
  • Մոտեցողները հինգն են:
  • Քո արածը օգնել չէր:

Որպես հանգույց կարող են հանդես գալ լինել, դառնալ, թվալ և վերացական այլ բայեր:

Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ ստորոգյալներում՝ հանգույց:


 1․Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

ենթակա-դելֆինները

ստորոգյալ-հայտարարում

2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

թույնը-ենթակա

արժեքավոր է-բաղադրյալ ստորոգյալ

3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

կոնստրուկտոր-ենթակա

ստորոգյալ-պատրաստել

4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Advertisement

բնակիչները-ենթակա

խոսում-ստորոգյալ

5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

կանչերը-ենթակա

էին հասնում-ստորոգյալ

2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շողերը երևացին (երևալ)

2. Գարնան արևոտ օրերը ինձ հիշեցնում էին(հիշեցնել), որ մայիսն է:

3.  Քամին հալածել է (հալածել) մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում թողարկվել է(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ։

Քամին, օրեր, շող, գրիչներ

3․ Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում են: Մի մասը լռում է։

• Ընդունվում է պատվերներ: Ընդունվում են պատվերներ։

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։ Ամեն զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարի։

• Պահանջվում է վարորդներ: Պահանջվում են վարորդներ։

4․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

• Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

• Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:

Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց: