Գործնական քերականություն

1.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:

Գոյական-Թութակ-Հովիվ-Կացին

Ածական-Դեղին-Երկար-Դանդաղ-Արագ

Թվական-Հարյուր իննսուներեք-Երրորդ-Հինգական

Դերանուն-Դու-Բոլորը-Ոչ մեկը

Բայ-Մտերմանալ-Ընկերանալ-Կրկնել

Մակբայ-Անշուշտ-Կամաց-կամաց-Հավանաբար

Կապ-Մասին-Բացի

Շաղկապ-Թե-Վրա-Որովհետև-Որպեսզի

Ձայնարկություն-Վայ-Ախ-Է

Վերաբերական բառեր-Հավանաբար

2.Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:

Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:

Շատ մեծ, փոքր-ինչ հանգիստ, համարյա հուզվել, հազիվ հանգստանալ, ներքուստ լաց լինել։

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Հայր- Ես սիրում եմ իմ հայրիկին

 ծաղիկներ-Ես իմ հավաքած ծաղիկներով անակնկալ արեցի իմ տատիկին

 բոլոր-բոլորով շնորհավորեցինք մեր ընկերոջ ծնունդը

 հասնել- ես վերջապես հասա իմ նպատակին

հեռանալ-Ես հեռանալով իմ դպրոցից տխրեցի

4. Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`

Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազա՛նց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:

Բոլոր արհեստանոցները նույն գործն են անում:
Ես  տեսել եմ տոթակեզ անապատը:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը հայտնագործեց:

5. Տրված  նախադասությունները  համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի
´նչ է կարևորված (ուշադրությո՛ւն դարձրու շեշտված բառերին):

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
 Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:

6. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանոց նախադասություններ: Քանի՞ նախադասություն  է ստացվում:

Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

1//Կապիկների վանդակի մոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

2/ Կապիկների ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

3/ Կապիկների ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի շտապողականության:

4/ Ես կանգնած կապիկների ձագերին էի շոյում հակառակ Բիլիի անհամբերությամբ։

5/ Ես կանգնած կապիկների ձագերին էի շոյում։

6/ Ես կապիկների ձագերին էի շոյում։

7. Ստեղծագործական և թարգմանչական աշխատանքներ

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ կամ թարգմանչական աշխպատանք՝ քեզ հետաքրքրող թեմայով․․․

  • Ձմեռային հեքիաթում
  • Եթե ես լինեի Ձմեռ պապը
  • Մի տարօրինակ օր
  • Այլ

Թարգմանչական աշխատանք

Оставьте комментарий