Վահան Տերյանը 🖊️

Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը:

1906 թվականին ավարտելով ճեմարանը՝ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-1917թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում:

1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում:

Оставьте комментарий