Գործնական քերականություն

Ենթակա և ստորոգյալ

Նախադասությունն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են:

Նախադասության այն անդամը, որը մի բան է անում, լինում կամ դառնում, կոչվում է ենթակա:

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Ենթական արտահայտվում է՝

  • գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն, օրինակ՝
    • Ուսուցիչը օգնեց նրան:
    • Գիրքը անմիջապես գրավեց իր յուրահատուկ ոճով:
  • այն բոլոր դերանուններով, որոնք ցույց են տալիս անձ կամ իր, օրինակ՝
    • Մենք դա լավ էինք հասկանում:
    • Ամեն ոք գիտեր ճշմարտությունը:
  • փոխանուն ածականով, որը հոդ է ստանում և գործածվում գոյականաբար, օրինակ՝
    • Գեղեցիկը միշտ աչք է շոյում:
    • Սևը նրան դուր չեկավ:
  • փոխանուն թվականով, օրինակ՝
    • Երեքն իմ սիրելի թիվն է:
  • Բայի անդեմ ձևերով՝ անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներով, օրինակ՝
    • Երգելը նրա սիրելի զբաղմունքն էր:
    • Օջախդ պահող կա:
    • Երջանկացածը պտտվում էր բոլորի շուրջ:
  • Բառակապակցությամբ, օրինակ՝
    • Երդումը դրժելը մեծագույն հանցանք էր:
    • Նրան օգնեց մարդկանց բուժելը:

Նախադասության այն անդամը, որ արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով և լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

Եթե ստորոգյալն արտահայտված է բաղադրյալ ժամանակաձևով, օրինակ՝ երգում են, ապա հատկանիշն արտահայտում է ձևաբայը (կախյալ դերբայը), իսկ վերագրումը կատարում է օժանդակ բայը: Երգելու հատկանիշն արտահայտում է դերբայը, իսկ վերագրումը կատարվում է են օժանդակ բայով: Իսկ եթե ստորոգյալը պարզ ժամանակաձև է, ապա հատկանիշն արտահայտվում է բայահիմքով՝ երգեց-, իսկ վերագրումը՝ վերջաորությամբ՝ -ին:

Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝

  • բայի բոլոր եղանակների բոլոր ժամանակաձևերով,
  • բայի կրկնությամբ, օրինակ՝
    • Գնում է, գնում, հասնում մի երկիր:
    • Լինում է, չի լինում, մի թագավորություն է լինում:
  • հարադրավոր բայերով, օրինակ՝
    • Լող է տալիս ջրերում:
    • Պար է գալիս խնդագին:

Բաղադրյալ ստորոգյալը կազմված է երկու մասից՝ ստորոգելիից և հանգույցից:

Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, օրինակ՝ կարմիր, իսկ հանգույցը կատարում է դրա վերագրումը, օրինակ՝ էր:

Նրա հագուստը կարմիր էր:

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

  • Այցելուն բժիշկ էր:
  • Մոտեցողները հինգն են:
  • Քո արածը օգնել չէր:

Որպես հանգույց կարող են հանդես գալ լինել, դառնալ, թվալ և վերացական այլ բայեր:

Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ ստորոգյալներում՝ հանգույց:


 1․Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

ենթակա-դելֆինները

ստորոգյալ-հայտարարում

2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

թույնը-ենթակա

արժեքավոր է-բաղադրյալ ստորոգյալ

3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

կոնստրուկտոր-ենթակա

ստորոգյալ-պատրաստել

4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Advertisement

բնակիչները-ենթակա

խոսում-ստորոգյալ

5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

կանչերը-ենթակա

էին հասնում-ստորոգյալ

2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շողերը երևացին (երևալ)

2. Գարնան արևոտ օրերը ինձ հիշեցնում էին(հիշեցնել), որ մայիսն է:

3.  Քամին հալածել է (հալածել) մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում թողարկվել է(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ։

Քամին, օրեր, շող, գրիչներ

3․ Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում են: Մի մասը լռում է։

• Ընդունվում է պատվերներ: Ընդունվում են պատվերներ։

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։ Ամեն զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարի։

• Պահանջվում է վարորդներ: Պահանջվում են վարորդներ։

4․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

• Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

• Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:

Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Оставьте комментарий