Դաս 15

Դաս 1.   (12.02-16.02)

Թեմա՝  

§35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 

§36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:

1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:
Տաք և սառը մարմինները իրար հպելիս տաք մարմինը միշտ հովանում է, իսկ սառը մարմինը՝ տաքանում:

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:
Մարմինների տաքացվածությունը բնորոշում են ջերմաստիճան կոչվող ֆիզիկական մեծությամբ:

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:
Երբ ջերմաստիճանը բարձրանում է, ապա դիֆուզիայի գործընթացը արագնում է և այդպիսով ջերմաստիճանը պատճառ է դառնում քաոսային անկանոն շարժման արագացմանը:

4. Ինչ է ջերմային շարժումը:
Մարմնի մասնիկների՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում:

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:
Քանի որ ջերմային շարժման արագությունները շատ մեծ են, ապա գազի մոլեկուլները սենյակի մի ծայրից մյուսը կարող են հասնել մի քանի հարյուրերորդական վայրկյանում: Սակայն հսկայական թվով մոլեկուլների հետ անկանոն և պատահական բախումների հետևանքով մոլեկուլները որոշակի ուղղությամբ տեղափոխվում են չնչին չափով: Հենց սա է պատճառը, որ դիֆուզիան գազերում տևում է տասնյակ վայրկյաններ:

6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:   
Եթե ձեռքը հպենք մայթեզրի ծառին և մոտակա լուսավորության մետաղե սյանը, ապա վերջինս կթվա շատ ավելի սառը, քան ծառը, չնայած և՛ ծառը, և՛ մետաղե սյունը նույն ջերմաստիճանում են: Այս, ինչպես նաև բազմաթիվ այլ օրինակներ համոզում են, որ մեր զգայարաններով ջերմաստիճանի գնահատումը շատ մոտավոր է:

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:
Ջերմաստիճանը, ինչպես և յուրաքանչյուր ֆիզիկական մեծություն, կարելի է որոշել չափումների միջոցով: Առավել տարածված հեղուկային ջերմաչափներում օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը:

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  
Լաբորատորիաներում և բժշկության մեջ օգտագործում են հիմնականում սնդիկային ջերմաչափ, իսկ կենցաղում օգտագործվող ջերմաչափերում, որպես հեղուկ, օգտագործում են գունավորված սպիրտ կամ առողջության համար անվտանգ այլ հեղուկներ:

9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:
Սնդիկային ջերմաչափում, ինչպես և մյուս հեղուկային ջերմաչափերում  օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը՝ տաքանալուց սնդիկի ծավալը մեծանում է և հետևաբար բարձրանում է սնդիկի սյան բարձրությունը:

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք: 
Լայնորեն տարածված է Ցելսիուսի սանդղակը, Ֆարենհայտի սանդղակը:

11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:
Նույն մարմնի ջերմաստիճանը կարելի է չափել տարբեր սանդղակներ ունեցող ջերմաչափերով, ուստի դրանց ցուցմունքները կապված են միմյանց հետ:

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Բաժակի հատակին կալիումի պերմանգանատի մի փոշեհատիկ դրեք և վերևից սառը ջուր լցրեք: Ջուրը չխառնելով՝ որոշեք, թե ինչքան ժամանակ անց կալիումի պերմանգանատի մոլեկուլները կհայտնվեն ջրի վերին շերտերում: Չափելով ջրի մակարդակի բարձրությունը որոշեք դիֆուզիայի ընթացքի արագությունը:

Պատրաստեք ուսումնական նյութ՝ «Դիֆուզիան օգնում է … կանխելու վտանգը»:

Оставьте комментарий