Հայաստանը շրջապատող երկրների մասին

Վրաստան

Վրաստանը երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։ Վրաստանի խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը: Մայրաքաղաքն է Թբիլիսին։

Հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին | Ռոզա Խաչատրյանի բլոգ


Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Թորքիա

Թուրքիայի Հանրապետություն երկիր է Եվրասիայում, պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին`   Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև ծով, Միջերկրական ծով, Էգեյան և Մարմարա ծովեր։

Թուրքիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Оставьте комментарий