Պատասխանատվություն և հանդուրժողականություն

  • Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
    Պատասխանատու մարդ ասելով հասկանում եմ մի մարդ, ով ունի իր գործողությունների՝ գործունեության՝ արարքների մասին հաշվետու լինելու և դրանց հետևանքների ծանրությունն իր վրա կրելու պարտավորություն:
  • Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
    Դպրոցում, մեր պատասխանատվությունները դա, ժամանակին կատարել մեզ տրված առաջադրանքները, ուղարկել ուսուցիչներին, կատարել տնային աշխատանքը իսկ ուսուցիչներինը ՝ ժամանակին ստուգեն և արդար գնահատեն։
  • Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
    Այո, երբ մարդու ներկայությունը պահվածքը քեզ հաճելի չէ, բայց դու նրան չվիրավորելու համար արտաքուստ փորձում ես ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, իսկ ներքուստ չես հանդուրժում տվյալ պահվածքը։
  • Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
    Հանդուրժողականությունը շատ կարևոր է, քանի որ առանց դրա կտիրեր քաոս, պատերազմներ, առանց փոխադարձ հանդուրժողականության, յուրաքանչյուր արարք կհետևեր վատ հետևանքներով։
  • Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:
    Հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակությունում կարևոր է, քանի որ, համ կառավարությունը, համ ժողովուրթը պետք է լինեն հանդուրժով իրար հանդեպ, այլապես կսկսվի քաղաքացիական պատերազմ:

Оставьте комментарий