Սահադաշտ

Մենք հունվարի 10ին գնացինք սահադաշտ։ Սահադաշտ հասանք ոտքով։ Ժամը 10:40 հասանք։ Ես սահադաշտում ընկել եմ երեք անգամ։ Ինձ ամենաշատը դուր եկավ սահելը։ Ես սահադաշտ վեցերորդ անգամ եմ գնում։ Ինձ շատ դուր եկավ այս ճամբորդությունը։ Շնորհակալություն ընկեր Լիաննային կազմակերպելու համար։

Նկար սահադաշտից

https://lens.snapchat.com/d3410ad028ff4fa188e4ffea9007eb60?share_id=JoNTqaiaxN4&locale=ru-RU

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924թ․ մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։ Մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թ. կրում է իր հիմնադրի անունը

Հունվարի 11.

Հունվարի 11.

  1. https://learningapps.org/ էջի ուսումնասիրում, խաղի ստեղծում։
  2. Այց Սահադաշտ, սովորողները ուղարկում են պատումները։
  3. Սովորողները բնագիտատեխնիկական ստուգատեսի համար համացանցից գտնում են տեղեկություններ հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունների, գյուտերին մասին, հրապարակում են իրենց բլոգում, օրինակ՝ Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը (hayinfo.info)
  4. Լուծում են հետևյալ խնդիրները, հրապարակում են նաև բլոգում։
  5. Խաղում և պատրաստում են հետևյալ խաղը․