Այցելություն Բնագիտատեխնիկական թանգարան

Մենք հունվարի 13 մաթեմատիկոսների ջոկատով գնացել էինք բնագիտատեխնիկական թանգարան։ Այնտեղ մենք տեսան ամենահին հեռուստացույցը, երաժշտական գործիքները։ Մեզ պատմեցին թե ինչ գյուտեր են հորինել Հայերը, օրինակ հեռուստացույցի գույները։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Ինձ շատ դուր եկավ։

Այցելուցյուն կենտրոնական բանկ

Մենք հունվարի 17-ին գնացել էինք կենտրոնական բանկ, Փողի թանգարան։ Այնտեղ մենք տեսանք ամենահին կոպեկները։ Բոլոր կոպեկների տեսակնարը։ Շատ հետաքրքիր էր։ Նաև մենք տեսանք նոր գումարը և թղտադրամները, ինչից են այն պատրաստվում։ Նայեցինք թե քանի տոկոսով է թղտադրամը բամբակ և պլաստիկ։ դիտեցինք ֆիլմ։ Վերջում մեզ նվերներ տվեցին և մենք գնացինք դպրոց։ Ես շատ հավանեցի այդ օրը։

«Ձմեռային ճամբարի ամփոփում»

Ես ընտրել եմ «Մաթեմատիկների » ջոկատը, ղեկավար՝ Լիանա Հակոբյան։

Իմ բլոգում ձմեռային ճամբարի հղումը տե՛ս այստեղ։

Մասնակցել եմ «Մարզական ստուգատեսին»․
Գնացել եմ «Գեղասահքի և հոկեյի դպրոց», տես հղումը, գնացել եմ «Գազպրոմ սահադաշտ»։

Մասնակցել եմ «Բնագիտատեխնիկական ստուգատեսին»։
Պատրաստել եմ սեղանի մաթեմատիկական խաղեր, տես հղումը։

Գնացել եմ Կենտրոնական բանկ, տես հղումը։

Մասնակցել եմ Ճամբարային մաթեմատիկական ֆլեշմոբին, հավաքել եմ 8 միավոր։

Գնացել եմ «Գիտության և տեխնիկայի» թանգարան, տես հղումը։


Մասնակցել եմ Ազգագրական փառատոնին։
Իմ ջոկատով պատրաստել ենք Պիցցա և հայկական ավանդական Թանապուր, տես հղումը։

Մասնակցել եմ Դիջիթեք ստուգատեսին։
Գնացել եմ Արևմտյան դպրոց -պարտեզ, կրտսեր ընկերներիս սովորեցրել եմ https://learningapps.org/ ծրագրով խաղեր պատրաստել, տես հղումը։

Lուսաբանել եմ ճամբարային առօրյան, տես հղումը։

Լուծել եմ ոչ ստանդարտ խնդիրներ, տես հղումը:

Իմ կարծիքը ճամբարի մասին․

Ես շատ հավանեցի 2023 ճամբարը։ Շատ հավես և հետաքրքիր անցավ։ Շնորհակալություն ընկեր Լիաննային այսպիսի հետաքրքիր ճամբար կազմակերպելու համար։

Երևանի Պետական Համալսարան

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։

1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը[4]։

1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ժողովրդական համալսարանում գործել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական։ Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ունեցել է հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվել է գյուղատնտեսականի, իսկ 1922 թվականի մարտին բացվել է բժշկական ֆակուլտետը։

Կառավարության 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ ժողհամալսարանը վերանվանվել է «Պետական համալսարան»։ Ըստ այդմ՝ բարձրացվել է «մայր» բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացվել են կրթօջախին ներկայացված պահանջները։ Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի է հրավիրել արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների։

1933-1934 ուսումնական տարում համալսարանում գործում են տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետներ։

1934 թվականին մանկավարժական ֆակուլտետն առանձնացվել է և նրա հիմքի վրա կազմավորվել է մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)։ Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվել է երկու՝ կենսաբանական և քիմիական ֆակուլտետների։

Հունվարի 16.

Հունվարի 16.
Ընդհանուր պարապմունք (Կարդալ, ծանոթանալ նախորդ շաբաթվա ամփոփ-հաշվետվությունը)
1.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
2.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
3.Նախագիծ (Մի խումբ սովորողների հետ այցելություն Արևմտյան դպրոց -պարտեզ, մնացած սովորողները փնտրում են սեղանի մաթեմատիկական խաղեր և հրապարակում իրենց բլոգում, անհրաժեշտության դեպքում կարող են կատարել թարգմանություն)
Օրինակ՝ կարող եք փնտրել տեղեկություն մաթեմատիկական խաղի ՆԻՄ-ի մասին, ինչպես խաղալ, խաղի ինչ կանոն ունի և այլն։
4. Ռուսերեն
5. Կավ
6. Ամփոփում։

Սահադաշտ

Մենք հունվարի 10ին գնացինք սահադաշտ։ Սահադաշտ հասանք ոտքով։ Ժամը 10:40 հասանք։ Ես սահադաշտում ընկել եմ երեք անգամ։ Ինձ ամենաշատը դուր եկավ սահելը։ Ես սահադաշտ վեցերորդ անգամ եմ գնում։ Ինձ շատ դուր եկավ այս ճամբորդությունը։ Շնորհակալություն ընկեր Լիաննային կազմակերպելու համար։

Նկար սահադաշտից

https://lens.snapchat.com/d3410ad028ff4fa188e4ffea9007eb60?share_id=JoNTqaiaxN4&locale=ru-RU

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924թ․ մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։ Մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թ. կրում է իր հիմնադրի անունը

Հունվարի 11.

Հունվարի 11.

  1. https://learningapps.org/ էջի ուսումնասիրում, խաղի ստեղծում։
  2. Այց Սահադաշտ, սովորողները ուղարկում են պատումները։
  3. Սովորողները բնագիտատեխնիկական ստուգատեսի համար համացանցից գտնում են տեղեկություններ հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունների, գյուտերին մասին, հրապարակում են իրենց բլոգում, օրինակ՝ Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը (hayinfo.info)
  4. Լուծում են հետևյալ խնդիրները, հրապարակում են նաև բլոգում։
  5. Խաղում և պատրաստում են հետևյալ խաղը․

Ոչ ստանդարտ խնդիրներ

Հունվարի 9


1. Քանի՞ տատիկ է ունեցել ձեր տատիկի պապիկը:

2

2. Քանի՞ ուղղանկյուն է պատկերված նկարում:

8

3. 4765 թիվը կազմված է չորս հաջորդական թվանշաններից: Գտնել այդ հատկությամբ օժտված 4765-ից մեծ հաջորդ թվի թվանշանների գումարը: 

14

4. Խաչիկն ու Վաչիկը միասին ունեն 137 խնձոր, ընդ որում Խաչիկի խնձորների քանակը Վաչիկի խնձորների քանակի կեսից 5-ով ավելի է: Գտնել Խաչիկի և Վաչիկի ունեցած խնձորների քանակների արտադրյալը

4312

5. Գումարման գործողության մեջ զույգ թվանշանները փոխարինել են *-երով:  Գտնել *-երի գումարը:
1*7 + 3*5 + 3*1

167 + 365 + 361 = 893
6 + 6 + 6 + 8 = 26

6. Դպրոցի 5-րդ դասարաններում սովորում են 270, իսկ 6-րդ դասարաններում̀ 180  աշակերտներ: Հայտնի է, որ 5-րդ դասարանցիների տղաները երկու անգամ շատ են աղջիկներից, իսկ 6-րդ դասարանցիների աղջիկները չորս անգամ շատ են տղաներից: Յուրաքանչյուր դասարանում քանի? աղջիկ, քանի տղա? էր սովորում։

5-րդ — 90աղջիկ և 180տղա
6-րդ — 36տղա և 144աղջիկ

7. Վազգենն իրար հետևից գրում է բնական թվերը՝ 12345678910111213… և դադարեցնում է գրելը, երբ առաջին անգամ նկատում է իրար հետևից երեք անգամ գրված 4 թվանշանը:  Քանի՞ թվանշան գրեց Վազգենը: 

79

8. Զամբյուղում եղած 500 գնդակների 80%-ը կարմիր է, իսկ մնացածը̀ կապույտ: Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ է պետք հանել զամբյուղից, որպեսզի դուրս գա կարմիր գնդիկ։

101




Հունվարի 16

1.Միքայելը թիվը բաժանում է 5-ի և 9-ի, այնուհետև ստացված մնացորդները բազմապատկում։ Նշվածներից ո՞ր թիվը նա կարող է ստանալ։
1) 25   2) 27   3) 30   4) 32

2․ Ուղղաթիռը 1 վայրկյանում անցնում է 45 մ։ Ինչքա՞ն ժամանակում այդ ուղղաթիռը կանցնի 270 կմ։ 

1) 1 ժամ 40 րոպե
2) 1 ժամ 20 րոպե
3) 1 ժամ 30 րոպե
4) այլ պատասխան

 3.Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը հանգստանում։ Առաջին անգամ երբ նա գնաց աշխատանքի երկուշաբթի էր։ Շաբաթվա ի՞նչ օր էր, պահակի 25-րդ աշխատանքային օրը։ Շաբաթ, կիրակի օրերը համարել ոչ աշխատանքային։
1) երկուշաբթի
2) երեքշաբթի
3) չորեքշաբթի
4) հինգշաբթի 

4.Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Ուղղի վրա առաջացած այն հատվածների քանակը, որոնց ծայրակետերը նշված կետերն են, 30-ից շատ են, 40-ից՝ քիչ։ Քանի՞ կետ է նշված ուղղի վրա։ 

1) 7
2) 8
3) 9
4) 10

Advertisements

about:blank

REPORT THIS AD

5.Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 32 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 115 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
1) 17
2) 18
3) 19
4) 20

6.Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը 6-ից շատ է: Ամենաքիչը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
1) 37
2) 38
3) 39
4) 40

7.Բաժանելին 7 անգամ մեծ է բաժանարարից, իսկ քանորդը 7 անգամ փոքր է բաժանարարից: Ինչի՞ կարող է հավասար լինել բաժանելին:
1) 7
2) 49
3) այլ պատասխան
4) 1

8. Ինչի՞ է հավասար 9 ∗ 8 ∗ 4 հնգանիշ թվի ∗-երի փոխարեն գրված թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ թիվը կբաժանվի 36-ի:
1) 15
2) 12
3) 27
4) 14 

9.Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը հավասար է 24-ի:
1) 24
2) 21
3) 12
4) 6

10. 1 համարիչով 3 իրարից տարբեր սովորական կոտորակների գումարը 1 է: Գտնել նրանցից ամենափոքրի հայտարարը:
1) 3
2) 6
3) 5
4) 12

11. 203 թիվը ներկայացրել են մի քանի բնական թվերի գումարի տեսքով այնպես, որ գումարելիների արտադրյալը ևս լինի 203: Քանի՞ գումարելի ունի 203 թվի այդպիսի ներկայացումը:
1) 169
2) 167
3) 203
4) 202

12. Հայտնի է, որ Արամի և Արմենի տարիքների գումարին, եթե ավելացնենք նրանց տարիքների արտադրյալը, կստանանք 34: Որքա՞ն է նրանցից ավագի տարիքը:
1) 8
2) 7
3) այլ պատասխան
4) 6 

13. Նկարում պատկերված 3×3 չափսերի քառակուսու 9 վանդակներում 1; 3; 5; 12; 14; 16; 23; 25; 27 թվերը դասավորված են այնպես, որ բոլոր տողերում, սյունյակներում և անկյունագծերում գտնվող երեքական թվերի գումարները լինեն հավասար: Գտնել այդ գումարի արժեքը:


1) 40
2) 41
3) 42
4) 43

14. 1000-ը ներկայացրել են միմյանց հաջորդող 16 բնական թվերի գումարի տեսքով: Գտնել այդ գումարելիներից փոքրագույնի արժեքը:
1) 55
2) 54
3) 53
4) 52







Ձմեռային ճամբար-2023

Հունվարի 9. օրվա աշխատանքը
1. Ճամբարային գործունեության նկարագիրը, ուղղությունները, ծանոթացում, դիջիթեքի հետ կապված հարցերի քննարկում։
2. Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում, լուծում։


3.Սեղանի մաթեմատիկական խաղեր1. (խաղը ձևափոխել, դարձնել հեղինակային)
Սեղանի մաթեմատիկական խաղեր 2.

4. Բնագիտատեխնիկակն ստուգաեսին ընդառաջ, մեր անելիքները։
Ընդմիջում։
5. Երգ-Ընկեր Լուիզայի հետ
5. Օրվա ամփոփում սովորողների բլոգներում։