Ջերմաստիճան

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
Մարդու ջերմությունը, տան ջերմությունը և դրսի ջերմությունը
2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։
3. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:
 Հեղուկային, մետաղական, էլեկտրական