Гюмри

Гюмри — второй по величине город Армении Гюмри, одно из самых древних городов в Армении с 3000 летней историей: Его название менялось несколько раз. Сначало бил назван как Кумайри потом Александрополь между 1837 и 1924 годами поминяли Ленинакан между 1924 и 1990 годами, Гюмри. Каждое имя приносило в город новую эру истории, новую цивилизацию и новых людей.

Գործնական քերականություն

Գոյական անուն

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

Առաջադրանք

Տեքստից դու՛րս գրիր բոլոր գոյականները․

Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:- Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:- Մեքսիկացիներ են,- ասացի:- Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:- Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:- Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:- Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:- Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:- Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ: Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.- Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:- Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:- Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:- Ժուան Քաբրալ,— կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:- Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:- Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:- Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:- Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:- Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:Հորեղբայրս շվարեց:

Գլխարկ գործելու օր

Մի օր մենք մեր ջոկատով որոշել էինք գործել գլխարկներ: Այտ օրը եկավ և մենք սկսեցինք գործել: Առաջինը մեզ մեր ուսուցչուհին սովորեցրեց թե ինչպես է պատք անել: Մենք սովորեցինք ու գործեցինք: շատ գեղեցիկ ստացվեց: Հագանք մեր գործած գլխարկները և գնացինք տուն:

Ճանապարհորդություն դեպի սահադաշտ

Բարև Ձեզ, ես Նատալի Ավագյանն եմ: Սովորում եմ 6.9 դասարանում: Այսօր ես կպատմեմ թե ինչպես եմ անցկացրել օրը Սահադաշտում: Մենք շարժվեցինք ժամը 11:00 Հասանք 12:00: Մենք մտանք սահադաշտ և սկսեցին սահել ես չորորդ անգամ եմ սահում: Երբ մեր ժամանակը լրացավ մենք գնացին կոշիկ հագնելու։  Նստեցինք երթուղաին 13:00։ Հասանք  դպրոց 13:30: Ինձ շատ դուր եկավ այս ճանապարհորդությունը։ Նաև ասեմ, որ ես շատ եմ սիրում սահել սառույցի վրա։

Ամփոփում


1.Ես մասնկացել եմ մարզական ստուգատեսին՝ (Ջրվեժ, Սահադաշտ), կցում է համապատասխան  հղումները:

https://nataliavagyan.wordpress.com/2022/01/17/%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%bb%d6%80%d5%be%d5%a5%d5%aa%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5/

https://nataliavagyan.wordpress.com/2022/01/28/%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf/

2. Ես մասնկացել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսին, կցում է հղումը:

    ա) Իմ լեգոներով ստեղծել եմ ուսումնական խաղեր, ահա հղումը:
    բ) պատրաստել եմ մաթեմատիկական խաղեր:
    գ) պատրաստել եմ Մյոբուսի օղակը:

3.Ես մասնկացել եմ ազգագրական ստուգատեսին (ձեռքի աշխատանք, գործում ենք գլխարկներ, պատմելով գրում եք, հղումը կցում եք) կամ գունավոր քառակուսիներով ստեղծել եմ իմ թվային   գորգը, կցում է հղումը:

https://nataliavagyan.wordpress.com/2022/01/28/%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d6%80%d5%af-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d6%85%d6%80/

4. Լուծել եմ խնդիրներ լուցկու հատիկներով, առաջարկել եմ խնդիր լուցկու հատիկներով, կցում է հղումը:
https://nataliavagyan.wordpress.com/2022/01/29/%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ac%d5%b8%d6%82%d6%81%d5%af%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be/

5. Ես այցելել եմ Մատենադարան, ահա հղումը:

6. Ես լուծել եմ գորտերով գլուխկոտրուկը, պատմիր ինչպես ես գտել լուծման ճանապարհը:

7. Պատրաստել եմ մաթեմատիկական խաղեր, խաչբառեր դասընկերների համար, կցում է հղումը, գրում է ինչ ծրագրով է պատրաստել:

8.Լուծել եմ ճամբարին առաջարկված ոչ ստանդարտ խնդիրները, կցում է հղումը:

9. Դիջիտեքյան ստուգատեսին մասնկացել եմ  հետևյալ սեմինարներին (արհետսական բանականություն) ես եմ սեմինար անցկացնել (նշիր թե ինչ ծրագիր ես սովորեցրել)

10. Լուծել եմ խնդիր կշռումների վերաբերյալ, կցում եմ հղումը:

11. Պատրաստել եմ նժարավոր կշեռք, ահա հղումը:

12. Մասնակցել եմ մաթեմատիկական մրցույթին, հունվարի 20-ին, Միջին դպրոցում:

13. Լուծել եմ մաթեմատիկական ռեբուսներ

Մայրենի

Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:

Սյուժեն երկու մարդկանց մասին է որոնք գողանում էին մեծ գումար։ բայց մի անգամ գումարի տեղը գողացան մի տղայի որպեսզի նրա հայրիկից փոխադարձ վերցնեին մեծ գումար բայց տղան շատ չարաճճի էր և նրանք չդիմացան տարան տղային հանձնեցին իր հայրիկին և նրանք էլ վճարեցին։

Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:

Երկու մարդիկ էին համբերատար, երեխասեր։

Երեխան շատ չարաճճի և խելացի։

Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:

Ստեղծագործությունը հասկացնում է, որ պետք չէ ոչ մի գողություն անել։ եթե անես կամ բանդում կհայտնվես կամ ինքդ պիտի վճարես։

Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:

Ամենազարմանալի մաս ինձ համար չկար։

Ամենա անսպասելի մասը, որ նրանք գումարի տեղը գողացան մի տղայի։

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Բարև, ձեզ։ Ես Նատալի Ավագյանն եմ սովորում էմ 6,9 դասարանում։ մենք միջին դպրոցից շարժվեցինք դեպի Մատենադարան ժամը 10։20, հասանք 10։50։ Մենք մտանք ներս և մեզ պատմեցին Մատենադարանի մասին և այնտեղ գտնվող ամեն ինչի։ ինձ շատ դուր եկավ այնտեղ գտնվող ամեն ինչը։ մենք դուրս եկանք գնացին պոնչիկանոց և ուղևորվեցինք դեպի դպրոց։ հասանք 13։00։ Ես ամենաշատը հավանեցի թե ոնց էին նրանք ստեղծում գույները։ ինձ շատ դուր եկավ այս ճանապարհորդությունը

Մատենադարանի մասին տեղեկուցյուն

Տեղեկություն

Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Փաստեր

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան): Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ: Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր:


Ճանապարհորդություն դեպի Ջրվեժի Արգելոց

Բարև Ձեզ, ես Նատալի Ավագյանն եմ: Սովորում եմ 6.9 դասարանում: Այսօր ես կպատմեմ թե ինչպես եմ անցկացրել օրը Ջրվեժի Արգելոցում: Մենք շարժվեցինք ժամը 10:00 Հասանք 10:50: Առաջինը մենք բարձրացանք ավելի վերև և սկսեցին խաղալ ձյունով,  սահել սահնակներով: Մի քիչ հետո գնացինք մեր ուտելիքը ուտելու։  Մի քչի էլ սահեցինք և նստեցինք երթուղային 12:30։ Հասանք  դպրոց 13: 10: Ինձ շատ դուր եկավ այս ճանապարհորդությունը։ Նաև ասեմ, որ ես շատ եմ սիրում ձմեռ և ձյուն։ Բայց կցանկանայի, որ ձմեռը այդքան ցուրտ չլիներ։

Ուսումնական Ձմեռ

  • «Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»/

Ֆրանսիա

Ֆրանսիացիներն իսկական գուրմաններ են, ամանորին ավանդական հնդկահավն են նախընտրում։ Այստեղ հնդկահավը պատրաստում են կոնյակով։ Ամանորյա սեղանին պարտադիր ձկնամթերք են դնում, իսկ որպես աղանդեր՝ նախընտրում են շոկոլադե տորթ: Խմում են շամպայն եւ գինի:

Պետք է նշել, որ հնդկահավն ամանորյա ավանդական ուտեստ է համարվում աշխարհի մի շարք երկրներում՝ ՀունաստանումՄեծ ԲրիտանիայումԻռլանդիայումԱՄՆում և իհարկե Հայաստանում:

Մեքսիկա

Այստեղ ամանորին խոզի գոճի են խորովում, որը մատուցում են հատիկ լոբու ու բրնձի հետ։ Սեղանին դնում են նաեւ շատ բանջարեղեն, բանջարեղենային աղցաններ։ Խմիչքներից նախընտրում են տնական տեկիլլան։

Իտալիա

Իտալացիների ամանորյա սեղանին միշտ առկա են փոքրիկ պելմեններ՝ տորտելլինի խոզապուխտով ու սպիտակ սոուսով։ Սակայն այստեղ ամանորյա գլխավոր ուտեստը տնական երշիկն է խոզի մսից, որը նրանք անվանում են կոտեկիննո։ Որպես աղանդեր նրանք ուտում են չրերով խմորեղեն և խմում գինի։

Հնդկաստան

Հնդկաստանում ամանորյա սեղանին բիրյանի փլավ են մատուցում եւ մածնաբրդոշ։ Բիրյանին պատրաստում են ոչխարի մսից, ավելացնում տարբեր համեմունքներ։

Հոլանդիա

Բավական զարմանալի է հոլանդացիների ամանորյա ավանդական ուտեստը: Ամանորին նրանք պոնչիկներ են ուտում:

Չպետք է մոռանալ նաև Չինաստանի տոնական խրախճանքի մասին, քանզի, վերջ ի վերջո, հենց չինացիներից է փոխանցվել սեղանները լցնել ճագարներով և վարազներով:

Չինական ավանդական տոնական ուտեստներից շատերը բուսական ծագում ունեն: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ չինացիներն Ամանորին հրաժարվում են մսից:  Օրինակ, հավը շոգեխաշում կամ տապակում են ամբողջությամբ, այսինքն՝ գլխի, թևերի և պոչի հետ: Չինաստանում հավատում են, որ դրանով կարելի է ամրապնդել ընտանիքը: Նույնը նաև ձկան պատրաստման դեպքում է. ձուկը պատրաստում են ամբողջությամբ, որպեսզի ընտանիքը լինի ամուր և երջանիկ:

Հայաստան

Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ: Նոր տարին մեզանում տարբերվում է հատկապես սեղանների առատությամբ: Հնում պարտադիր կերակուրներից էին, պասուց տոլման, հարիսան ու անուշապուրը: Ամենատարածված խմորեղենը տարեհացն էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով հունցված մեծ հաց էր: Այն երեսի կողմից բաժանում էին կամ տարվա ամիսներին կամ ընտանիքի անդամների թվին հավասար: Մեջը դնում էին կոպեկ: ում ընկնում էր կոպեկը, նա բախտավոր էր համարվում: Պատրաստում ենք գաթա և փախլավա, քաղցրավենիքներ առանց որի ամանորի սեղանը հնարավոր չէ պատկերացնել: Եթե առաջին անգամ եք պատրաստելու Պասուց տոլմա կամ փախլավա, ապա հետևեք բաղադրատոմսերին՝

Պասուց տոլմա

Պատրաստում են լոբով, ոսպով, սիսեռով, ոլոռով, ձավարով կամ բլղուրով՝ փաթաթելով կաղամբի թերթիկներով:  Այն սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ և ավելի համեղ է դառնում: Այդ իսկ պատճառով, այն կարելի է օգտագործել տոնական մի քանի օրերի ընթացքում: Հատիկեղենի որակը շատ կարևոր է,  ընտրության հարցում ձեզ կօգնի իտալական MALTAGLIATI ապրանքանիշը, որն ունի բոլոր տեսականիները:

Անհրաժեշտ է՝

թթու կամ թարմ կաղամբի բարակ թերթեր

Սիսեռ — 1 բաժակ

ոսպ — 1 բաժակ

կարմիր լոբի — 1 բաժակ 

բլղուր — 1 բաժակ

սոխ — 1-2 գլուխ

տոմատի մածուկ — 3-4 ճ.գ.

աղ, կարմիր պղպեղ, կանաչի — ըստ ճաշակի

թթու սալոր և ծիրանաչիր — 2-3 հատ

Կաղամբի թերթիկները նախապես թրջել սառը ջրում: Բլղուրից բացի, ամբողջ ընդեղենը թրջել նախորոք 2-3 ժամով և խաշել մինչև պատրաստ լինելը: Բոլոր բաղադրիչները խառնել: Ավելացնել տոմատի մածուկով տապակած սոխը, աղը, համեմունքները: Լավ խառնել: Խճողակը դնել թերթերի մեջ եւ փաթաթել: Պասուց տոլմա պետք է խոշոր լինի: Շարել կաթսայում,  ավելացնել թթու սալոր և ծիրանաչիր: Վրան լցնել տոմատի մածուկով բացած ջուր և եփել: Մատուցել սառը վիճակում:

Փախլավա

Բաղադրիչներ՝

շերտավոր խմոր — 1.5 կգ  /3 շերտ/

հավկիթ — 2 հատ

մեղր — 500գր

ընկույզ — 500գ

Դարչին, աղացած հիլ — 2-3 ճ.գ.

Շաքարավազ — 200գր

կարագ — 100գր

Սկզբում պատրաստել միջուկը՝ մանր կտրատել ընկույզը, վրան լցնել շաքարավազը, դարչինը և հիլը, ձվի սպիտակուցը առանձնացնել և լցնել վրան, խառնել: Գրտնակով բացել խմորի առաջին շերտը, կարագը հալեցնել, սկուտեղի մակերևույթին քսել  մի փոքր և փռել շետրավոր խմորը: Վրան քսել կարագ, և լցնել միջուկի կեսը, վրան դնել երկրորդ բացած շերտավոր խմորը, կրկին քսել կարագ և լցնել միջուկի մյուս կեսը, վերջում ծածկել երրորդ շերտով, վրան քսել դեղնուց, դանակով առաջին շերտը թույլ ձևավորել շեղակնյունաձև և տեղափոխել ջեռոց 180 աստ. 20ր: Մարեևույթը պետք է կարմրի: Հանել ջեռոցից և հենց սկուտեղի մեջ տաք վիճակում  դանակի հետքերով կտրատել, վրան լցնել մեղրը տարածել մակերևույթով և դնել թույլ տաքացած ջեռոցում 10ր, ջեռոցի կափարիչը բաց վիճակում: Հանել և թողնել սառչի: Կտրատել, երբ ամբողջովին սառչած կլինի:

  • «Նոր տարին տոնելու պատմությունը  ժամանակակից աշխարհում:
    Առաջին համաշխարհային պատերազմից հետո Նոր տարին սկսեց առավել մեծ նշանակություն ստանալ, սակայն նախկինի պես պաշտոնական տոն չէր համարվում։ Նոր տարին պաշտոնական տոնի կարգավիճակ ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նաև հայտնվեցին տոնին ամեն ինչը զարդարելու և համատարած տոնախմբությունների ավանդույթները։ Եվ չնայած դրան՝ գլխավոր ընտանեկան տոնի դերը պատկանում է Ուղղափառ Սուրբ Ծնունդին[1]։
  • Ընթերցանության ցանկից ընտրել մեկ գիրք, կամ ինքդ առաջարկիր, կարդալ, համառոտ գրել բլոգում:

    Ես կարդացել եմ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» Այն Մի Ուսուցչի մասին էր որը ուներ միայն հայր: Նա շատ բարի էր բոլորի հանդեպ: ՄԻ անգամդպրոցում մի աշակերտ կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը դա տեսավ և մոտիկանում էր այդ աշակերտի մոտ, աշակերտե հասկացավ, որ լավ բան չի արել և գլուխը կախ նստեց սպասեց պատժի, բայց ուսուցիչը ասաց այլևս ադպիսի բան չանես:
    Ուսուցիչը պատմեց Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Նա Գնաց տուն և Նրան իր հայրը Հարգիր բոլորին, հարգիր քո ուսուցիչներին ամեն գնով:

Ուսումնական ձմեռ

Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր  զգացողություններով, ապրումներով:Կարող ես ուղիղ միացումներով ներկայացնել Ամանորի գալը:

Որևէ հետաքրքիր ուտեստի պատրաստման ընթացք ներկայացրո՛ւ:

Փախլավայի Խմոր
Ձու — 5 հատ
Թթվասեր -250 գր․
Շաքարավազ — 50 գր․
Աղ
Սոդա
Կարագ — 250 գր․
Ալյուր — 800 գր․
Միջուկ
Ընկույզ — 450 գր.
Շաքարավազ — 200 գր․
Մեխակ, հիլ — ըստ նախասիրության չափերը մի քանի հատիկը առաջին անգամ փորձելու համար, եթե ձեզ այդ նուրբ համը դուր գա, հաջորդ անգամները ավելի շատ լցրեք
Դարչին — 30 գր․
Փախլավա Օշարակ
Ջուր — 200 գր․
Շաքարավազ — 200 գր․
Լիմոնի աղ — մեկ պտղունց
Վանիլին — 30 գր․
Մեղր — 250 գր․

Տոնածառի, տան զարդարանքները աշխատանքները նույնպես կարող ես տեսագրել և ներկայացնել:

Դիտել վերևի տեսանյութում

Մի խոսքով, Ամանորի հետ կապված ցանկացած նյութի պատրաստում-ներկայացում խրախուսելի է: Աշխատանքդ անպայման հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին: