§40. Ջերմաքանակ.

Դաս 17.    (26.02-01.03)

Դիտել տեսանյութերը.

http://esource.armedu.am/app/?subject=6&grade=10#49,24467

Մարմնի (կերոսինի)  ներքին էներգիայի փոփոխումը մեխանիկական աշխատանք կատարելով՝

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

1․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:
Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։

2․Ի՞նչ է ջերմանաքանակը: 
Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

3․Ի՞նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ(Ջոուլ), 1ԿՋ(Կիլաջոուլ), 1ՄՋ(Մեգաջոուլ):

4․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար, իսկ ավելի կոնկրետ 100°։

5․Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
Եթե ամրակալանին պղնձե ձող ամրացնենք մոմով կամ պլաստիլինով ձողի երկայնքով մի քանի մեխեր ամրացնենք ձողի մյուս ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն կսկսի հալչել, և մեխերն աստիճանաբար պոկվում են ձողից: Այս փորձն ակնառու է դարձնում էներգիայի հաղորդումը ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը:

Փորձը ցույց է տալիս, որ երբ պղնձե ձողը տաքանում է մոմը կամ պլաստիլինը հալվում է և մեխերը ընկնում են։

6․Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
Լավ ջերմահաղորդիչներ են համարվում` Երկաթ, պղինձ, արծաթ:
Վատ ջերմահաղորդիչներ են համարվում` Հեղուկները, գազերը, և օդը:

7․Ինչո՞ւ է օդը վատ ջերմահաղորդիչ:
Քանի որ գազերը վատ ջերմահաղորդիչներ են, իսկ օդի մեջ կան գազեր, օդը համարվում է վատ ջերմահաղորդիչ;

8․Ի՞նչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:
Ջերմամեկուսիչ նյութերն ունեն ցածր ջերմահաղորդականություն և օգտագործվում է տարբեր նպատակներով՝  միջավայրը տաք կամ սառը պահելու համար

9․Ի՞նչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչո՞ւ:
Այո հնարավոր է, քանի որ տերմոսը աշխատում է նույն սկզբունքով:

Թերմոս

Դիտեք նաև կից ուսումնական նյութը.

ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Կարդացեք հետաքրիր տեղեկություններ ջերմային շարժիչների ստեղծման պատմությունից․

Ամենապարզ «մեկանգամյա» ջերմային շարժիչը (գոլորշու շարժիչ):

Գոլորշի շարժիչների ստեղծման պատմությունից․․․

Оставьте комментарий