Հոկտեմբերի 9-14-ը

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/ 

1.Սահմանել հեղափոխություն հասկացությունը 

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

2․Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը։

Անգլիական բուրժուական հեղափոխություն՝ 1640-1660 թվականներին, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ 17-րդ դարի կեսին Անգլիայի տնտ. առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաների գործունեությունը։

3․Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում։

Ամերիկայի հիմնական բնակիչները անգլիացիներն էին և Աֆրիկայից այստեղ բերված սևամորթ ստրուկները։ Ամերիկան ղեկավարում էր Անգլիայի միապետի կողմից նշանակված նահանգապետը։ 18-րդ դարի կեսերին անգլիացի ձեռներեցները այստեղ ստեղծեցին արդյունաբերական ձեռնարկություններ՝ զարկ տալով տնտեսությանը։ 

Առաջադրանք 2 Համաշխարհային պատմություն/էջ 26-31/

  • Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունըՆերկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/

Ներածություն

  • Ֆրանսիական հեղափոխության պատճառները- 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ 
  • Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:-Գլխավոր շտատներ օգնությամբ, իրականացվեց հեղափոխությունը։ Արքան իրենցից պահանջեզ նոր հարկեր։ Իսկ մերժում ստանալով, նա փորձեզ ցրել այդ համաժողովը։
  • 1789թ. Գլխավոր շտատներ-Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը (բրյումերի 18)։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։
  • Բաստիլի գրավում-Բաստիլի գրավում տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում:
  • Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, հռչակագրի արդիականությունը-Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը Ֆրանսիական հեղափոխության ամենակարևոր փաստաթուղթն է, որը սահմանում է մարդու անհատական ​​իրավունքները: Հռչակագիրն Ազգային Հիմնադիր Խորհրդի կողմից ընդունվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին: Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի գաղափարները հիմնված են հավասարության և ազատության գաղափարի վրա, որը բոլորին է պատկանում ի ծնե: Մարդու և քաղաքացու բնական իրավունքները հռչակվեցին անհատի ազատություն, խոսքի ազատություն, կարծիքի ազատություն և ճնշմանը դիմակայելու իրավունք:

  • Կանանց դերը հեղափոխության ընթացքում-Կանայք ակտիվ դեր ունեին հեղափոխության գործում: Նրանք մասնակցեցին Բաստիլի գրավմանը, բողոքի երթեր էին կազմակերպում թանկությունների դեմ: Կանայք մեծ հույսեր ունեին հեղափոխությունից, որ այն կբարելավի իրենց կյանքը:
  • Սահմանադրական միապետություն-ֆրանսիական թագավորություն, Ֆրանսիայի սահմանադրական միապետության կարճ գործող ռեժիմ, որը իրականացնում էր իշխանությունը 1791 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1792 թվականի սեպտեմբերի 21-ը: 
  • Քաղաքական ակումբների առաջացումը-Քաղաքական ակումբները հայտնվեցին 1789-ին. Առաջին ակումբը հիմնադրվեց Վերսալում ՝ Բրետանիի պատգամավորները գեներալ նահանգներում, բրետոնական ակումբի անունով; Հոկտեմբերի 19-ին, երբ Հիմնադիր Խորհրդարանը բացեց իր հանդիպումները Փարիզում, նա նույնպես տեղափոխեց իր հանդիպման վայրը այնտեղ, փոխեց իր սկզբնական անվանումը `« Սահմանադրության բարեկամների ակումբ »և վերջապես հայտնի դարձավ որպես« Յակոբինների ակումբ »: Մյուս քաղաքական հասարակությունները դանդաղ չէին ստեղծվում:
  • Արքայի փախուստը Վարեն-Չնայած արքայի ձևական աջակցությանը հեղափոխությանը, նա գաղտնի կապի մեջ էր Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի միապետերի հետ, հույս ունենալով նրանց միջոցով ճնշել հեղափոխությունը: 1791 թ. – ի հունիսի 20-ին, արքան իր ընտանիքի հետ փորձեց փախուստի դիմել դեպի ավստրիական սահման, որտեղ նրան պետք է սպասեր ավատատիրական զորքը՝ պատրաստ ներխուժելու և ճնշելու հեղափոխությունը:
  • Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը-Պիլնիցի հռչակագիրը 1791 թվականի օգոստոսի 26-ին Պիլնիցի Սաքսոնյան ամրոցում ստորագրված փաստաթուղթ է, որը հիմք դարձավ Ավստրո-Պրուսական միության պայմանագրի (1792 թ. Փետրվար) և ֆրանսիական հեղափոխության դեմ եվրոպական միապետերի միավորման համար: 1791 թվականի հունիսի 21-ին Լուի XVI թագավորի ձերբակալությունից հետո բանակցություններ սկսվեցին մեծ տերությունների միջև: Օգոստոսի 25-ին, 1791 թ. Կայսր Լեոպոլդ Երկրորդը ժամանեց Պիլնից `սաքսոնական ընտրողների ամառային նստավայր: 
  • Առաջին հանրապետությունը-Հանրապետությունը հռչակվեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այս օրը պաշտոնապես գահընկեց արվեց Լյուդովիկոս XVI- ը: Հանրապետությունը պաշտոնապես գոյություն ուներ մինչև Ֆրանսիական Առաջին կայսրության ձևավորումը ՝ 1804 թ., Իրեն գործող կայսր հռչակած առաջին հյուպատոսի ՝ Նապոլեոն Բոնապարտի կողմից:
  • Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա- Մաքսիմիլիեն Մարի Իզիդոր դե Ռոբեսպիեր — ֆրանսիացի հեղափոխական, ֆրանսիական հեղափոխության ամենահայտնի ու ազդեցիկ քաղաքական դեմքերից մեկը: 1789-ին ընտրվելով որպես Գույքի երրորդ փոխնախագահ, նա շուտով դարձավ Հիմնադիր խորհրդարանի առաջատար դեմոկրատներից մեկը ՝ ստրկության վերացման, մահապատժի և համընդհանուր ընտրական իրավունքի պաշտպանությամբ: Իր սկզբունքները պահպանելու հարցում նրա հետևողականությունը շուտով նրան ստացավ «Անխորտակելի» մականունը: Հիմնադրման օրվանից նա «Յակոբին» անվան ակումբի անդամն էր և համարավել էր նրա ամենահայտնի և առաջատար անդամը:

Ինքնաստուգում

1. Կազմել հայոց պատմության 10֊16֊րդ կարևոր իրադարծությունների ժամանակագրական աղյուսակ։

914-928թթ-Աշոտ Բ երկաթի գահակալություն։
921թ-Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում։
928-953թթ-Աշոտ 2-ի թագավորության վերջին տարիները ։Աշոտից հետո գահ բարձրացավ Աբասը։
953-977թթ -Աբասին հաջորդեց նրա որդին Աշոտ 3-ը
977-990թթ -Աշոտ 3-ի հաջորդ Սմբատ 2-ի օրոք։
990-1020թթ-Գագիգ Ա-ի գահակալություն։
1042-1045թթ -Գահ բարձրացավ Աշոտ Ⅳ 16 ամիյա որդին Գագիկ Ⅱ։ 1044-Գագիկ Ⅱ Բյուզնանդամեդ աշխարհի և հոգեվոր իշխանների հորդորներով մեկնեց Կոստամնոպոլիս որտեղ նրան աքսորեցին և հասան ,
1045 Անիյի դարբացները բացվեցին Բյուզանդացիներին ։

2. Բացատրել վերածնունդ միջին դարեր պատերազմ և արդյունաբերություն։

Արդյունաբերություն-Ժողովրդական տնտեսության այն ճյուղը, որ միավորում է երկրի ընդերքի հանույթի և հումքի վերամշակման ձեռնարկությունները:

3. Ինչե տեղի ունեցել աշխարհում 1453թվականին։

Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սիրելի սովորողներ, ամփոփեք սեպտեմբերը, տեղադրելով ձեր բլոգի առաջադրանքների հղումները:

Անհատական նախագիծը:

Անհատական նախագիծ

10 նախադասությամբ ամփոփել մեր անցած թեմաները;

Արցախի և Սյունիքի ազատագրումը։ Իսրայել Օրու մասին։ Կրկնել ենք անցյալը։ Նաև պիտի գնաինք Արատես բայց չստացվեց երկրի իրավիճակի պատճառով։ Շատ լավ ամիս էր։ ինձ դուր եկավ։

Գնահատել սեպտեմբեր ամսվա աշխատանքը/1-10 բալով/, հիմնավորել:

9

Նախագծային շաբաթ, սեպտեմբերի 2-8-ը, 8-րդ դասարան

Սեպտեմբերի 11-17-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Սեպտեմբերի 18-24-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Սեպտեմբերի 25-30-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Սեպտեմբերի 25-30-ը

Առաջադրանք 1

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Ա ռա ջինն ը նդ գր կում է XVII դ. մինչև XIX դ. կե սը։ Այդ ժա մա նա կաշր ջա նում
սկզբ նա վոր վեց և զար գա ցավ ար դյու նա բե րա կան ար տադ րու թյու նը, ձեռ քի աշ խատան քին փո խա րի նե լու ե կան մե քե նա ներն ու սար քա վո րում նե րը։ Դա ար դյունք էր
ար դյու նա բե րա կան հե ղաշրջ ման։ Հա սա րա կու թյան ա ռա ջա տար դա սե րը դար ձան
ձեռ նե րեց նե րը և բան վոր նե րը։ Ձևա վոր վեց ազ գային մի աս նա կան շու կան։ Խո րացան տար բեր ե րկր նե րի և աշ խար հա մա սե րի միջև տն տե սա կան կա պե րը։ Ի հայտ
ե կան մեծ քա ղաք ներ։

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Երկ րորդ շր ջա փու լն ընդգրկում է XIX դ. կե սից մինչև XX դ. սկիզ բը։ Այդ ընթաց քում ա վարտ վեց ար դյու նա բե րա կան հա սա րա կու թյան ձևա վո րու մը։ Հա սա րակա կան կյան քում մե ծա ցավ գի տու թյան և տեխ նի կայի դե րը։ Ար տադ րու թյունն ը նդլայն վեց և հա սավ մեծ ծա վալ նե րի։ Ա ռա ջա վոր ե րկր նե րում գե րիշ խող դար ձավ
ծանր ար դյու նա բե րու թյու նը։ Ա ռա ջա ցավ հա մաշ խար հային մի աս նա կան շու կա։

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Նոր դա րե րում տե ղի ու նե ցան հա սա րա կա կան կար գի ար մա տա կան փո փո խություն ներ։ Ա վա տա տի րա կան հա սա րա կա կան հա րա բե րու թյուն նե րին փո խա րի նելու էր գա լիս ժո ղովր դա վա րու թյու նը։ Միջ նա դա րյան ժո ղո վուրդն սկ սում էր կազմա վոր վել որ պես ար դի ա կան ա զգ։ Ազ գը մի աս նա կան էր, գի տակ ցում էր իր շա հերը և ու ներ կամք՝ բա րե նո րո գե լու իր հա սա րա կա կան կար գը և մաս նակ ցե լու դրա
կա ռա վար մա նը։ Վե րա ցան դա սե րի (ա զն վա կա նու թյուն, հոգ ևո րա կա նու թյուն, գյուղա ցի ու թյուն) միջև առ կա նախ կին ան ջր պետ նե րը։ Բո լո րը օ րեն քի ա ռաջ ճա նաչ վեցին ա զատ և հա վա սար քա ղա քա ցի ներ։ Սկ սեց ձևա վոր վել քա ղա քա ցի ա կան հասա րա կու թյու նը։

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Միջ նա դա րյան ժո ղո վուրդն սկ սում էր կազմա վոր վել որ պես ար դի ա կան ա զգ։ Ազ գը մի աս նա կան էր, գի տակ ցում էր իր շա հերը և ու ներ կամք՝ բա րե նո րո գե լու իր հա սա րա կա կան կար գը և մաս նակ ցե լու դրա
կա ռա վար մա նը։

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Կտրուկ փոփոխություն՝ բեկում՝ շրջադարձ որևէ բանի:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Մանուֆակտորիաների շնորհիվ ավելիհեշտ էին արդիարտադրում։

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

Արտադրանքների որակը մեծացավ։

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Ստղեծվեցին շոքենավեր և մարդիկ դրանք օգտագործում էին։

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:
Օժանդակ աղբյուր

Համաշխարհային պատմություն Էջ 3-4/

Էջ 6-9ը պատմել

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Տանը

Թարգմանություն-Նոր ժամանակների քաղաքները

Սեպտեմբերի 18-24-ը

Առաջադրանք 1

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում»

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Առաջադրանք 2

Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:

    Նադիիր շահը ապրել էր  1688- 1747 թթ։ Նա օգնեց հայերին և պարսիկներին ազատվելու Օսմանյան կայսրության լծից։ Նա եղել էր հասարակ զինվոր, բայց իր աշխատասիության, արիության, մեծ կամի ուժի և տաղանդի շնորհիվ, ծառայողական պաշտոններով բարձրանալով՝ դառել էր զորավար։ 
  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:

    Դրական-Նա օգնեց հայերին և պարսիկներին ազատվելու Օսմանյան կայսրության լծից։

    Բացասական-
  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

    Նադիրը քաջ գիտակցելով Ղարաբաղի հայերի ռուսասեր քաղաքականությունը և ժողովրդի ու հայ մելիքների այդ տրամադրու­թյուններին վերջ տալու, նրանց սիրաշահելու և ռազմական կարո­ղությունը օգտագործելու նպատակով, ոչ միայն մելիքներին հաս­տատում է իրենց իշխանության մեջ, այլև ընդգծված կարգավիճակ է շնորհում։

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

Խամսայի մելիքություններ

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը

Իսրայել Օրի

Իսրայել Օրին հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ է։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային- ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս ՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության ՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին ՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա ՝ մտել զինվորական ծառայության ՝ հեծելազորի լեյտենանտի, հետո ՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688- 1695 թվականներին մասնակցել անգլո- ֆրանսիական պատերազմին։

Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17- րդ դարի 90- ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։

1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի- Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։

1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա ՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III- ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։

Սեպտեմբերի 11-17-ը

Առաջադրանք 1

Դասարանական աշխատանք

Վերհիշիր նախորդ տարվա թեմաներից , հիմնավորիր ինչով է տպավորվել/Հայոց պատմություն 7-րդ դասարան, 15 նախադասությամբ/:

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան Կայսրության և Սեֆյան Իրանի մղած վերջին պատերազմներում: Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյանը` Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Խնդրում եմ տանը ներբեռնել-Հայոց պատմություն 8Համաշխարհային պատմություն 8

Ներկայացնել  ՙՙազատագրական պայքար՚՚, «հեղափոխություն»հասկացությունների բացատրությունը:

Հեղափոխություն — հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները/ կարդալ էջ 7-10, պատասխանել  հարցերին:

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:-Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ:

/Այս տեղեկությունը ձեզ կօգնի ժամանակագրությամբ /թվականներով / քարտեզի վրա նշել նրա անցած ուղին:/

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական  շարժման զարթոնքը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:

Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

https://www.youtube.com/watch?v=n9cqGh5AWLg Իսրայել Օրի





Ծնվել է՝ 1659 — Մահացել է՝ 1711

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ ծնվել է՝ 1659 — Մահացել է՝ 1711։ Նա հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, դիվանագետ էր: Հայաստանի ազատագրության խնդրով 1677-ին Հակոբ Դ Ջուղայեցու նախաձեռնությամբ Ս. Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսարյելի հետ 1679-ի դեկտեմբերին մեկնել է Կ. Պոլիս: Առաքելության ձախողումից հետո, 1680-ի վերջին, մեկնել է Վենետիկ, 1683-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95-ին մասնակցել անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695-ին գերի է ընկել անգլիացիներին, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար:

Անհատական նախագիծ

Սեպտեմբեր-Զևս

Զևսը հին հունական դիցաբանության երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն է` աշխարհի տիրակալը: Նա Օլիմպոսի աստվածներից գլխավորն է: Զևսը Քրոնոսի և Հռեայի երրորդ որդին է՝ Հադեսի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը` Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է: Զևսի ատրիբուտներն են՝ վահանը և երկկողմանի կացինը (լաբրում), երբեմն արծիվը: Նստավայրը համարվել է Օլիմպոս լեռը (Զևս Օլիմպիացի): Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, երբեմն նույնացվում է ճակատագրի հետ, երբեմն էլ ինքն է ճակատագրին ենթակա էակ: Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի և կայծակի  միջոցով: Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից: Նա է նվիրել մարդկանց օրենքները, հաստատել արքաների իշխանությունը: Զևսը պահպանում է ընտանիքն ու օջախը, հետևում է ավանդույթների և սովորույթների պահպանմանը:

Հոկտեմբեր-Միհր

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելու` իր կրոնի մեջ, որովհետև ցեղի մոտավոր ինքնահայտնությունը հնարավոր է միայն իր աստվածների՛ միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛ ակն ու աղբյուրը՝ մեր մեծ Հույսի և Զորույթի: Այս է, որ հուրախություն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մեջ:
Գարեգին Նժդեհ

Ձմեռային արևադարձ է, և Հայը հազարամյակներ շարունակ, այս օրը տոնել է Մեծազոր Միհրի ծնունդը: Երկնային Լույսի և Արեգակի, Ճշմարտության, Ներազգային Համաձայնության լուսաճաճանչ Դիցն է Միհրը՝ Արարչադիր օրենքի մարմնավորողն ու հովանավորը: Արարչի ամենատես ու արդարադատ որդին, Տիեզերական Ջահը ձեռքին հսկում է Արարչական օրենքների, Աստվածադիր կարգի պահպանմանը, նաև՝ օրենքներ է սահմանում, հետևում տիեզերական ներդաշնակությանը, Հայորդիների համաձայնությանն ու միաբանությանը: Ժայռածին է մեծազոր Դիցը: Ամեն օր, իր ոսկյա մարտակառքով նա բարձրանում է Արագածի վեհաշուք գագաթն ու այնտեղից հսկո՛ւմ Հայոց Հայրենիքին: Ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամի՛ն է Արդարադատ Դիցը, ուստի Հայը երբե՛ք չի ստել: Պահիր ու պաշտպանի՛ր Ազգդ ու Հայրենիդ,- պատգամում է Միհրը, և Միհրապաշտ Հայքում ծաղկո՛ւմ էին մեր Ազգն ու Հայրենին: Ոչնչացրո՛ւ թշնամուդ,- պատգամում է Միհրը, և Հայոց Արևապաշտ Տիրակալներն իրենց կյա՛նքն էին անցկացնում՝ մեր Տեսակին սպառնացող ամենաչնչին վտանգն իսկ, իր բնում խեղդելու համար: Եղիր հաստատակամ ու խիզախ՝ ռազմի դաշտում,- կամենում է Միհրը, և Հայ զինվորի անունը հոմանիշ էր քաջության ու արիությա՛ն: Ապրիր ազատ ու պատվավոր, — պատգամում է Միհրը, և հեթանոսը Հայն իր ամենազոր Դիցի այս պատգամնե՛րն էր տարածում՝ մինչև այնտեղ, ուր հասնում էր Հայոց ռազմիկների սուրը:

Դարերի ընթացքում, նենգափոխվեց ու գլխիվայր շրջվեց Հայոց Արէգ-Դիցի պաշտամունքի խորհուրդը, և նրա կենսածին, արդար ուժի և հպարտանքի աղբյուր հանդիսացող պատգամները փոխարինվեցին «սնանկների ու տնանկների» վարդապետությամբ: ՈՒ Հայոց Լուսեղեն Դիցի հմայքը, ուժն ու խորհուրդն հիշեցնող ամեն ինչ խարանվեց ու պարփակվեց չարամտորեն հորինված մեկ անվան մեջ՝ «Վատմիհր»: Բայց իզուր. Ագռավաքարում անշե՛ջ է պահվում արտացոլումը մեհենական սրբազան հրի՝ Միհրական Օխնուկ Կրակը, որ, ժայթքե՛լու է դեռ, դո՛ւրս է ելնելու Մհերի հետ ու մաքրագործելով յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին, Հայ Ոգու Փառքի նոր ոսկեդա՛րն է բերելու աշխարհին: Մեր գյուղերում, դեռ ավետո՛ւմ են աքաղաղները սրընթաց վերելքն ամեծազոր Դիցի՝ Արագածն ի վեր. ամեն այգաբաց, այստե՛ղ է հսկվում, նախապատրաստվում այն օրը, երբ Միհրի տոնը նշող Հայկազունները կվերականգնեն մեհյանները նաև՝ Դերջանում, Վասպուրականում, ու այլուր: Իսկ մինչ այդ,
Միհրական Հուրը թող երբե՛ք չլքի Հայոց սրտերը: Բարի Լույսն ու Արեգակը թող պահպանե՛ն Հայի ուժը, արարելու կամքն ու նվիրումը: Մեծազոր Դիցի կամքով երկնքում ամբարվող սրբազան մեղրը թող ծորա՛ ամեն պահ՝ Հայոց սուրբ հողին: Թող բարի՛ք երկնեն Հայոց դաշտերը: Թող երկա՛թ կռեն Հայոց լեռները: ՈՒ թող մեծ Միհրի սուրբ հրո՛վ օծվեն Հայոց սրտերը: Շնորհավոր և Ավետիս՝ բոլո՛ր Հայերին:
«Հայրենիք» Ակումբ 

Նոյեմբեր-Արամազդը
Արամազդ, Հին Հայաստանի գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։ Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը: Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը: Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ «Օլիմպիական պատկերը», այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան: Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար: Արամազդին նվիրված տաճարներ եղել են Վասպուրականի Անձևացյաց գավառում: Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ: