Մարտի 16-20

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

    1917թ․ Հայոց ազգային խորհուրդը ձեռք բերեց իրավունք կովկասում ստեղծել հայկական կորպուս։Հրամանատարը Թովմաս Նազարբեկյանն էր իսկ կոմիսարը Դրոն։ Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, որոնցից յուրաքանչյուրը կազմված էր 4 գնդից։ Կորպուսնիերի համալրման գլխավոր վայրը դարձավ Երևանի նահանգը։ Արևմտահայերից ստեղծվեց հաջորդ դիվիզիան, որի հրամանատարն էր Անդրանիկ Օզանյանը։ Այդ դիվիզիան շուտով դարձավ հատուկ հավաքական ջոկատ։ 1918թ․ կորպուսից և հատուկ հավաքական ջոկատի միավորումից ստեղծվեց առանձին հայկական կորպուսը, որի ընդհանուր հրամանատարն էր նազարբեկյանը։
  2.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:


    1916-1917թթ. անց է կացրել Թիֆլիսում, մասնակցել է Ազգային բյուրոյի և ՀՅԴ բյուրոյի աշխատանքներին, բայց առավելապես զբաղվել է Վասպուրականի և այլ վայրերի գաղթականների հարցերով: 1917թ. վերջից եղել է Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար: Այդ խորհրդի կազմից առանձնացած Հատուկ կոմիտեն վերափոխվեց Վարիչների մարմնի, որի նախագահը և պաշտպանության գործերի վարիչը Արամ Մանուկյանն էր: Նրա արտակարգ կազմակերպական շնորհքի և մեծ կամքի շնորհիվ` Երևանի ուղղությամբ թուրքական նվաճողների հարձակումը ետ է մղվել: Նա Սարդարաբադի հերոսամարտի կազմակերպիչներից էր: Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության ներքին գործերի և պարենավորման նախարարն էր, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս` հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարը:
  3. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:

    Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանց համար խոչընդոտ դարձավ բոլշևիկ Ս. Շահումյանը: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:
  4. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

    Թուրքիան որոշել էր Անդրկովկասը անկախ հաստատել, սակայն հայկական քաղաքական խորհրդի ժամանակ որոշվել էր դրան դիմադրել։Բայց քանի որ վրացիները և թաթարները եղել էին Անդրկովկասի անկախացման կողմնակիցները, նրանք միացան և ստեղծեցին մեծամասնություն, այդ պատճառով որոշվեց անկախացնել Անդրկովկասը։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:
    Սկզբում պատերազմում էին Անդրկովկասի հետ, իսկ հետո այնպես արեցին, որ այդ պայքարը վերածվեց հայ-թուրքական պատերազմի և թուրքերը կրկին սկսեցին իրենց փորձերը՝ տարածքներ գրավելու համար:
  2. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
    1918թ․ ապրիլի 12-ին Կարսն հանձնվեց Թուրքերին։ Թուրքերը գրավեցին Ախլքալաքը, բայց չկարողացան գրավել Ախալցխան։
  3. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
    Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15-ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով ճնշեցին Արագածի լեռնազանգվածի տարածքում ապստամբած քրդերին ու թաթարներին:
  4. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության, ռազմական գործողությունների ընթացքի մասին:
  5. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
    Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ։ Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր-Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել նրա ողորմածությանը։
  6. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

Оставьте комментарий