Մարտի 4-10

Առաջադրանք 1

Դասարանական

Առաջին աշխարհամարտի ավարտը, հետևանքները/143-149/

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
    1917 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսիստների կուսակցությունը նույն ինքը բոլշևիկները տապալեցին ժամանակավոր կառավարությունը և վերցրեց իշխանություն իր ձեռքը։Վ․Լենինի գլխավորությամբ ընդունվեց տարբեր օրենքներ որոնցից են պատերազմից դուրս գալը, հաշտության պայմանագիր կնքելը և այլն։
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

    Ժամանակավոր կառավարություն ժամանակ հայերին վերաբերվել են ավելի լավ, քանի որ ստեղծվել է վարչական առանձին միավոր Թուրքահայաստան անվանումով։ Արդյունքում ժամանակավոր քաղաքականությունը վարում էր ավելի հայանպաստ քաղաքականությունը քան ցարիզմի ժամանակաշրջանում։
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

    Ավելի լավ որոշումներ կայացվեցին Արևմտահայերի հրավիրված առաջին համագումարում, քանի որ այստեղ քննարկվում էին ավելի համընդհանուր հարցեր, որոնք բոլորի մասին էր։
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
    Արևելահայերի հրավիրած համագումարից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց մարմին, որը կոչվեց Հայոց ազգային խորհուրդ։ Այդ խորհուրդի նստավայրը դա Թիֆլիսն էր։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

    Ամբողջ Անդրկովկասի քաղաքական ուժերը դատապարտեցին Բոլշևիկյան հեղաշրջումը։ Դրանից հետո ստեղծվեց Ժողովրդական կոմիսարների խորհուրդ։ Այդ ամենից հետո ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ լուծարվեց։
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

    Ամեն բան շատ կտրուկ փոխվեց Կովկասյան հատվածում։ Անդրկովկասյան կոմիսարիատը սկսեց բանակցություններ Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի շուրջ և դրանից հետո 1917թ․ դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքվեց հաշտության պայմանագիր և Բոլշևիկների հեղափոխությունից հետո Ռուս-թուրքական ճակատը փլուզվեց և Արևմտյան Հայաստանում մնաց ընդամենը 17 հազար մարդ։
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

    Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
    «Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

    Բրեստ-Լիտովսի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները։ Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվում թե այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտայն Հայաստանում։ Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավվածծ հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Оставьте комментарий