III Ուսումնական շրջան

Օր 1-ին։
Այսօր մենք ծանոթացանք մեր ջոկատի հետ, ամեն մեկը ներկայացրեց իր անուն ազգանունը, տարիք և սիրելի զբաղմունքը։ Հետո մենք բաժանվեցինք 3 խմբի։ Քննարկեցինք նախագծերը որոնք պետք է իրականացնենք։ Այնուհետ գնացել ենք տիկին Շողիկի մոտ և խաղի միջոցով գուշակել ենք բույսերի անվանումները։ Նաև մասնակցել ենք շատ հետաքրքիր Դիջիտեքին և ստեղծել մեր լոգոն։ Եվ օրը ամփոփել ենք տարբեր ազգային խաղեր նախագծով և պատրաստել ենք հետաքրքիր հարցեր այլ խմբերի համար։

Նաև մեր օրը կարող եք դիտել ներքևի լուսաշարքով։

Օր 2-րդ։
Այսօր շատ հետաքրքիր օր էր։ Առավոտը սկսցեցինք տարբեր ազգային խաղեր նախագիծը քնարկելով։ Երկրորդ ժամին մեզ մոտ Պար դաս էր։ Այնուհետև մենք կատարեցինք թեյախմություն, որի շուրջ պատմեցինք թեյի մասին հետաքրքիր փաստեր։ Հետո մեր մոտ ֆիսկուլտուրաի ժամ էր։ Իսկ օրը ամփոփեցինք հետաքրքիր խաղով որոնք մեզ համար պատրաստել էին մեր ջոկատի երեխաներից։ Ինձ ամնեաշատը դուր եկավ մեզ համար պատրաստած հարցերը։


Ահա և մի քանի փաստ թեյի մասին։

1.Նախկինում կային թեյասերներ, որոնք օգտագործում էին աղ թեյի մեջ, այլ ոչ թե շաքարավազ: Աղը մինչ օրս երբեմն թեյի մեջ օգտագործվում է Տիբեթում:

2. Երկրագնդի վրա ըմպում են ավելի քան 2 մլն բաժակ թեյ մեկ վայրկյանում:

3. Երբ թեյը դեռ նոր էր հայտնվել Եվրոպայում, շատերը չգիտեին, թե ինչպես պետք է այն օգտագործել, և անգամ թագավորական ընդունելություններից մեկի ժամանակ թեյի տերևներից պատրաստեցին… այո, աղցան 🙂 Աղցանը շատ մեծ հաճույքով կերան, չնայած այն հանգամանքին, որ այն նախատեսված չէր ուտելու համար 😉

4. Ֆրանսիայոuմ XVII –րդ դարում թեյը օգտագործում էին ծխախոտի պես` թաթախելով այն կոնյակի մեջ, ինչը հաղորդում էր ավելի ուժեղ բուրմունք ծխախոտին: Կարծու՞մ եք այսքանով սահմանափակվում էին թեյի օգտագործման առումով: Իհարկե՝ ոչ, թեյի մոխիրը նաև ատամների սպիտակեցման համար էր:

5. Անգլիայում թեյը սկզբնական շրջանում գաղտնի էր ներմուծվում և վաճառվում էր միայն հատուկ փակ սրճարաններում, որտեղ կանանց մուտքն արգելվում էր: 
Ահա և իսկական սեռային խտրականություն. ինչպե?ս կարելի էր զրկել կանանց այս հրաշալի ըմպելիքը վայլելելու հաճույքից :


Օր 3-րդ

Այսօր մենք շատ հետաքրքիր սկսեցինք մեր օրը, Նախնական Զինվորական Պատրաստություն առարկայով։ Լուսանկարեցինք շատ լուսանկարներ։ Այնուհետ քննարկեցինք ճամփորդությունները, այն վայրերը, որոնք պիտի այցելենք։ Գծել ենք էսքիզներ, որից հետո գնացել ենք կավագործության և մեր գծած նկարները անցկացրել ենք կավի վրա։ Օրը վերջացրել ենք Լրտես խաղով։ Ինձ ամենից շատ դուր եկավ կավով աշխատելը։ Շատ հետաքրքիր օր էր։

Օր 4- րդ

Այսօր մենք քնարկել ենք մարդու սուտը։ Իմացեկ ենք շատ հետաքրքիր փաստեր, օրինակ երբ մարդը ստում է նրա սիրտը արագ է խփում սովորականից և մարրդը ձերքերը դառնում են ավելի էմոցիոնալ։ Այնուհետ գնացինք երգի։

Օր 5-րդ

Այսօր առաջին ժամին մենք ամփոփել ենք շաբաթը, կիսվել մեր էմոթիաներով։ Ստուգել ենք մեր առաջադրանքները։ Այնուհետ թափառել ենք Բանգլադեշով։ Ճանապարհին պատմել ենք իրար շատ հետաքրքիր դեպքեր մեր կյանքից։ Ինձամենից շատ դուր եկավ թափառելը։ Օրը վերջացրել ենք պոնչիկանոցում։ Շատ լավ օր ենք անցկացրել։

Շաբաթ 2-րդ


Օր 1-ին

Այսօր մենք օրը սկսեցինք Ալիաս խաղով այնուհետև պատրաստվեցինք և գնացինք ոտքով սահադաշտ հետաքրքիր թեմաներ քննարկելով մենք հասանք սահադաշտ։ Փոխեցիք մեր կոշիկները և հագանք չմուշկները և դուրս եկանք սահելու շատ անգամ ընկանք բայց միևնույնե շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Նաև ես շատ եմ սիրում չմուշկով սահել։ Առաջին անգամ սահել եմ երբ 8 տարեկան էի։ Շատ լավ օր էր ինձ շատ ու շատ դուր եկավ։

Օր 2-րդ

Այսօր մենք առաջին ժամին գրել ենք պատում թե ոնց ժամանակ անցկացրեցինք սահադաշտում։ Հետո գնացել ենք տիկին Շողիկի մոտ և խնամել ենք կենդանիներին նույնիսկ տնկել ենք բույսեր և քնարկել ենք բույսերի մասին։ Օրը ավարտել ենք բլոգային աշխատանքներով և նույնպես խախացել ենք Ալիաս։ Ինձ ամենից շատ դուր եկավ տիկին Շողիկի մոտ գտնվող կենդանիները։

Օր 3-րդ և 4-րդում ես բացակայել եմ վատառողջ լինելու պատճառով։

Օր 5-րդ

Այսօր մենք գնացել ենք Սևաբերդ։ Մենք հավաքեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք դեպի սևաբերդ։ Ճանապարհին լսեցինք երգ, քնեցինք կարճ ասած լավ ժամանակ անցկացրեցինք։ Վերջապես մենք հասանք և միանգամից վազեցինք ձնով խաղալու և սահելու, գցեցինք մեր ընկերներին ձների մեջ։ Ինձ շատ դուր եկավ սահելը ձյան վրա։ Շատ լավ օր էր։

Оставьте комментарий