Հովնաթանյան ընտանիք

Հովնաթանյան ընտանիք, 17-19-րդ դարեր հայ նկարիչների ընտանիք։ Տոհմի հիմնադիրը բանաստեղծ, նկարիչ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն էր։ Մոտ երկու հարյուրամյակի ընթացքում այդ տոհմի մի քանի սերնդի ներկայացուցիչներ զգալի դեր կատարեցին հայ ու հարևան ժողովուրդների մշակութային կյանքում։

Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը։ Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարա-գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար։

Հովնաթան Հովնաթանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հովնաթանյանի որդին էր Հովնաթան Հովնաթանյանը (17301801 թթ.), որը 1776 թվականից վրաց Հերակլ 2-րդ թագավորի պալատական նկարիչն էր։ 1778 թ. Հովնաթան Հովնաթանյանը հրավիրվեց Էջմիածին՝ զարդանախշելու Մայր տաճարը։ Նա Էջմիածին եկավ իր աշակերտների հետ, վերանորոգեց և լրացրեց մեծանուն պապի ստեղծած որմնանկարները, դրանց կողքին սոսնձեց կտավների վրա արված աշխատանքները։ Նա ստեղծեց նաև հայ պատմական գործիչների մի շարք դիմանկարներ[1]։

Մկրտում Հովնաթանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմի չորրորդ սերնդի շնորհալի ներկայացուցիչն էր Մկրտում Հովնաթանյանը՝ Հովնաթանի որդին, (1779 թվական, Թիֆլիս1845/1846 թվական, Թիֆլիս), որը դիմանկարիչ էր, ուներ արվեստանոց, աշակերտներ։ Պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի պետական պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի պետական պատկերասրահ և էջմիածնի վանքի Վեհարան)։ Ինչպես այս աշխատանքներում, նույնպես և Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու նկարազարդումներում (18341835 թթ.) առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են։

Оставьте комментарий