Գերմանիա

Գերմանիան պետություն է Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի, արևմուտքում՝ Նիդեռլանդների, Բելգիայի և Լյուքսեմբուրգի, հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի, հարավում՝ Շվեյցարիայի և Ավստրիայի , արևելքում՝ Լեհաստանի և Չեխիայի հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։

Գերմանիաի պատմությունը

Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը Գերմանիայի տարածք եկել է 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։ Գերմանիայի հիմնադրման ավանդական օրն ընդունված է նշել փերվարի 2-ին։ Այդ օրն արևելաֆրանկյան թագավոր Օտտոն թագադրվել է Հռոմում, որ համարվում է Հռոմեական Կայսրության կայսր։

Оставьте комментарий