Կինեմատիկա

1. Շարժում: Ի՞նչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումնները՝ առանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա:

3. Շարժման հարաբերականությունը: 

Կամայական շարժման գլխավոր առանձնահատկությունը նրա հարաբերականության մեջ է:

4.Ի՞նչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

5.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Այն գիծը որով շարժվում է մարմինը տվյալ հաշվարկման համակարքում կոչվում է շարժման հետագիծ

6.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ժանապարհ:

7.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծը ցույց է տալիս տվյալ մարմնի շարժման ուղին, իսկ հետագծի որոշ հատվածի երկարությունը ճանապարհն է։

8.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

9.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

Սկալյարներ կոչվում են այն ֆիզիկական մեծությունները, որոնք բնութագրվում են միայն թվային արժեքով՝ արտահայտված համապատասխան միավորով։
Վեկտորներ կոչվում են այդ ֆիզիկական մեծությունները, որոնք բնութագրվում են ոչ միայն թվային արժեքով, այլև ուղղությամբ։

10.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:

Երբ հավասար ժամանակամիջոցներում անցնում է անհավասար ճանապարհներ։

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն։

12.Գրել միջին արագության բանաձևը:

v = s : t

13.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հավասար է այն հավասարաչափ արժման արագությանը, որի դեպքում շարժվող մարմինը նույն s տեղափոխությունը կատարում է նույն t ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում։

14.Ի՞նչ է ակնթարթային արագությունը:

Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում արժման միջին արագությանը։

Оставьте комментарий