Խնդիրներ

1. Միայն չորսեր և յոթեր գումարելով՝ ստացի՛ր 73:

44+7+4+7+4+7=73

2. Գտի՛ր այն ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը 120 է:

358

3x5x8=120

3. Երեքհարկանի բուրգ կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ (տե՛ս նկարը): Այդպիսի յոթհարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ է անհրաժեշտ:

Captionless Image

1+9+25+49+81+121+169=455

4. Քանի՞ տարբեր ճանապարհով կարող ես A քաղաքից հասնել B քաղաք (տե՛ս նկարը)՝ հետևելով սլաքներին:

Captionless Image

5

5. Գոռը մոռացել էր իր դարակի փականի գաղտնաթիվը, բայց հիշում էր, որ այն քառանիշ է և կազմված է 1, 2, 3, 4, թվանշաններից: Գոռը փորձեց մի քանի տարբերակ՝ 3421, 4123, 3214, 2134, բայց նրան չհաջողվեց բացել: Գտի՛ր ճիշտ գաղտնաթիվը, եթե հայտնի է, որ Գոռը յուրաքանչյուր թվանշան ճիշտ դիրքում տեղադրել էր երկու անգամ:

3421,

4123,

3214,

2134,

3124

6. Ավագ եղբայրը տնից մինչև դպրոց ճանապարհը քայլելով անցնում է 30 րոպեում, իսկ կրտսերը՝ 40 րոպեում: Ավագ եղբայրը քանի՞ րոպե հետո կհասնի կրտսերին, եթե վերջինս եղբորից 5 րոպե շուտ է դուրս եկել տնից:

5 րոպե

40-30-5=5

7. Առավոտյան ժամը 8:00 է: Այդ պահից հետո որքա՞ն ժամանակ անց ժամացույցի րոպեի և ժամի սլաքները 4-րդ անգամ իրար կհանդիպեն (այսինքն՝ իրար վրա կգտնվեն):

Ժամացույցի րոպեի և ժամի սլաքները հանդիպում են 1 անգամ։ 4 ժամ հետո

8. Դրական երկնիշ հինգ տարբեր թվերի միջին թվաբանականը 20 է (մի քանի թվերի միջին թվաբանականը գտնելու համար այդ թվերը գումարում են իրար և ստացված գումարը բաժանում թվերի քանակին): Ամենամեծը ի՞նչ թիվը կարող է լինել այդ թվերի մեջ:

20×5=100

10+11+12+13=46

100-46=54

Ամենամեծ թիվը 54-ն է։

Գումարում ենք 4 ամենափոքր երկնիշ թվերը, հետո 100-ից հանում այդ թվերի գումարը։

9. Չորս սկյուռիկ միասին 2016 կաղին կերան՝ յուրաքանչյուրը 102 հատից ոչ պակաս: Հայտնի է, որ առաջին սկյուռիկը կերել է ամենաշատը, իսկ երկրորդը և երրորդը միասին կերել են 1275 կաղին: Քանի՞ կաղին է կերել առաջին սկյուռիկը:

2016-1275=741

741-102=639

639

Оставьте комментарий